20:57 10.07.2023
2023 թվականի հուլիսի 8-ին՝ ժամը 18:42-ին, փաստաբանի կողմից Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ բողոք է ներկայացվել այն մասին, որ նույն օրը՝ ժամը 12:30-ից սկսած Արցախի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության կողմից խոչընդոտվում է պաշտպանի տեսակցությունը ԱԱԾ համակարգում գործող ՁՊՎ֊ում պահվող պաշտպանյալի հետ։ Փաստաբանը նշել է, որ կասկածներ ունեն, որ իրենց պաշտպանյալը ենթարկվել է բռնության։ Այս մասին հայտնում է Արցախի մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը:
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի արագ արձագանքման խմբի ներկայացուցիչը անմիջապես ժամանել է Ազգային անվտանգության ծառայության շենք և կատարվածի վերաբերյալ փորձել է պարզաբանումներ ստանալ համապատասխան պաշտոնատար անձանցից, սակայն իրավասու պաշտոնյայի տեղում գտնել հնարավոր չի եղել, զանգերին չեն պատասխանել, իսկ ծառայության հերթապահ մասում տեղեկացրել են, որ առանց իրավասու պաշտոնյաների թույլտվության չեն կարող կազմակերպել տեսակցությունը։ Կատարվածի մասին մարդու իրավունքների պաշպանի աշխատակազմի ներկայացուցիչը տեղեկացրել է պատիժների և հարկադրանքի այլ միջոոցների կիրառման օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին։
Նույն օրը վերոնշյալի վերաբերյալ Մարդու իրավունքների պաշտպանը տեղեկացրել է համապատասխան պաշտոնատար անձանց՝ պահանջելով վերացնել պաշտպանյալի՝ ԱՀ քրեական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված իրավունքի իրացման խոչընդոտները: Այնուհետև Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչը ազգային անվտանգության ծառայությունում հանդիպել է կալանավոր Ա.Ի-ի հետ, զննության ենթարկել վերջինիս մարմինը, որի արդյունքում մարմնական վնասվածքներ չեն հայտնաբերվել, իսկ զրույցի ընթացքում Ա.Ի-ն իր նկատմամբ որևէ վատ վերաբերմունքի մասին չի հայտնել: ԱԱԾ պաշտոնատար անձինք առաջարկել են փաստաբանի և նրա պաշտպանյալի տեսակցությունը կազմակերպել հաջորդ օրը՝ հունիսի 9֊ին՝ առավոտյան 10:00-ին։
2023 թվականի հուլիսի 9-ին՝ ժամը 16:58-ին, փաստաբանը կրկին դիմել է մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ և տեղեկացրել, որ նույն օրը՝ առավոտյան ժամը 10:00-ի սահմաններում, նորից այցելել է ազգային անվտանգության ծառայություն իր պաշտպանյալին տեսակցելու համար, սակայն ծառայության աշխատակիցները կրկին նրան չեն թույլատրել տեսակցել իր պաշտպանյալի հետ:
Փաստաբանի տեսակցությունը պաշտպանյալի հետ հնարավոր է եղել կազմակերպել միայն հաջորդ օրը՝ հուլիսի 10-ին՝ ժամը 11:15-ի սահմաններում։
Մարդու իրավունքների պաշտպանը անընդունելի է համարում ՔԴՕ 60-րդ հոդվածով, ինչպես նաև «Փաստաբանության մասին» ԱՀ օրենքի 19-րդ հոդվածով սահմանված փաստաբանի և պաշտպանյալի խորհրդապահական կարգով (կոնֆիդենցիալ), առանց տեսակցությունների թվի և տևողության սահմանափակման անարգել տեսակցություն ունենալու իրավունքի նկատմամբ ազգային անվտանգության ծառայության կողմից ոչ իրավաչափ ներգործությունը և խոչընդոտներ հարուցելը։
Հատկանշական է, որ իրավիճակում որևէ փոփոխություն չէր մտցվել այն բանից հետո, երբ կալանավորի իրավունքների խախտման մասին հաղորդվել էր նաև դատախազության ներկայացուցչին:
Պաշտպանը Գլխավոր դատախազության ուշադրությունն է հրավիրում հարցին՝ կատարվածին իրավական գնահատական տալու նպատակով։
23:59 14.05.2025
20 տարվա դադարից հետո՝ մետրոպոլիտենում փոխարինվել են անվտանգության համար կենսական նշանակություն ունեցող համակարգերԵրևանի մետրոպոլիտենում իրականացվել են արդիականացման աշխատանքներ, որոնք առաջին հայացքից տեսանելի չեն, բայց առանցքային են յուրաքանչյուր երևանցու անվտանգության համար։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը: «Առաջին անգամ 20 տարվա ընթացքում փոխարինվել են սլաքային փոխադրիչները՝ այն համակարգերը, որոնք ապահովում են գնացքների անվտանգ անցումը մեկ գծից մյուսը։Դրանց անխափան աշխատանքից է կախված մետրոպոլիտենի հուսալի և […] ...
