Թուրքական մամուլն անդրադարձել է Անիի ավերակներին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
11 08 2025
  • $
    383.59
  • RUBLE
    4.80
  • 446.35
WEATHER
+29.09 oC

Թուրքական մամուլն անդրադարձել է Անիի ավերակներին

20:00 17.07.2023

ՅՈՒՆԵՍԿՕ-ի (UNESCO) համաշխարհային ժառանգության ցանկում ներառված միջնադարյան հայկական քաղաքամայր Անին հերթական անգամ հայտնվել է թուրքական մամուլի ուշադրության կենտրոնում։

«Son Dakika»  լրատվական կայքում հրապարակված հոդվածում Անին ներկայացվում է որպես «Քաղաքակրթությունների օրրան», «Խաղաղության քաղաք», «Հազարումի եկեղեցիների քաղաք» և «Քառասուն դարպասների քաղաք»։ Նշված է, որ Անին իր պատմաճարտարապետական ​​գեղեցկությամբ գրավում է ինչպես տեղացի, այնպես էլ արտասահմանցի զբոսաշրջիկների հետաքրքրությունը:

Ermenihaber.am-ի փոխանցմամբ՝ ուշագրավ է, որ հոդվածում բացահայտորեն խոսվում է Անիի հայկական լինելու մասին։ Տրվում է հետևյալ ձևակերպումը. «Թուրքիայի և Հայաստանի սահմանին գտնվող Անին 961-1045 թվականներին ծառայել է որպես հայ տիրակալների մայրաքաղաք»։

2012թ. Անին ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության միջանկյալ ցանկում, իսկ 2016թ. ներառվել է Համաշխարհային ժառանգության ցանկում։

Հոդվածում տեղ են գտել նաև թուրք այցելուների մեկնաբանությունները։ Անկարայից ժամանած մի զբոսաշրջիկ ասում է․ «Ես եկել եմ Անկարայից, առաջին անգամ եմ այստեղ, հիանալի վայր է, բոլորին խորհուրդ եմ տալիս գալ»:

Հայաստան-Թուրքիա սահմանը բաժանող Ախուրյան (թուրք․՝ Արփաչայ) գետի արևմտյան ափին գտնվող Անին, ըստ թուրքական կայքի հրապարակման, նախկինում եղել է ռազմական խիստ արգելքի գոտի, և ոչ ոք այնտեղ այցելելու հնարավորություն չի ունեցել։ Արգելքի վերացումից հետո Անին գրավել է ողջ աշխարհի ուշադրությունը՝ դառնալով տուրիստական այցելությունների գլխավոր պատճառը Կարսում։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ կառուցվում է վերգետնյա հետիոտնային անցում

12:13 11.08.2025

Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ կառուցվում է վերգետնյա հետիոտնային անցում

Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ ՀՀ պետական բյուջեի միջոցներով կառուցվում է վերգետնյա հետիոտնային անցում, որը թույլ կտա քաղաքացիներին հատել Մ-4 միջպետական ճանապարհը։ Կառույցի թռիչքային կառուցվածքն ունի 19մ 50սմ երկարություն։ Ընդհանուր երկարությունը 39մ է, բարձրությունը՝ 5.10մ։ Հետիոտնային անցման լայնությունը 1.5մ է։ Վերգետնյա հետիոտնային անցման կառուցմամբ հնարավոր կլինի ապահովել հետիոտների անվտանգությունը՝ խուսափելով տվյալ հատվածում տեղի ունեցող վթարներից։ ...

Ուսման հրավեր՝ Հնդկաստանի Չանդիգարհի համալսարանից

12:05 11.08.2025

Ուսման հրավեր՝ Հնդկաստանի Չանդիգարհի համալսարանից

Հնդկաստանի Չանդիգարհի համալսարանը հայտարարում է «Ambassador Scholarship Scheme» կրթաթոշակային ծրագրով ուսուցում: Չանդիգարհի մասնավոր համալսարանը համարվում է Հնդկաստանի լավագույն մասնավոր համալսարաններից մեկը՝ բուհերի համաշխարհային վարկանիշային աղյուսակում (QS World University Ranking) զբաղեցնելով 575-րդ տեղը՝ https://www.cuchd.in: Նշյալ կրթաթոշակային ծրագրի շրջանակում համալսարանն առաջարկում է 50% զեղչ ուսման վարձի համար և դեսպանության երաշխավորմամբ 800 ԱՄՆ դոլարի չափով մեկանգամյա կրթաթոշակ։ Լրացուցիչ տեղեկություններ […] ...

SHANTNEWS

12:00 11.08.2025

SHANTNEWS

Թուրքիայի կառավարությունն այսօր կքննարկի Սպիտակ տանը Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունների թեման

11:50 11.08.2025

Թուրքիայի կառավարությունն այսօր կքննարկի Սպիտակ տանը Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունների թեման

Թուրքիայի կառավարությունն այսօրվա նիստում կքննարկի Սպիտակ տանը Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունների թեման: Այս մասին հայտնել է CNN Türk-ը։ Ինչպես նշում է հեռուստաընկերությունը, նիստում կքննարկվի Հարավային Կովկասում կայունության ապահովման և տարածաշրջանային առևտրի ծավալներն ավելացնելու հարցը։ ...

Անցած երեք օրում գրանցվել է 53 ավտովթար 4 մարդ զոհվել է, 100-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ

11:40 11.08.2025

Անցած երեք օրում գրանցվել է 53 ավտովթար 4 մարդ զոհվել է, 100-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ

Բացահայտվել է 298 հանցագործություն, որոնցից 5-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ 44 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման, 42 դեպք՝ ֆիզիկական ներգործության, 34 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու, 30 դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու, 22 դեպք՝ սառը զենքի հայտնաբերման, 19 դեպք՝ խարդախության, 16 դեպք՝ հոգեկան ներգործության, 15 […] ...

Նոր Զելանդիան Պաղեստինի ճանաչման վերաբերյալ որոշում կկայացնի սեպտեմբերին

11:31 11.08.2025

Նոր Զելանդիան Պաղեստինի ճանաչման վերաբերյալ որոշում կկայացնի սեպտեմբերին

Նոր Զելանդիան սեպտեմբերին կորոշի՝ ճանաչե՞լ Պաղեստինը որպես պետություն, թե՞ ոչ, հայտարարել է երկրի արտաքին գործերի նախարար Ուինսթոն Փիթերսը։ «Նախարարների կաբինետը սեպտեմբերին պաշտոնական որոշում կկայացնի այն մասին, թե արդյոք Նոր Զելանդիան պետք է ճանաչի Պաղեստին պետությունը, և եթե այո, ապա երբ և ինչպես», – ասել է Փիթերսը New Zealand Herald-ի հաղորդմամբ։ Պաղեստին պետությունը ճանաչվել է 147 […] ...

BACK_TO_TOP