Վարչապետին են ներկայացվել Գեղարքունիքի մարզպետարանի 2022թ. գործունեության հաշվետվությունն ու ընթացիկ ծրագրերը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
17 08 2025
  • $
    383.10
  • RUBLE
    4.79
  • 447.84
WEATHER
+24.09 oC

Վարչապետին են ներկայացվել Գեղարքունիքի մարզպետարանի 2022թ. գործունեության հաշվետվությունն ու ընթացիկ ծրագրերը

13:14 28.07.2023

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Գեղարքունիքի մարզ: Գավառում կայացած խորհրդակցության ժամանակ վարչապետին ներկայացվել է Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի 2022թ. գործունեության հաշվետվությունն ու ընթացիկ տարում իրականացվող ծրագրերի ընթացքը:

Խորհրդակցությանը մասնակցել են մարզպետ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, Պետական վերահսկողական ծառայության պետ Ռոմանոս Պետրոսյանը, Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը, Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը և պաշտոնատար այլ անձինք:

Նախ զեկուցվել են 2018-2022թթ. իրականացված սուբվենցիոն ծրագրերի մասին, ըստ որի` հաշվետու ժամանակահատվածում ներկայացվել է 430 հայտ, որից հաստատվել է 386-ը: Սուբվենցիոն ծրագրերի ընդհանուր գումարը կազմել է 25 մլրդ 367 մլն դրամ, որից Կառավարության համաֆինանսավորումը կազմում է 14 մլրդ 844 մլն դրամ, համայնքային համաֆինանսավորումը՝ 10 մլրդ 462 մլն դրամ, մասնավորի համաֆինանսավորումը՝ 59,7 մլն դրամ: Սուբվենցիոն ծրագրերի արժեքը 2018 թ. կազմել է 1 մլրդ դրամ, 2019թ.՝ 4,4 մլրդ դրամ, 2020թ.՝ 4,4 մլրդ դրամ, 2021թ.՝ 5,8 մլրդ դրամ, 2022թ.՝ 9,7 մլրդ դրամ: Սուբվենցիոն ծրագրերն իրականացվել են հետևյալ ոլորտներում՝ ասֆալտապատում, լուսավորության անցկացում, ջրամատակարարման, ոռոգման համակարգերի նորոգում, փողոցների սպասարկում, գազաֆիկացում, մանկապարտեզների կառուցում/վերանորոգում, զբոսայգիների բարեկարգում և այլն:

2022 թ. միջգերատեսչական հանձնաժողովի կողմից հաստատված 34 ծրագրերի ընդհանուր արժեքն 144 ենթածրագրերով կազմել է 9 մլրդ 691 մլն դրամ, որից ՀՀ պետական բյուջեի համաֆինանսավորումը՝ 5 մլրդ 592 հազար դրամ, համայնքների համաֆինանսավորումը՝ 4 մլրդ 63 մլն դրամ, այլ ներդրողներինը՝ 35 մլն 413 հազար դրամ:

2022 թ․ ավարտվել են 148 շինաշխատանքներ: Քաղաքաշինության ոլորտից բխող միջոցառումների արդյունքում իրականացվել է սուբվենցիոն ծրագրերի 350 մշտադիտարկում, տրվել է 486 շին. թույլտվություն, եղել է 8 միկրոռեգիոնալ փաստաթուղթ, 124․8 կմ և 185․3 կմ ճանապարհների պահպանություն:

Տեղեկացվել է, որ 2023թ․ ներկայացվել է սուբվենցիոն 45 հայտ 160 ենթածրագրով, որից հաստատվել է 23-ը` 144 ենթածրագրով: Ծրագրերի ընդհանուր արժեքը կազմում է 11. 2 մլրդ դրամ, որից պետական բյուջեի համաֆինանսավորումը կազմում է 6,7 մլրդ դրամ, համայնքի համաֆինանսավորումը՝ 4,3 մլրդ դրամ, մասնավորի համաֆինանսավորումը՝ 88,9 մլն դրամ:

2018-2022թթ․ Գեղարքունիքի մարզում մի շարք ծրագրեր են իրականացրել Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը, Առողջապահության նախարարությունը, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը, Քաղաքաշինության կոմիտեն: Ծրագրերի ընդհանուր արժեքը կազմել է 51 մլրդ դրամ:

2018 թվականից մինչ այժմ մարզում հիմնանորոգվել է 350 կմ ճանապարհ:

Կառավարության ղեկավարին ներկայացվել են հաշվետու տարում գյուղատնտեսության ոլորտում իրականացված աշխատանքները: Ըստ այդմ՝ գյուղնշանակության հողերը մարզում կազմում է 81431,4 հա, որից 2022թ․ մշակվել է 37749 հա-ն, այդ թվում՝ հացահատիկ, կարտոֆիլ, կերային մշակաբույսեր, բանջարաբոստանային և այլ մշակաբույսեր: Արդյունքում արտադրվել է 170,974 տ համախառն բերք: 2022թ․ իրականցվել է աշնանացան ցորենի արտադրության խթանման ծրագիր, ձեռք են բերվել ֆոսֆորական և կալիումական պարարտանյութեր և բաշխվել 10 հազար 555 շահառուի: Սուբսիդավորումը կազմել է 542 մլն 475 հազար դրամ: Կառավարության աջակցության ծրագրի շրջանակում մարզում կառուցվել է 9 խելացի անասնագոմ:

Հողաշինարարության և հողօգտագործման մասով զեկուցվել է, որ առկա 280 000 հա հողատեսքից վարձակալությամբ է տրվել 68 700 հա, որից համայնքային է 45 900 հա, իսկ պետական՝ 22 800 հա: Տարեկան վարձավճարը կազմել է 248,6 մլն դրամ: Վարձակալությամբ տրամադրված հողատեսքերն են՝ պտղատու այգիներ, վարելահողեր, խոտհարք, արոտավայրեր և այլն: Հաշվետու տարում օտարվել են 170,67 հա (193 միավոր) համայնքային հողեր, որի արդյունքում բյուջե է մուտքագրվել 177 մլն 850 հազար դրամ:

Կրթության ոլորտի հետ կապված վարչապետին ներկայացվել է, որ մարզում կա 116 դպրոց 27 հազար 551 աշակերտով, որից լավ վիճակում է գտնվում 13-ը, միջին վիճակում՝ 65-ը, անբավարար վիճակում՝ 32-ը: Զեկուցվել է, որ հաշվետու տարում իրականացվել է «Կայուն դպրոցական սնունդ» ծրագիրը (267.2 մլն դրամ), 28 դպրոցների բյուջեների տնտեսված միջոցների հաշվին ձեռք է բերվել գույք և իրականացվել շինարարություն (79.6 մլն դրամ), անհետաձգելի ծրագրերով հանրակրթական դպրոցների գույք և սարքավորումներ են ձեռք բերվել (171.7 մլն դրամ): Պատասխանատուները նաև ներկայացրել են, որ 2022-2023 ուսումնական տարում 2503 ուսուցչից հերթական ատեստավորում անցել է 1582-ը, կամավոր ատեստավորում անցել է 80-ը, տարակարգ ունի 37 ուսուցիչ: Կամավոր ատեստավորում անցած ուսուցիչների աշխատավարձը կտրուկ աճել է` գերազանցելով 400 հազար դրամը:

Ներկայումս մարզում Քաղաքաշինության կոմիտեի կողմից կառուցվում է 4 դպրոց և 1 մանկապարտեզ: Եվս երկու դպրոց կառուցվում է ՏԿԵՆ-ի կողմից: Մինչ 2025 թվականը մարզում նախատեսվում է կառուցվել 26 դպրոց:

Խորհրդակցության ժամանակ Կառավարության ղեկավարին նաև տեղեկություններ են տրամադրվել մարզում գործող նախակրթարանների և մանկապարտեզների մասին: Ըստ այդմ՝ մարզում գործում է 52 մանկապարտեզ, որն ունի 3 հազար 732 սան և 53 նախակրթարան` 1129 սանով: 2023 թվականի սեպտեմբերից կգործի 8 նախակրթարան, որը կունենա 200 սան: 2022 թ. մարզում կառուցվել է 5 մանկապարտեզ, հիմնանորոգվել 10-ը, վերանորոգվել 3-ը, նախատեսվում է մինչև 2026 թ. ևս 22-ում իրականացնել շինարարական աշխատանքներ:

