11:02 26.07.2023
Հանրային 348 ծառայող պետական ծրագրի շրջանակում բնակարան կունենա: Կայացել է հանրային ծառայողներին բնակարաններով ապահովման ծրագրի շրջանակում Երևան քաղաքի Գրիբոյեդովի 48 հասցեում կառուցվող բազմաբնակարան շենքային համալիրի 2-րդ փուլի բնակարանների և ավտոկայանատեղիների վիճակահանությունը: Հաղթող ճանաչվածների ցանկը հրապարակվել է Քաղաքաշինության կոմիտեի կայքի «Ծրագրեր» բաժնում
Վիճակահանությամբ բաշխվել է 339 բնակարան, մնացած 9-ը ՀՀ կառավարության որոշմամբ սահմանված արտոնության համաձայն՝ առանց վիճակահանության հատկացվել է հանրային այն ծառայողներին, որոնց ընտանիքի անդամը զոհվել է 2020թ. 44-օրյա պատերազմում:
Վիճակահանությանը մասնակցել է 2559 հանրային ծառայող: Հավակնորդների մեծ թվով պայմանավորված՝ առցանց վիճակահանությունն անցկացվել է երկու օրվա ընթացքում և ուղիղ եթերով հեռարձակվել ՀՀ քաղաքաշինության կոմիտեի և «Կոմիտաս պարկ» բնակելի թաղամասի ֆեյսբուքյան էջերում: Շահող մասնակիցներն այդ մասին ավտոմատ ծանուցում են ստացել:
Առաջիկա օրերի ընթացքում բնակարան չշահած մասնակիցների կատարած կանխավճարները վերադարձվելու են նախնական հայտում նշված հաշվեհամարներին՝ առանց լրացուցիչ դիմում ներկայացնելու: Իսկ շահող մասնակիցներն աշխատանքային 30 օրվա ընթացքում էլեկտրոնային եղանակով ստանալու են գնման իրավունքի պայմանագիր կնքելու առաջարկ (օֆերտա): Գործընթացը բավականին պարզեցվել է. հանրային ծառայողները փաստաթղթի առանձնացված դաշտերում պարզապես պետք է լրացնեն իրենց տվյալները և նշեն՝ վճարման ու բնակարանը ներքին հարդարմամբ կամ առանց հարդարման ձեռք բերելու նախընտրած տարբերակը, սքանավորեն և էլեկտրոնային եղանակով ուղարկեն կոմիտե:
Օֆերտան ստանալուց հետո աշխատանքային 15 օրվա ընթացքում անհրաժեշտ է կատարել առաջին փուլով նախատեսված վճարումները՝ բնակարանի արժեքի 10%-ի և ավտոկայանատեղիի արժեքի 20%-ի չափով:
Հարցերի դեպքում քաղաքացիները կարող են զանգահարել Քաղաքաշինության կոմիտեի քաղաքաշինական ծրագրերի իրականացման վարչության բնակարանային ծրագրերի բաժին՝ 011 621 776 և 011 621 714 հեռախոսահամարներով: Ծրագրի վերաբերյալ ողջ տեղեկատվությունը զետեղված է Քաղաքաշինության կոմիտեի կայքի «Ծրագրեր» բաժնում (www.minurban.am/hy/hanrayinbn) և www.statemultiapartment.am հարթակում:
10:28 17.08.2025
Այսօր Սբ. Աստվածածնի Վերափոխման տոնն է՝ ԽաղողօրհնեքըԱյսօր՝ օգոստոսի 17-ին, Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին նշում է Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնը՝ Խաղողօրհնեքը: Այն Հայ Եկեղեցու հինգ տաղավար տոներից չորրորդն է և Տիրամորը նվիրված տոներից ամենահինը: Վերափոխման տոնին՝ հավարտ Ս. Պատարագի, բոլոր եկեղեցիներում կատարվում է խաղողօրհնության կարգ: Բոլոր պտուղներից առավել օրհնվում է խաղողի ողկույզը, քանի որ Տերը խաղողի որթը ամենազորավոր ծառերից ավելի վեր բարձրացրեց […] ...
