23:37 10.07.2023
Երգչուհի Մադոննան Instagram-ում հրապարակել է գրառում, որում նա խոսել է հիվանդանոցում գտնվելուց հետո իր առողջության մասին և շնորհակալություն հայտնել երկրպագուներին աջակցության համար։
«Շնորհակալություն դրական էներգիայի, աղոթքների, ապաքինման ու քաջալերանքի խոսքերի համար։ Ես զգացի ձեր սերը: Ես ապաքինման ճանապարհին եմ և աներևակայելի երախտապարտ եմ իմ կյանքի բոլոր օրհնությունների համար»,- ասել է երգչուհին։
Նա խոստովանել է, որ առաջինը, ում մասին մտածել է արթնանալուց հետո, երեխաներն ու երկրպագուներն են։
«Ես չէի ուզում հիասթափեցնել նրանց, ովքեր գնել էին իմ շրջագայության տոմսերը։ Ես չէի ուզում հիասթափեցնել այն մարդկանց, ովքեր անխոնջ աշխատել են ինձ հետ վերջին մի քանի ամիսների ընթացքում շոուն ստեղծելու համար: Ես ատում եմ հիասթափեցնել որևէ մեկին», – ասել է նա:
Երգչուհու խոսքով՝ ինքը այժմ կենտրոնացած է հոսպիտալացումից հետո ապաքինվելու վրա և որքան հնարավոր է շուտ կվերադառնա բեմ։ Միաժամանակ երգչուհին չի պատմել, թե ինչու է հիվանդանոցում։
Հունիսի 28-ին Մադոննային գտել են անգիտակից վիճակում և շտապ տեղափոխել Նյու Յորքի հիվանդանոց: Նրա մենեջեր Գայ Օսերին Instagram-ում հայտնել է, որ արտիստի մոտ «զարգացել է լուրջ բակտերիալ վարակ, որը նրան մի քանի օր թողել է վերակենդանացման բաժանմունքում»։
18:55 01.05.2025
Վուչիչը հայտնել է, որ մայիսի 9-ին կմեկնի Մոսկվա՝ չնայած սպառնալիքներինՍերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը հայտարարել է, որ մայիսի 9-ին Մոսկվա այցելելու իր պլաններն ավելի հայտնի թեմա են ԵՄ երկրներում, քան Ուկրաինայի հակամարտությունը և Եվրոպայում էլեկտրաէներգիայի անջատումները: Ինչպես ընդգծել է Սերբիայի ղեկավարը, Հաղթանակի շքերթին մասնակցելու դեպքում պատժամիջոցներ կիրառելու ԵՄ ներկայացուցիչների սպառնալիքները չեն ստիպի իրեն չեղարկել այցը Ռուսաստան։ «Ուրիշ թեմա չունեն, աշխարհը վառվում է, չգիտեն՝ ինչ անեն […] ...
18:42 01.05.2025
Օմանի ԱԳ նախարարը նշել է ԱՄՆ-Իրան բանակցությունների հետաձգման պատճառըԱՄՆ-ի և Իրանի միջև մայիսի 3-ին նախատեսված բանակցությունների հաջորդ փուլը լոգիստիկ խնդիրների պատճառով կտեղափոխվի մեկ այլ օր, նոր փուլի ամսաթիվը կհայտարարվի համաձայնությունից հետո, հայտարարել է Օմանի արտաքին գործերի նախարար Բադր ալ-Բուսաիդին X սոցիալական ցանցի իր միկրոբլոգում։ «Լոգիստիկ նկատառումներից ելնելով` մենք հետաձգում ենք ԱՄՆ-ի և Իրանի հանդիպումը, որը նախապես ծրագրված էր մայիսի 3-ին: Ընդհանուր համաձայնությունից հետո […] ...
18:30 01.05.2025
Եվրոպական ժողովրդական կուսակցության կոնգրեսը Հայաստանի վերաբերյալ հրատապ բանաձև է ընդունելՎալենսիայում ընթացող Եվրոպական ժողովրդական կուսակցության կոնգրեսը Հայաստանի վերաբերյալ հրատապ բանաձև է ընդունել: Եվրոպական խորհրդարանի պատգամավոր, Հայաստանի հարցով զեկուցող Միրիամ Լեքսմանը իր ելույթում նշել է, որ ԵԺԿ-ն ցանկանում է հաստատակամորեն աջակցել Հայաստանին ու կանգնել Հայաստանի կողքին՝ իր աշխարհաքաղաքական պայմանների և ուղղվածության պատմական շրջադարձի ժամանակ։ «Մենք ցանկանում ենք աջակցել հայ ժողովրդի ցանկությանը՝ ամրապնդելու օրենքի գերակայությունը և ժողովրդավարությունը […] ...
18:20 01.05.2025
Այն, ինչ անում է Յամալը, նորմալ չէ․ Թիերի ԱնրիՖրանսիայի հավաքականի և Լոնդոնի «Արսենալի» լեգենդար ֆուտբոլիստ Թիերի Անրին տպավորված է «Բարսելոնայի» հարձակվող Լամին Յամալի խաղով: «Այն, ինչ տեսա Յամալի կատարմամբ, նորմալ չէ: Նորմալ չէ, երբ այդպիսի բաներ ես անում 17 տարեկանում: Նրա հանգստությունը, խաղադաշտը տեսնելը և պրեսինգն ապշեցնում են: Ֆուտբոլը միշտ զարմացնում է. երբ մտածում ես, թե ոչ մեկը չի կարող Մեսսիից ու Ռոնալդուից […] ...
18:11 01.05.2025
Մայիսի 1-ը Հայաստանում. տո՞ն, արձակո՞ւրդ, թե՞ հիշեցում իրավունքների մասինԱշխատանքի և աշխատավորների միջազգային օրվա կապակցությամբ Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիան կազմակերպել էր «Արժանապատիվ աշխատանք» խորագրով երթ: Երթը մեկնարկել է մայրաքաղաքի Աբովյան պուրակից և հասել մինչև Հանրապետության հրապարակ: Մանրամասները՝ ռեպորտաժում: ...