Ճապոնիան կարող է արգելել 1,9 լիտրից ավելի շարժիչի տարողությամբ մեքենաների արտահանումը Ռուսաստան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
17 08 2025
  • $
    383.10
  • RUBLE
    4.79
  • 447.84
WEATHER
+21.09 oC

Ճապոնիան կարող է արգելել 1,9 լիտրից ավելի շարժիչի տարողությամբ մեքենաների արտահանումը Ռուսաստան

11:57 18.07.2023

Ճապոնիայի կառավարությունը, Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի պատճառով Ռուսաստանի դեմ նոր սահմանափակող միջոցների փաթեթի շրջանակներում, մտադիր է արգելել 1,9 լիտրից ավելի շարժիչի ծավալով նոր և օգտագործված մեքենաների արտահանումը Ռուսաստան։ Այս մասին երեքշաբթի հայտնել է Yomiuri թերթը՝ վկայակոչելով աղբյուրներ։

Ըստ աղբյուրի՝ համապատասխան որոշումն ուժի մեջ կարող է մտնել օգոստոսի սկզբին։ Բացի դրանից, Ճապոնիայի իշխանությունները ակնկալում են ամբողջությամբ արգելել էլեկտրական մեքենաների և հիբրիդների արտահանումը Ռուսաստան։

Yomiuri-ի հաղորդմամբ՝ 2022 թվականին օգտագործված մեքենաները դարձել են ճապոնական հիմնական արտահանումը դեպի Ռուսաստան։ Այդ մեքենաների Ռուսաստան մատակարարումների ծավալը կազմել է Ճապոնիայից համապատասխան արտադրանքի ընդհանուր արտահանման 26%-ը։ Օրինակ՝ անցյալ տարի Ռուսաստանի Դաշնություն է ուղարկվել մոտ 200 հազար օգտագործված ավտոմեքենա՝ մոտ 250 միլիարդ իեն ​​(1,8 միլիարդ դոլար) արժողությամբ։ Հրատարակության տվյալներով՝ նոր պատժամիջոցների ներդրումից հետո արտահանումը կսահմանափակվի փոքր մեքենաներով, իսկ դրա արժեքը դրամական արտահայտությամբ կնվազի մինչև մոտ 100 միլիարդ իեն ​​(720 միլիոն դոլար):

Ճապոնիայի պատժամիջոցները, որոնք մի քանի փուլով մտցվեցին Ուկրաինայում ստեղծված իրավիճակի պատճառով, արդեն ազդում են Ռուսաստանից մոտ 1000 մարդու և մոտ 100 կազմակերպությունների վրա։ Սառեցվել են Alfa-Bank, VTB, VEB.RF, Novikombank, Otkritie Bank, Promsvyazbank, Rossiya Bank, Sberbank, Sovcombank, ինչպես նաև մոտ 40 այլ կազմակերպությունների և ընկերությունների ակտիվները։ Բացի դրանից, Ճապոնիան հաստատել է արտահանման համար արգելված ապրանքների ու տեխնոլոգիաների ցանկը, որն արդեն պարունակում է մոտ 800 ապրանք։ Մասնավորապես, արգելվել է ավելի քան 6 մլն իեն (մոտ 43 հազար դոլար) արժողությամբ ավտոմեքենաների արտահանումը։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Իսրայելը պատրաստ է Գազայի հարցով համաձայնության, եթե բոլոր պատանդներն ազատ արձակվեն

23:59 16.08.2025

Իսրայելը պատրաստ է Գազայի հարցով համաձայնության, եթե բոլոր պատանդներն ազատ արձակվեն

Իսրայելը պատրաստ է Գազայի հատվածում կարգավորման համաձայնագիր կնքել միայն բոլոր պատանդների միաժամանակյա ազատ արձակման և արմատական ՀԱՄԱՍ շարժման լիակատար զինաթափման պայմանով։ Այս մասին հայտարարել է հրեական պետության վարչապետ Բենիամին Նեթանյահուի գրասենյակը։ «Իսրայելը պատրաստ է համաձայնագիր քննարկել միայն բոլոր պատանդների միաժամանակյա ազատ արձակման պայմանով և պատերազմը դադարեցնելու իսրայելական սկզբունքների շրջանակներում», – ասվում է հայտարարության մեջ։ «Այդ […] ...