10:12 17.08.2025
Օգոստոսի 19-ից մեկնարկելու է Կորեայի ձորի ճանապարհի հիմնանորոգումը«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից տեղեկացնում են, որ օգոստոսի 19-ից մեկնարկելու է Կորեայի ձորի ճանապարհի հիմնանորոգումը։ Իրականացվելու են հողային, ճանապարհի լայնացման աշխատանքներ։ Նշված աշխատանքներով պայմանավորված, ինչպես նաև հաշվի առնելով քարաթափման վտանգը՝ ճանապարհը ժամանակավորապես փակ կլինի երթևեկության համար։ Վարորդներին հորդորում են շրջանցել նշված ճանապարհը։ Երթևեկությունը կկազմակերպվի ըստ ՆԳՆ հետ համաձայնեցված սխեմայի։ ...
10:00 17.08.2025
Իրավիճակը Հայաստանի ճանապարհներինՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Օգոստոսի 17-ին` ժամը 09։00-ից 18։00-ն, շինարարական աշխատանքներով պայմանավորված, Վանաձորի Բաղրամյան էստակադայով երթևեկությունը փակ է լինելու։ ...
23:59 16.08.2025
Իսրայելը պատրաստ է Գազայի հարցով համաձայնության, եթե բոլոր պատանդներն ազատ արձակվենԻսրայելը պատրաստ է Գազայի հատվածում կարգավորման համաձայնագիր կնքել միայն բոլոր պատանդների միաժամանակյա ազատ արձակման և արմատական ՀԱՄԱՍ շարժման լիակատար զինաթափման պայմանով։ Այս մասին հայտարարել է հրեական պետության վարչապետ Բենիամին Նեթանյահուի գրասենյակը։ «Իսրայելը պատրաստ է համաձայնագիր քննարկել միայն բոլոր պատանդների միաժամանակյա ազատ արձակման պայմանով և պատերազմը դադարեցնելու իսրայելական սկզբունքների շրջանակներում», – ասվում է հայտարարության մեջ։ «Այդ […] ...
23:51 16.08.2025
Financial Express. ԱՄՆ-ն չեղյալ է հայտարարել բանակցողների այցը ՀնդկաստանԱմերիկացի բանակցողները չեղարկել են օգոստոսի վերջին նախատեսված Նյու Դելի այցը՝ երկկողմ առևտրային համաձայնագրի շուրջ քննարկումների վեցերորդ փուլի համար։ Այս մասին հայտնել է Financial Express թերթը՝ հղում անելով պաշտոնական աղբյուրին։ «Ամերիկյան կողմից առևտրային բանակցությունները դադարեցվել են՝ մշտապես թե ժամանակավոր, դեռևս անհայտ է։ Նրանք հայտարարել են, որ չեն գա օգոստոսի 25-ի հանդիպմանը», – ասել է աղբյուրը։ Նրա […] ...
23:42 16.08.2025
Axios. Թրամփը ցանկանում է օգոստոսի 22-ին գագաթնաժողով անցկացնել Ռուսաստանի և Ուկրաինայի հետԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նախատեսում է օգոստոսի 22-ին եռակողմ գագաթնաժողով անցկացնել Ռուսաստանի և Ուկրաինայի հետ։ Այս մասին հայտնել է Axios պորտալը՝ հղում անելով աղբյուրներին։ Ըստ աղբյուրների՝ Ալյասկայում Ռուսաստանի նախագահի հետ հանդիպումից հետո Վլադիմիր Զելենսկու և եվրոպացի առաջնորդների հետ հեռախոսազրույցի ժամանակ Թրամփը հայտարարել է «(Վլադիմիր) Պուտինի և Զելենսկու հետ եռակողմ գագաթնաժողով կազմակերպելու» իր մտադրության մասին՝ օգոստոսի […] ...