«ԿՅԱՆՔԻ ՈՒՂԻՆԵՐՈՎ». ինչի՞ մասին է լինելու «Շանթ»-ի նոր հաղորդաշարը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
08 07 2025
  • $
    384.19
  • RUBLE
    4.90
  • 450.58
WEATHER
+29.09 oC

«ԿՅԱՆՔԻ ՈՒՂԻՆԵՐՈՎ». ինչի՞ մասին է լինելու «Շանթ»-ի նոր հաղորդաշարը

20:07 22.07.2023

«Կյանքի ուղիներով». նոր հաղորդաշար, որը «Շանթ» հեռուստաընկերությամբ եթեր կհեռարձակվի շատ շուտով: Այն ներկայացնում է  ճանապարհ անցած մարդկանց անցյալը, ներկան ու նաև ապագայի մասին խոհերը: Հաղորդաշարի հեղինակը «Հորիզոն» լրատվականի լրագրող-հաղորդավար Վահագն Հակոբյանն է:

 

«Կյանքի ուղիներով» հաղորդաշարի հերոսները կինոյի, արվեստի, քաղաքականության, սպորտի, գիտության ոլորտի գործիչներ են, բեմերից, ամբիոններից ու էկրաններից հայտնի դեմքեր, իսկ բեմերից ու էկրաններից դուրս` սովորական մարդիկ իրենց սովորական ապրելակերպով, պարզ ու բարդ բնավորություններով, խորը զգացական աշխարհով: «Կյանքի ուղիներով» հաղորդաշարը կպատմի նրանց մասին այն, ինչ իրենք իրենց մասին շատ չեն սիրում պատմել, այն, ինչ չի երևում բեմերից ու հեռուստաէկրաններից, այն, ինչ դուրս է մնում նրանց իրական կերպարից, այն, ինչ իրական կյանքի պատմությունից է:

Ծանոթ դեմքերի անծանոթ ուղիները՝ կամքի ուժ, համառություն, պայքար, լավատեսություն. դժվարին ճանապարհներ, որոնք հաղթահարվել են՝ հաղթելով հուսահատությունը:

«Շանթ»-ի նոր հաղորդաշարի հերոսներն իրենց անցած ճանապարհով օրինակ են շատերին, որոնք իրենց պատմություններով կվերահաստատեն, որ ցանկացած անելանելի իրավիճակում ելք կա, կվերահաստատեն, որ կյանքը միշտ իմաստ ունի, միայն թե այն պետք է գտնել, կվերահաստատեն, որ երազանքները այդպես էլ կմնան երազանք, եթե նրանց ընդառաջ չգնաս…:

Տոմայի՝ Ստեփանակերտում՝ հայրական տանը խնամքով պահվող տիկնիկn անցյալն ու ներկան կապող խորհրդանիշ է դարձել: Դերասանուհին խոստովանում է, որ եթե անընդհատ մտածի անցյալի ու ներկայի դժվարությունների մասին, ապա դժվար կլինի առաջ նայելը, աշխատելը, ուղղակի ապրելը:

Ասում են՝ երբ հայացքդ ուղղում ես անցյալին, դեպի ապագան շրջվում ես թիկունքով: Կյանքը պետք է սիրել ավելին քան կյանքի իմաստը, կյանքը՝ նաև իր բոլոր դժվարություններով, բարդություններով ու նույնիսկ ծանր վշտի պահերով, որոնք մեր զգացմունքներից ամենասարսափելին են, բայց նաև կոփողը, իմաստություն տվողը:

Պարզ, մարդկային հույզեր են, որ կան և լինելու են բոլորի կյանքի ուղիներում: Շատ շուտով հաղորդաշարի առաջին թողարկումն է և արդեն կռահեցիք, թե ով է մեր հերոսուհին: Մեծերից մեկն ասել է, թե երջանկությունը գոնե մեկ անգամ թակում է բոլոր դռները, միայն թե պետք է լսել այդ թակոցը, կյանքի գուցե հենց առաջին ակնթարթից:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

20:00 08.07.2025

SHANTNEWS

Իրանը պատրաստ է միջուկային բանակցությունների, բայց կասկածում է ԱՄՆ-ի անկեղծությանը. Financial Times

