16:59 19.05.2025
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն ընդունել է Գյոթե ինստիտուտի Հարավային Կովկասի տարածաշրջանային փոխտնօրեն, լեզվի բաժնի ղեկավար Սյուզաննա Ռադվանի գլխավորած պատվիրակությանը:
Հանդիպման քննարկվել են Երևանում գործող Գյոթե կենտրոնի՝ ինստիտուտի վերափոխումից հետո համագործակցության ընդլայնման հնարավորությունները:
Ողջունելով հյուրերին՝ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը կարևորել է գերմաներենի ուսուցումը, մշակութային փոխանակումը և կրթական ծրագրերի զարգացումը խթանող համատեղ նախաձեռնությունները: Նա ընդգծել է՝ Գյոթեի ինստիտուտը ԿԳՄՍ նախարարության կարևոր գործընկերներից է, որի հետ առանցքային ուղղություններով համագործակցության ծրագրեր են իրականացվում, այդ թվում՝ հանրակրթական համակարգում գերմաներենի ուսուցման զարգացման, հայ-գերմանական միջմշակութային համագործակցության խթանման, ինչպես նաև երիտասարդական քաղաքականության ոլորտներում:
Քննարկման ընթացքում անդրադարձ է կատարվել Գյոթե ինստիտուտի և ՀՀ դպրոցների համագործակցությանը՝ ուսուցիչների և աշակերտների փոխանակման, գերմաներենի իմացության խթանման ու կրթական այլ ծրագրերի իրականացման տեսանկյունից:
Գյոթե ինստիտուտի տարածաշրջանային պատասխանատու Սյուզաննա Ռադվանը շնորհակալություն է հայտնել ընդունելության և համատեղ աշխատանքի համար՝ ընդգծելով, որ գերմաներենի ուսուցման արդյունավետության բարձրացումը և երկու երկրների միջև միջմշակութային հաղորդակցության խթանումը Հայաստանի հետ համագործակցության կարևորագույն ուղղություններից են: Սյուզաննա Ռադվանը ներկայացրել է Գյոթե ինստիտուտի կողմից իրականացվող մի շարք ծրագրեր, մասնավորապես՝ առանձնահատուկ շեշտվել են «Լեզուն մշակույթի մեջ» ծրագրի հիմնական ուղղությունները: Հայաստանի դպրոցներում գերմաներենի ուսուցման բարելավման և խորացման համատեքստում կարևորվել են Երևանում և մարզերում գերմաներեն դասավանդող ուսուցիչների պարբերական վերապատրաստումները, որոնց շնորհիվ ուսուցիչները հնարավորություն ունեն ստանալու լեզվի իմացության համապատասխան հավաստագրեր:
Նշվել է նաև, որ Գյոթե ինստիտուտի հետ համագործակցությամբ Գյումրու Եղիշե Չարենցի անվան թիվ 25, Գեղարքունիքի մարզի Ճամբարակի հիմնական դպրոցներում, ինչպես նաև «Այբ» դպրոցում ներդրվել և հաջողությամբ իրականացվում են գերմաներենի ուսուցման ծրագրեր:
Արթուր Մարտիրոսյանը նաև տեղեկացրել է՝ ԿԳՄՍՆ լեզվի կոմիտեն մեկնարկել է Հայերենի իմացության, ստուգման և գնահատման միասնական համակարգի ներդրման նոր ծրագիր, որի շրջանակում նախատեսվում է մշակել լեզվի իմացության վեցաստիճան (համապատասխանաբար` A1, A2, B1, B2, C1, C2) համակարգ: Այս համատեքստում ԿԳՄՍ նախարարի տեղակալը կարևորել է գերմանացի գործընկերների փորձառությունն ու համակարգի ներդրման շրջանակում նրանց աջակցությունը՝ հաշվի առնելով, որ համակարգը ներդրվում է Եվրոպայի խորհրդի լեզուների իմացության ու գնահատման ընդհանուր շրջանակին (Common European Framework of Reference for Langusges) համապատասխան:
Գյոթե ինստիտուտի տարածաշրջանային պատասխանատու Սյուզաննա Ռադվանը պատրաստակամություն է հայտնել աջակցելու ինչպես այս, այնպես էլ կրթական նյութերի պատրաստման և ուսուցիչների վերապատրաստման ուղղությամբ:
Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր, որոնք վերաբերել են բարձրագույն կրթության ոլորտում երկկողմ կապերին, Հայաստանի և Վրաստանի դասավանդողների մասնակցությամբ սեմինարների անցկացմանը, ԿԶՆԱԿ-ի և Գյոթե ինստիտուտի միջև համագործակցության ամրապնդմանը և այլն:
21:48 19.05.2025
ՆԳՆ ոստիկանության պետի գլխավորած պատվիրակությունը Դուբայում մասնակցել է Ոստիկանական համաշխարհային 4-րդ գագաթաժողովինՄայիսի 12-15-ը ՆԳ նախարարության պատվիրակությունը, ոստիկանության պետ-ՆԳ նախարարի տեղակալ Արամ Հովհաննիսյանի գլխավորությամբ, մասնակցել է Արաբական Միացյալ Էմիրություններում անցկացված 4-րդ Ոստիկանական համաշխարհային գագաթաժողովին: ԱՄԷ կատարած այցի շրջանակում հայկական պատվիրակությունը հանդիպումներ է ունեցել հյուրընկալող կողմի ու գործընկեր այլ երկրների ոստիկանությունների ղեկավար կազմի հետ: Մայիսի 13-ին Արամ Հովհաննիսյանի գլխավորած պատվիրակությունը մասնակցել է գագաթաժողովի բացման արարողությանը, այնուհետև՝ «Տարածաշրջանային անվտանգության […] ...
21:35 19.05.2025
«Քյոլնը» վերադարձել է Բունդեսլիգա«Քյոլնը» կրկին վերադարձել է Գերմանիայի Բունդեսլիգա։ Ակումբը Երկրորդ Բունդեսլիգայի վերջին` 34-րդ տուրում տանը 4-0 հաշվով հաղթել է «Կայզերսլաուտեռնին»։ Հյուրերից 77-րդ րոպեին փոխարինման է դուրս եկել հայազգի ֆուտբոլիստ Հրանտ Լեոն-Ռանոսը։ «Քյոլնը» 61 միավորով գրավել է առաջին տեղը, «Կայզերսլաուտեռնը» 53 միավորով զբաղեցրել է 7-րդ տեղը։ ...
21:23 19.05.2025
Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը 2025 թվականի մայիսի 12-18-ըՍևանա լճի մակարդակը 2025 թվականի մայիս 12-18-ն ընկած ժամանակահատվածում բարձրացել է 5 սմ-ով և կազմել՝ 1900.69 մ (18.05.25թ․), որն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից բարձր է 22 սմ-ով, իսկ 2025 թվականի հունվարի 1-ի մակարդակից՝ 30 սմ-ով։ Այս մասին հայտնել են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից: Արփա-Սևան ջրատարով 2025 թվականի մայիսի 12-18-ն ընկած ժամանակահատվածում Սևանա լիճ […] ...
21:12 19.05.2025
Մայիսի 20-ին ժամանակավորապես կդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումը«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մայիսի 20-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11:00-17:00 Կենտրոն Վարչական շրջանի շենք միակողմանի և հարակից ոչ բնակիչ- բաժանորդներ, Պուշկինի փ. 58-72 շենքեր, Սարյան փ. 7-17 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Ս․ Երևանցու փ. 32-73 առանձնատներ, Ռուսթավելի փ. […] ...
19:55 19.05.2025
ԱԶԲ-ի ֆինանսավորմամբ Երևանում և մարզերում կկառուցվի 46 դպրոցԱսիական Զարգացման Բանկի «Սեյսմիկ անվտանգության բարելավման» ծրագրի շրջանակում Հայաստանի մարզերում և մայրաքաղաքում կառուցվում կամ վերակառուցվում է 46 դպրոց։ Ծրագիրն ուղղված է ոչ միայն շենքերի սեյսմիկ անվտանգության բարձրացմանը, այլև ժամանակակից ու զարգացած կրթական միջավայր ստեղծելուն։ Մանրամասները՝ ռեպորտաժում: ...