«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը հայտարարում է Հյուսիս-հարավ ծրագրի Սիսիան-Քաջարան ճանապարհի ՇՄՍԱԳ փաթեթի նախագծի հանրային հրապարակման մասին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
10 05 2025
  • $
    389.25
  • RUBLE
    4.73
  • 439.39
WEATHER
+28.09 oC

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը հայտարարում է Հյուսիս-հարավ ծրագրի Սիսիան-Քաջարան ճանապարհի ՇՄՍԱԳ փաթեթի նախագծի հանրային հրապարակման մասին

12:04 22.07.2023

Հայաստանն իրականացնում է Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագիրը։ Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքը բաղկացած է մի քանի հատվածից, և 60կմ երկարությամբ Սիսիան-Քաջարան ճանապարհը (այսուհետև՝ Ծրագիր) դրանցից մեկն է։ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը ծրագիրն իրականացնող կազմակերպությունն է։

Ծրագիրն անցել է Շրջակա միջավայրի վրա և սոցիալական ազդեցությունների գնահատում (ՇՄՍԱԳ)` ՎԶԵԲ-ի, ԵՆԲ-ի և ԱԶԲ-ի պահանջների և ազգային օրենսդրության համապատասխան։ Շրջակա միջավայրի վրա և սոցիալական ազդեցությունների գնահատումն իրականացվել է երկու փուլով՝ նախնական գնահատում և գնահատում։ Նախնական գնահատման հաշվետվության հրապարակումը և հանրային իրազեկման 7 հանդիպումները տեղի են ունեցել 2022թ. ապրիլ-մայիս ամիսներին։ Համաձայն վերը նշվածի՝ պատրաստվել են Ծրագրի ՇՄՍԱԳ հաշվետվությունը և համապատասխան կառավարման պլանները:

Միջազգային բանկերի պահանջներին համապատասխան՝ «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը հայտարարում է ՇՄՍԱԳ փաթեթի նախագծի հանրային հրապարակման մասին՝ 120 օրով (2023թ. հուլիսի 21-ից մինչև նոյեմբերի 21-ը)։ ՇՄՍԱԳ նախագծի փաթեթը ներառում է նշված փաստաթղթերը, որոնք հասանելի են երկու լեզվով (հայերեն և անգլերեն) «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի պաշտոնական կայքում (armroad.am):

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

18:00 10.05.2025

SHANTNEWS

Առաջիկա ժամերին Գյումրիում սպասվում են հորդառատ տեղումներ

17:48 10.05.2025

Առաջիկա ժամերին Գյումրիում սպասվում են հորդառատ տեղումներ

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը Ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրել է, որ առաջիկա ժամերի ընթացքում Գյումրու համայնքում սպասվում են հորդառատ տեղումներ, հնարավոր է կարկուտ, քամու ուժգնացում։   ...

Պուտին. Ռուսաստանը և Վիետնամը մտադիր են ամրապնդել համագործակցությունը պաշտպանության ոլորտում

17:38 10.05.2025

Պուտին. Ռուսաստանը և Վիետնամը մտադիր են ամրապնդել համագործակցությունը պաշտպանության ոլորտում

Ռուսաստանը և Վիետնամը մտադիր են ամրապնդել համագործակցությունը պաշտպանության և անվտանգության ոլորտում, բոլոր հիմքերը կան ենթադրելու, որ բոլոր ծրագրերը կիրականացվեն, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ Շաբաթ օրը Կրեմլում տեղի են ունեցել Պուտինի և Վիետնամի Կոմկուսի Կենտկոմի գլխավոր քարտուղար Տո Լամի բանակցությունները, որոնք տեւել են գրեթե երեք ժամ։ «Տո Լամը՝ մեր սիրելի ընկերը, նշել է մեր […] ...

Բուրկինա Ֆասոյի նախագահը հայտնել է, թե ինչ է նախատեսում քննարկել Պուտինի հետ

17:29 10.05.2025

Բուրկինա Ֆասոյի նախագահը հայտնել է, թե ինչ է նախատեսում քննարկել Պուտինի հետ

Բուրկինա Ֆասոյի նախագահ Իբրահիմա Տրաորեն «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է, որ ծրագրում է ՌԴ առաջնորդ Վլադիմիր Պուտինի հետ քննարկել պաշտպանության, կրթության և գիտության ոլորտներում համագործակցության հարցերը, ինչպես նաև միջազգային օրակարգը։ «Մենք կքննարկենք համագործակցության հարցեր, կանդրադառնանք պաշտպանության և անվտանգության, ինչպես նաև կրթության ոլորտում համագործակցության ասպեկտներին»,-ասել է նա գործակալության հետ զրույցում։ Նրա խոսքով՝ խոսքը Բուրկինա Ֆասոյի ուսանողների վերապատրաստման […] ...

ԱՄՆ պետքարտուղարն ասել է, որ Հնդկաստանն ու Պակիստանը համաձայնել են բանակցություններ սկսել

17:20 10.05.2025

ԱՄՆ պետքարտուղարն ասել է, որ Հնդկաստանն ու Պակիստանը համաձայնել են բանակցություններ սկսել

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն ասել է, որ Հնդկաստանը և Պակիստանը պայմանավորվել են բանակցություններ սկսել չեզոք տարածքում հարցերի լայն շրջանակի շուրջ։ «Վերջին 48 ժամվա ընթացքում փոխնախագահ Վենսը և ես զրուցել ենք հնդիկ և պակիստանցի բարձրաստիճան պաշտոնյաների հետ։ Ուրախ եմ տեղեկացնել, որ Հնդկաստանի և Պակիստանի կառավարությունները համաձայնել են անհապաղ զինադադարի և լայնածավալ բանակցություններ սկսել չեզոք հողի վրա»,-գրել […] ...

Հնդկաստանի և Պակիստանի միջև հրադադարը ուժի մեջ է մտել

17:09 10.05.2025

Հնդկաստանի և Պակիստանի միջև հրադադարը ուժի մեջ է մտել

Հնդկաստանն ու Պակիստանը պայմանավորվել են հրադադարի մասին։ Այս մասին ճեպազրույցում հայտարարել է Հնդկաստանի արտաքին գործերի նախարարության ղեկավարի առաջին տեղակալ Վիկրամ Միսրին։ Ինչպես նշել է գերատեսչության ներկայացուցիչը, տեղական ժամանակով 15:35-ին (Մոսկվայի ժամանակով 13:05-ին) Պակիստանի ռազմական գործողությունների հրամանատարը զանգահարել է Հնդկաստանի ռազմական գործողությունների հրամանատարին։ Ռազմական բանակցություններից հետո «պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ երկու կողմերը կդադարեցնեն բոլոր կրակոցներն […] ...

BACK_TO_TOP