19:53 08.07.2025

Իրանը պատրաստ է միջուկային բանակցությունների, բայց կասկածում է ԱՄՆ-ի անկեղծությանը. Financial Times

Իրանը պատրաստ է շարունակել բանակցությունները իր միջուկային ծրագրի շուրջ, սակայն Միացյալ Նահանգները պետք է անկեղծ հետաքրքրություն ցուցաբերի առաջացած ճգնաժամի խաղաղ կարգավորման նկատմամբ, գրել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին բրիտանական Financial Times թերթում հրապարակված հոդվածում։ «Իրանը շարունակում է հետաքրքրված լինել դիվանագիտությամբ, սակայն մենք ունենք լավ պատճառներ կասկածելու հետագա երկխոսությանը։ Եթե կա այս հարցը բարեկամաբար […] ...

Գիտեմ՝ ինչու են Սպերցյանի անունը կապում «Լիդսի» հետ». Բուզնիկին

19:45 08.07.2025

Գիտեմ՝ ինչու են Սպերցյանի անունը կապում «Լիդսի» հետ». Բուզնիկին

«Կրասնոդարի» սելեկցիոն ծառայության ղեկավար Մաքսիմ Բուզնիկինը խոսել է Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի հնարավոր տրանսֆերի մասին, հայտնում է Матч ТВ-ն: «Սպերցյանի տեղափոխությունը «Լի՞դս»: Հասկանում եմ, որ այս խոսակցությունները պայմանավորված են այն հանգամանքով, որ «Լիդսում» է աշխատում Ֆարկեն, որը լավ է ճանաչում Սպերցյանին: Գուցե ինչ-որ խոսակցություն եղել է նրանց միջև գործարքի հնարավորությունների մասին, բայց մինչև այս […] ...

ՊՆ N զորավարժադաշտում, նախնական տվյալներով, ականանետային կրակոցի պայթյունի հետևանքով կան տուժածներ. ՊՆ

19:34 08.07.2025

ՊՆ N զորավարժադաշտում, նախնական տվյալներով, ականանետային կրակոցի պայթյունի հետևանքով կան տուժածներ. ՊՆ

Հուլիսի 8-ին՝ ժամը 16:00-ի սահմաններում՝ ՊՆ N զորավարժադաշտում ուսումնական պարապմունքի ընթացքում, նախնական տվյալներով, ականանետային կրակոցի պայթյունի հետևանքով կան տուժածներ: Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ-ը։ «Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն: Տուժածների առողջական վիճակի վերաբերյալ, ըստ անհրաժեշտության, կտրվի լրացուցիչ տեղեկատվություն»,- ասված է հաղորդագրության մեջ։ ...

ԱՄՆ-ը շուտով կհայտարարի ներմուծման նոր մաքսատուրքերի մասին․ Թրամփ

19:28 08.07.2025

ԱՄՆ-ը շուտով կհայտարարի ներմուծման նոր մաքսատուրքերի մասին․ Թրամփ

Միացյալ Նահանգները կշարունակի նամակներ ուղարկել առևտրային գործընկերներին՝ մոտ ապագայում նրանց տեղեկացնելով ներմուծման նոր մաքսատուրքերի մասին, երեքշաբթի օրը հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ Ավելի վաղ ԱՄՆ նախագահը հայտարարել էր, որ արտասահմանյան ապրանքների ներմուծման մաքսերի ավելացման ժամանակավոր կասեցումը հուլիսի 9-ից երկարաձգել է մինչև օգոստոսի 1-ը։ «Ըստ այսօր, վաղը և առաջիկա օրերին տարբեր երկրներ ուղարկվելիք նամակների, մաքսատուրքերը […] ...

Հրդեհ Խաչփառ գյուղում

19:17 08.07.2025

Հրդեհ Խաչփառ գյուղում

Հուլիսի 8-ին, ժամը 18:05-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Խաչփառ գյուղի 4-րդ փողոցի տներից մեկում։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ և մեկ ջրատար: Հայտարարվել է հրդեհի բարդության «Թիվ 2» կանչ դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան […] ...

BACK_TO_TOP