Financial Express. ԱՄՆ-ն չեղյալ է հայտարարել բանակցողների այցը Հնդկաստան

23:51 16.08.2025

Financial Express. ԱՄՆ-ն չեղյալ է հայտարարել բանակցողների այցը Հնդկաստան

Ամերիկացի բանակցողները չեղարկել են օգոստոսի վերջին նախատեսված Նյու Դելի այցը՝ երկկողմ առևտրային համաձայնագրի շուրջ քննարկումների վեցերորդ փուլի համար։ Այս մասին հայտնել է Financial Express թերթը՝ հղում անելով պաշտոնական աղբյուրին։ «Ամերիկյան կողմից առևտրային բանակցությունները դադարեցվել են՝ մշտապես թե ժամանակավոր, դեռևս անհայտ է։ Նրանք հայտարարել են, որ չեն գա օգոստոսի 25-ի հանդիպմանը», – ասել է աղբյուրը։ Նրա […] ...

Axios. Թրամփը ցանկանում է օգոստոսի 22-ին գագաթնաժողով անցկացնել Ռուսաստանի և Ուկրաինայի հետ

23:42 16.08.2025

Axios. Թրամփը ցանկանում է օգոստոսի 22-ին գագաթնաժողով անցկացնել Ռուսաստանի և Ուկրաինայի հետ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նախատեսում է օգոստոսի 22-ին եռակողմ գագաթնաժողով անցկացնել Ռուսաստանի և Ուկրաինայի հետ։ Այս մասին հայտնել է Axios պորտալը՝ հղում անելով աղբյուրներին։ Ըստ աղբյուրների՝ Ալյասկայում Ռուսաստանի նախագահի հետ հանդիպումից հետո Վլադիմիր Զելենսկու և եվրոպացի առաջնորդների հետ հեռախոսազրույցի ժամանակ Թրամփը հայտարարել է «(Վլադիմիր) Պուտինի և Զելենսկու հետ եռակողմ գագաթնաժողով կազմակերպելու» իր մտադրության մասին՝ օգոստոսի […] ...

Հայկական ռադիոն պատրաստվում է 100-ամյակին․ Մխիթար Հայրապետյանի ղեկավարությամբ քննարկվել է հոբելյանական միջոցառումների նախագիծը

23:34 16.08.2025

Հայկական ռադիոն պատրաստվում է 100-ամյակին․ Մխիթար Հայրապետյանի ղեկավարությամբ քննարկվել է հոբելյանական միջոցառումների նախագիծը

Օգոստոսի 14-ին ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանի նախագահությամբ տեղի է ունեցել Հայկական ռադիոյի հիմնադրման 100-ամյակի հոբելյանական հանձնաժողովի նիստը։ Նիստի նպատակն էր ներկայացնել և քննարկել 2026 թվականին նախատեսվող հոբելյանական միջոցառումների ծրագիրը, դրանց նկարագիրը, ժամկետները և կազմակերպման մոտեցումները։ Այս մասին հայտնել են ԲՏԱ նախարարությունից: Հանձնաժողովում ընդգրկված են պետական կառույցների, Հանրային հեռարձակման և մշակույթի ոլորտի ներկայացուցիչներ, […] ...

«Թրամփի երթուղին» այլևս չի վախեցնում ռուսներին ու իրանցիներին․ ի՞նչ է փոխվել

23:25 16.08.2025

«Թրամփի երթուղին» այլևս չի վախեցնում ռուսներին ու իրանցիներին․ ի՞նչ է փոխվել

Ռուսաստանն ու Իրանը կարծես, վերանայել են Թրամփի երթուղու նախագծի վերաբերյալ իրենց բացասական վերաբերմունքը: Այսօր Մոսկվայից ու Թեհրանից նախագծի մասին դրական կարծիքներ հնչեցին: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը՝ նախ պատասխանեով հարցին, թե արդյո՞ք Մոսկվայի զուսպ գնահատականները Թրամփի երթուղու վերաբերյան կապ ունեն Ալյասկայում այսօր Ռուսաստանի ու ԱՄՆ նախագահների հանդիպման հետ: «Կարծում եմ՝ այո. Ռուսաստանի Պետդումայի […] ...

Արման Ավանեսյանը դարձել է «Աշխարհի խաղերի» լավագույն սամբիստ

23:06 16.08.2025

Արման Ավանեսյանը դարձել է «Աշխարհի խաղերի» լավագույն սամբիստ

Ինչպես արդեն հայտնել էինք՝ Չինաստանի Չանդու քաղաքում անցկացվող «Աշխարհի խաղերի» սամբոյի 98 կգ քաշային կարգում Արման Ավանեսյանը դարձել էր հաղթող և արժանացել ոսկե մեդալի։ Հայաստանի սամբոյի ֆեդերացիայից հայտնել են, որ Արմանը ճանաչվել է նաև Խաղերի լավագույն սամբիստ։ «Մրցանակը՝ ժամացույց, մեր մարզիկին հանձնեց Սամբոյի միջազգային ֆեդերացիայի նախագահ Վասիլի Շեստակովը /լուսանկարում՝ ձախից/»,- նշվում է հաղորդագրության մեջ: ...

BACK_TO_TOP