16:15 12.07.2023
Հրաձգային գումարտակի հրամանատարի տեղակալ Մ.Պ.-ն, 2020 թվականի սեպտեմբերի 27-ին` Կառավարության կողմից հայտարարված ռազմական դրության ժամանակ, հակառակորդի առաջխաղացումը կասեցնելու և տարածումը կանխելու փոխարեն, մարտական դիրքի անձնակազմի մոտ խուճապ է տարածել և հրամայել նահանջել:
Մասնավորապես՝ գումարտակի հրամանատարի տեղակալ Մ.Պ.-ն, դեռևս 2020 թվականի սեպտեմբերի 26-ին, նշանակված լինելով որպես N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքի պատասխանատու, սեպտեմբերի 28-ին խնդիր է ստացել իրականացնել Արցախի Հանրապետության շփման գծի ու օդային տարածության պահպանությունը, կանխել սահմանի խախտումը:
Նույն օրը՝ ժամը 14:00-ի սահմաններում, տեղեկանալով, որ ադրբեջանական զինված ուժերը ճեղքել են իր պաշտպանության տեղամասի հարևանությամբ գտնվող ՊԲ N զորամասի պաշտպանական բնագիծը՝ Արցախի Հանրապետության Մարտակերտի շրջանի Թալիշ բնակավայրի ուղղությունից, պարտավոր լինելով կասեցնել հակառակորդի առաջխաղացումը, ստորաբաժանման նահանջն իրականացնել կազմակերպված ու գաղտնի՝ անտեսելով մարտական դիրքերը և զբաղեցրած բնագիծն անպաշտպան թողնելու հանգամանքը, դրսևորել է անգործություն և կատարել իշխանազանցություն: Մասնավորապես՝ չունենալով զբաղեցրած N մարտական դիրքից նահանջելու վերաբերյալ գումարտակի հրամանատարի հրամանը՝ մարտական դիրքի անձնակազմի մոտ խուճապ է տարածել՝ հայտնելով, որ դիտարկվել են հակառակորդի տանկեր, որոնք հասնելու են իրենց ու ոչնչացնեն: Այնուհետև, հրամայել է անմիջապես նահանջել և, առանց մարտ վարելու, դիրքի ամբողջ անձնակազմի հետ լքել է մարտական դիրքը և նահանջել:
Արդյունքում՝ հակառակորդն անխոչընդոտ առաջացել և վերահսկողության տակ է վերցրել մարտական դիրքերը:
2023 թվականի հունիսի 2-ին հսկող դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել Մ.Պ.-ի նկատմամբ՝ 18.04.2003 թվականին ընդունված Քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 4-րդ մասով (իշխանությունը չարաշահելը, իշխանազանցությունը կամ իշխանության անգործությունը)։
2023 թվականի հուլիսի 7-ին դատախազը քրեական վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ հանձնել է Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարան։
Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
16:53 19.05.2025
Մանր եղջերավոր անասունների գողություն՝ Դրախտիկ գյուղում12:40 19.05.2025
Ամենայն Հայոց Կաթողիկոսի ձեռամբ օծվեց Մինսկի նորակառույց եկեղեցին16:47 19.05.2025
Երևանում այրվում է 4 տրանսպորտային միջոց. տուժածների վերաբերյալ տեղեկությունները ճշտվում ենՄայիսի 19-ին՝ ժամը 16:02-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Սիլվա Կապուտիկյան փողոցում ավտոմեքենաներ են բախվել։ Դեպքի վայր են մեկնել հրշեջ-փրկարարներ՝ 4 մարտական հաշվարկ։ Տեղում պարզվել է, որ այրվում է 4 տրանսպորտային միջոց, որոնցից 3-ը՝ մարդատար, իսկ 1-ը՝ բետոնախառնիչ։ Տուժածների վերաբերյալ տեղեկությունները ճշտվում են։ Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն։ ...
16:42 19.05.2025
Երեխաների ինքնավնասող վարքագիծ, ազդակ, որը չի կարելի անտեսել. ԱՆՎերջին տարիներին մասնագետները նշում են դեռահասների շրջանում ինքնավնասող վարքագծի (selfharm) դեպքերի աճ։ Այս երևույթը լուրջ խնդիր է երեխաների հոգեկան առողջության ոլորտում և պահանջում է ծնողների, մանկավարժների և առողջապահական ոլորտի մասնագետների հատուկ ուշադրությունը։ Ի՞նչ է ինքնավնասող վարքագիծը Ինքնավնասումը մարմնին միտումնավոր վնաս հասցնելու գործողություն է` առանց ինքնասպանության միտումների։ Ամենահաճախ հանդիպող ձևերն են. ◾️ կտրվածքները, ◾️ այրվածքները, ◾️ […] ...
16:36 19.05.2025
Վթարային ջրանջատում՝ Կոտայքի մարզում«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. մայիսի 20-ին ժամը 12:00-18:00-ն կդադարեցվի Կոտայքի մարզի՝ Աբովյան քաղաքի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: ...
16:30 19.05.2025
«Էվերթոնի» երկրպագուներին դուր չի եկել նոր ստադիոնի անվանումըԵրկրպագուները քննադատում են անգլիական «Էվերթոնին» նոր ստադիոնի անվան համար և կարծում են, որ ոչ ոք այդ անունը չի օգտագործի, հաղորդում է Goal-ը: Մայիսի 16-ին հայտարարվել է, որ «Էվերթոնը» նոր ստադիոնի անվան իրավունքների վերաբերյալ համաձայնության է եկել «Հիլ Դիքինսոն» իրավաբանական ընկերության հետ: Ստադիոնը հենց այդպես էլ կոչվում է՝ «Հիլ Դիքինսոն»։ Սոցիալական ցանցերում երկրպագուների բացասական արձագանքներ շատ […] ...
16:24 19.05.2025
Սիսիանցի երիտասարդի տան խուզարկությամբ ոստիկանները թմրամիջոց են հայտնաբերելՀամայնքային ոստիկանության Սիսիանի բաժնի ծառայողները տեղեկություններ էին ստացել, որ Սիսիան համայնքի Նորավան բնակավայրի 28-ամյա մի բնակիչ ապօրինի թմրանյութ և ռազմամթերք է պահում։ Նախաձեռնվել է քրեական վարույթ։ Համայնքային ոստիկանները, Սյունիքի քրեական ոստիկաններն ու Քննաչական կոմիտեի ծառայողները խուզարկել են նրա բնակարանը՝ հայտնաբերելով 136 գրամից ավելի մարիխուանա տեսակի թմրամիջոցի նմանվող զանգված: Կատարվում է նախաքննություն: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ […] ...
16:18 19.05.2025
Քննչական կոմիտեի նախագահն աշխատանքային այցով եղել է Արագածոտնի մարզումՀայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանը մայիսի 16-ին աշխատանքային այցով եղել է Արագածոտնի մարզում, որտեղ խորհրդակցություն է անցկացրել մարզային քննչական վարչությունում: Արագածոտնի մարզային քննչական վարչությունում տեղի ունեցած խորհրդակցությանը մասնակցել են Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանը, Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Արման Ասլանյանը, Տարածքային քննչական վարչությունների գործունեության վերահսկողության գլխավոր վարչության պետի տեղակալներ Գագիկ Մարկոսյանը և Աշոտ Ժամկոչյանը, […] ...