19:34 15.07.2023
Թուրքիայի իշխանություններն արգելել են բոլոր օտարերկրացիներին կացության թույլտվություն տալ Ստամբուլում, բացառությամբ նրանց, ովքեր գալիս են կրթության, բուժման կամ միջազգային առևտրի նպատակով, գրում է Milliyet թերթը։
Ըստ թերթի՝ Թուրքիայի ՆԳՆ-ն փաստացի Ստամբուլի բոլոր տարածքները դեռ մարտին է փակ հայտարարել։ Այսպիսով, դրանցում բնակության թույլտվություն ստանալն անհնար է։
«Ստամբուլում, որտեղ ապրում է ավելի քան 1 մլն 294 հազար օտարերկրյա քաղաքացի, օտարերկրացիներին կեցության թույլտվության տրամադրումը կասեցվել է։ 2022 թվականի հոկտեմբերի որոշումը վերաբերում էր Ստամբուլի 10 շրջաններին, մարտին այն տարածվեց բոլորի վրա։ Բացառություն են կազմում նրանք, ովքեր ժամանել են այնպիսի հանգամանքների բերումով, ինչպիսիք են կյանքի անվտանգությունը, առողջապահությունը, կրթությունը և միջազգային առևտուրը»,- գրում է թերթը։
Պարբերականը նշում է, որ պաշտոնական տվյալներով Ստամբուլում ապրում է ավելի քան 535 հազար սիրիացի, իսկ ոչ պաշտոնական տվյալներով՝ խոսքը Թուրքիայում բնակվող ավելի քան 7 միլիոն օտարերկրացու մասին է։
Ընդ որում, այս հարցի վերաբերյալ ՆԳՆ-ից ու միգրացիայի վարչությունից պաշտոնական հայտարարություններ չեն եղել, իսկ «փակ» տարածքների ցանկը նույնպես վերջին շրջանում չի փոխվել։
Նաև, ըստ թերթի, խստացվել են ստուգումները վարձակալների և անօրինական ներգաղթյալներին հյուրընկալող հյուրանոցների նկատմամբ։ Եթե առաջին խախտումների համար տուգանք է սպառնում, ապա երեք անգամից հետո հյուրանոցին սպառնում է լիցենզիայի չեղարկում, և նույնիսկ հնարավոր է նաև ազատազրկում։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հինգշաբթի օրը հայտարարել է, որ Թուրքիայի քաղաքացիները շուտով փոփոխություններ են կրելու անօրինական միգրանտների դեմ պայքարի գործողությունների արդյունքում։
Հունիսին Թուրքիայում ձերբակալվել է գրեթե 16․000 անօրինական միգրանտ, նրանցից գրեթե 7․000-ը արտաքսվել է, հայտարարել է ներքին գործերի նախարար Ալի Երլիկայան։ ։ Նախարարի խոսքով՝ մեկ ամսում կանխվել է 23․450 անօրինական միգրանտի մուտքը Թուրքիա։
18:16 09.06.2025
Ժաննա Անդրեասյանը հանդիպել է կինոոլորտի ներկայացուցիչների հետՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Հայաստանի կինոգործիչների հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են ոլորտում առկա խնդիրները, դրանց լուծմանը վերաբերող առաջարկներն ու հնարավոր ուղիները: Հանդիպմանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը, Հայաստանի կինոգործիչների միության նախագահ Հարություն Խաչատրյանը և Հայաստանի կինոյի հիմնադրամի տնօրեն Դավիթ Բանուչյանը: Նախարար ժաննա Անդրեասյանը ողջունել է […] ...
17:54 09.06.2025
Զիդանը նշել է պատմության մեջ տեխնիկապես ամենաօժտված ֆուտբոլիստինՀամաշխարհային ֆուտբոլի լեգենդ Զինեդին Զիդանը նշել է պատմության մեջ տեխնիկապես ամենաօժտված ֆուտբոլիստին։ Զիդանը առանձնացրել է իր հայրենակից Թիերի Անրիին։ «Ռոնալդինյոն յուրահատուկ ֆուտբոլիստ է, բայց Թիերի Անրին, թերևս, տեխնիկապես ամենաօժտված ֆուտբոլիստն է, ով երբևէ ներկայացրել է ֆուտբոլը»,-Զիդանի խոսքերն է մեջբերում Give me Sport-ը, փոխանցում է armsport.am-ը: Անրին հանդես է եկել «Արսենալում», «Բարսելոնայում», «Յուվենտուսում» և այլ ակումբներում։ […] ...
17:43 09.06.2025
Վագոն-տնակում թմրանյութ է հայտնաբերվել. երիտասարդը ձերբակալվել էՀամայնքային ոստիկանության Աշտարակի բաժնի ծառայողները տեղեկություններ էին ստացել, որ Ուջան գյուղի 24-ամյա բնակիչը կանեփի թփեր է աճեցնում, պահում և օգտագործում է մարիխուանա: Հունիսի 5-ին նա հենց Ուջանում ձերբակալվել և տեղափոխվել է բաժին: Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում կատարված զննությամբ վագոն-տնակում հայտնաբերվել է մոտ 16 գրամ մարիխուանա, իսկ այգում՝ կանեփի բույսեր։ Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են: […] ...
17:34 09.06.2025
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը հանդիպել է Գերմանիայի շրջակա միջավայրի դաշնային նախարարության խորհրդարանական պետքարտուղարի հետՀունիսի 9-ին Նիսում անցկացվող Օվկիանոսի հարցերով ՄԱԿ 3-րդ համաժողովի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը հանդիպել է Գերմանիայի շրջակա միջավայրի, բնության պահպանության և միջուկային անվտանգության դաշնային նախարարության խորհրդարանական պետքարտուղար Ռիտա Շվարցելյուր-Զուտտերի հետ: Հանդիպմանը մասնակցել է նաև ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդական, COP-17-ի կազմկոմիտեի նախագահ Համբարձում Մաթևոսյանը: Հանդիպմանն անդրադարձ է կատարվել 2026թ. Հայաստանում կայանալիք ՄԱԿ Կենսաբանական […] ...
17:27 09.06.2025
Որպես անհետ կորած որոնվող 52-ամյա տղամարդը հայտնաբերվել էՀունիսի 3-ին հաղորդվել էր 1973 թվականին ծնված, Գյումրու բնակիչ Արմեն Հ․-ի անհետ կորելու մասին։ Նախաձեռնվել էր քրեական վարույթ: Քրեական ոստիկանության Արմավիրի մարզային վարչության ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում տղամարդը հունիսի 8-ին Էջմիածնի Զվարթնոց թաղամասում հայտնաբերվել և ներկայացվել է։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական […] ...