19:41 22.07.2023
Թուրքիան բացառում է «հացահատիկային համաձայնագրի» այլընտրանքն առանց Ռուսաստանի, հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը։
Թուրքիայի ԱԳՆ ղեկավարի խոսքով՝ առանց Ռուսաստանի մասնակցության «հացահատիկային համաձայնագրի» այլընտրանքն անվտանգությանը պոտենցիալ վտանգ կլինի, և թե՛ ՄԱԿ-ը, թե՛ Թուրքիան այս հարցում համաձայնել են։
«Ուկրաինան փորձում է այլընտրանք բերել, բայց որպես թուրքական կողմ՝ մենք կարծում ենք, որ Ռուսաստանի Դաշնությունը պետք է վերադառնա սեղանի շուրջ։ Պարոն Լավրովի հետ զրույցի ընթացքում մենք իմացանք մանրամասն պատճառները, թե ինչու Ռուսաստանը դուրս եկավ համաձայնագրից ու չերկարաձգեց այն։ Ներկայումս մենք աշխատում ենք դրա վրա։ Մենք դա քննարկում ենք նաև ՄԱԿ-ի հետ։ Մենք աշխատում ենք այն ուղղությամբ, թե ինչ կարելի է անել Ռուսաստանին հետ բերելու սեղանի շուրջ և բավարարելու նրա պահանջները՝ ի շահ բոլորի։ Հուսով եմ՝ մենք դա կլուծենք որքան հնարավոր է շուտ»,-1tv.ge-ի փոխանցմամբ՝ ասել է Հաքան Ֆիդանը։
Ռուսաստանը դուրս է եկել ՄԱԿ-ի և Թուրքիայի միջնորդությամբ կնքված գործարքից, որն ապահովում էր ուկրաինական հացահատիկի անվտանգ արտահանում անցած տարվա ընթացքում: Ուկրաինան և Ռուսաստանը համաշխարհային շուկայում հացահատիկի հիմնական արտահանողներից են։
11:00 17.08.2025
Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 17-ինShantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 381.50 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 384 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 443.5 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 449 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․74 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.85 դրամ: ...
10:46 17.08.2025
Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համարՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
10:28 17.08.2025
Այսօր Սբ. Աստվածածնի Վերափոխման տոնն է՝ ԽաղողօրհնեքըԱյսօր՝ օգոստոսի 17-ին, Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին նշում է Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնը՝ Խաղողօրհնեքը: Այն Հայ Եկեղեցու հինգ տաղավար տոներից չորրորդն է և Տիրամորը նվիրված տոներից ամենահինը: Վերափոխման տոնին՝ հավարտ Ս. Պատարագի, բոլոր եկեղեցիներում կատարվում է խաղողօրհնության կարգ: Բոլոր պտուղներից առավել օրհնվում է խաղողի ողկույզը, քանի որ Տերը խաղողի որթը ամենազորավոր ծառերից ավելի վեր բարձրացրեց […] ...
10:12 17.08.2025
Օգոստոսի 19-ից մեկնարկելու է Կորեայի ձորի ճանապարհի հիմնանորոգումը«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից տեղեկացնում են, որ օգոստոսի 19-ից մեկնարկելու է Կորեայի ձորի ճանապարհի հիմնանորոգումը։ Իրականացվելու են հողային, ճանապարհի լայնացման աշխատանքներ։ Նշված աշխատանքներով պայմանավորված, ինչպես նաև հաշվի առնելով քարաթափման վտանգը՝ ճանապարհը ժամանակավորապես փակ կլինի երթևեկության համար։ Վարորդներին հորդորում են շրջանցել նշված ճանապարհը։ Երթևեկությունը կկազմակերպվի ըստ ՆԳՆ հետ համաձայնեցված սխեմայի։ ...
10:00 17.08.2025
Իրավիճակը Հայաստանի ճանապարհներինՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Օգոստոսի 17-ին` ժամը 09։00-ից 18։00-ն, շինարարական աշխատանքներով պայմանավորված, Վանաձորի Բաղրամյան էստակադայով երթևեկությունը փակ է լինելու։ ...
23:59 16.08.2025
Իսրայելը պատրաստ է Գազայի հարցով համաձայնության, եթե բոլոր պատանդներն ազատ արձակվենԻսրայելը պատրաստ է Գազայի հատվածում կարգավորման համաձայնագիր կնքել միայն բոլոր պատանդների միաժամանակյա ազատ արձակման և արմատական ՀԱՄԱՍ շարժման լիակատար զինաթափման պայմանով։ Այս մասին հայտարարել է հրեական պետության վարչապետ Բենիամին Նեթանյահուի գրասենյակը։ «Իսրայելը պատրաստ է համաձայնագիր քննարկել միայն բոլոր պատանդների միաժամանակյա ազատ արձակման պայմանով և պատերազմը դադարեցնելու իսրայելական սկզբունքների շրջանակներում», – ասվում է հայտարարության մեջ։ «Այդ […] ...