23:58 14.05.2025
Իրավիճակը Հայաստանի ճանապարհներին և ԼարսումՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
23:46 14.05.2025
ԱՄՆ ֆինանսների նախարարությունը սկսել է Սիրիայի նկատմամբ պատժամիջոցների չեղարկման գործընթացըՄիացյալ Նահանգները սկսել է հանել Սիրիայի դեմ սահմանված պատժամիջոցները, այս մասին X-ի իր միկրոբլոգում հայտարարել է երկրի ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը։ «ԱՄՆ ֆինանսների նախարարությունը քայլեր է ձեռնարկում պատժամիջոցները մեղմելու ուղղությամբ՝ Սիրիան կայունացնելու և խաղաղության հասնելու համար», – գրել է ԱՄՆ ֆինանսների նախարարության ղեկավարը։ Մայիսի 13-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Սիրիայի նկատմամբ սահմանված պատժամիջոցները […] ...
23:34 14.05.2025
Վարչապետը տիկնոջ հետ ներկա է գտնվել Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի 100-ամյակին նվիրված համերգինՎարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ, և Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը ներկա են գտնվել Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի 100-ամյակին նվիրված համերգին, որով բացվել է հոբելյանական համերգների շարքը։ Համերգի հատուկ հյուրն է եղել աշխարհահռչկա դաշնակահար Յուջա Վանգը. նա հանդես է եկել Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ: Տարվա ընթացքում նախատեսվում են համերգներ այլ հռչակավոր երաժիշտ կատարողների և […] ...
23:27 14.05.2025
Վարչապետն ընդունել է ՀՀ պետական մրցանակակիր Յոշիակի Դեյմոն ՀագիվարայինՎարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է AIPLAB կոնսորցիումի հիմնադիր, Արհեստական բանականության գործընկեր համակարգի LOCOMTEC AIPS լաբորատորիայի նախագահ Յոշիակի Դեյմոն Հագիվարային, ով Բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար Հայաստանի Հանրապետության պետական մրցանակակիրն է: Վարչապետը բարձր է գնահատել Յոշիակի Դեյմոն Հագիվարայի ներդրումը բարձր տեխնոլոգիաների ոլորտի զարգացման գործում և նշել, որ նա իր գործունեությամբ օրինակ է ոլորտում գործունեություն ծավալելու […] ...
23:18 14.05.2025
Երևանի թիվ 175 դպրոցի մարզադահլիճը կհիմնանորոգվիԵրևանի Նուբարաշեն վարչական շրջանի թիվ 175 դպրոցի մարզադահլիճը, որը կառուցումից ի վեր չէր վերանորոգվել, Երևանի քաղաքապետարանի ծրագրով ընթացիկ տարում հիմնովին կվերանորոգվի։ Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Ֆիզկուլտուրայի դասերն այսօր անցկացվում են անմխիթար պայմաններում։ Ծրագիրը հնարավորություն կտա աշակերտների համար ապահովել ժամանակակից պայմաններ՝ ստեղծելով նոր ու հարմարավետ կրթական միջավայր: ...