Խորհրդակցությանը վարչապետին ներկայացվել են առողջապահության ոլորտի առկա վիճակն ու կատարված աշխատանքները, ըստ որի` վերակառուցվել է Մարտունու ԲԿ, լավ վիճակում է գտնվում Մարտունու ծննդատունը, Ճամբարակի ԱԿ-ն, Գավառի ԲԿ-ն և Սևանի ԲԿ-ն, իսկ Վարդենիսի ԲԿ-ն գտնվում է վատ վիճակում: Պատասխանատուները ներկայացրել են առողջապահական հիմնարկների 2021-2022 թթ. բյուջեի համեմատականը, ըստ որի` պետական պատվերը 2021 թ. համեմատ 2022թ. աճել է 2,7 տոկոսով, իսկ վճարովի ծառայությունները՝ 19,1 տոկոսով: Առողջապահական հիմնարկների պլանավորված բյուջեն եղել է 3,9 մլրդ դրամ, կատարողականը կազմել է 4,5 մլրդ դրամ, այսինքն՝ գրանցվել է 13 տոկոս աճ: Զեկույցի համաձայն, հաշվետու տարում առողջապահական հիմնարկներում սեփական և պետական միջոցներով իրականացվել են շինարարական աշխատանքներ, ձեռք են բերվել գույք և սարքավորումներ: Առողջապահական համակարգի բարեփոխումների շրջանակում վերակազմակերպվել են մի շարք հիմնարկներ, 5 առողջապահական հիմնարկներում մատուցվել են 15 նոր բժշկական ծառայություններ, ձեռք են բերվել 18 բժշկական սարքավորումներ:

Այնուհետև վարչապետին ներկայացվել են տեղեկան ինքնակառավարման ոլորտում կատարված փոփոխությունները: Այդ կապակցությամբ ներկայացվել է, որ նախկինում 92 համայնքի պարագայում համայնքապետարանների աշխատակիցների թիվը կազմել է 1141: Այժմ 5 համայնքի պարագայում համայնքապետարանների աշխատակիցների թիվը կազմում է 735:

Կառավարության ղեկավարին է ներկայացվել համայնքների 2021-2022թթ. բյուջեների սեփական եկամուտների հավաքագրման գործընթացը:

Զեկուցվել է նաև մարզում գործող Քաղաքացիների սպասարկման գրասենյակների մասին, ըստ որի` ՔՍԳ-ներ գործում են 5 համայնքներում և սպասարկում քաղաքաշինության, հողաշինության ու հողօգտագործման, իրավական, սոցիալական, առողջապահական, կրթական, ֆինանսական, հարկային և տեղեկատվական ոլորտներում:

Սպորտի բնագավառում 2022 թ. Գեղարքունիքի մարզում անցկացվել են մի շարք միջոցառումներ, մասնավորապես՝ ՀՀ վարչապետի գավաթը՝ սիրողական խճուղային հեծանվավազք՝ 14 մասնակից, սիրողական լող՝ 7 մասնակից, դպրոցական թիմային խճուղավազք՝ 119 մասնակից, խճուղավազք՝ 72 մասնակից, սիրողական սեղանի թենիս՝ 148 մասնակից: Մասսայական սպորտի բնագավառում համայնքների միջև կազմակերպվել է «Մարզպետի գավաթ» շախմատի և վոլեյբոլի առաջնությունը:

Վարչապետը պատասխանատուներին հանձնարարականներ է տվել Կառավարության աջակցությամբ ինտենսիվ այգիների հիմնման, խելացի անասնագոմերի կառուցման և գյուղատնտեսական այլ ծրագրերի ընդլայնման, գյուղացիական տնտեսություններին դրանք ներկայացնելու, ինչպես նաև ճանապարհաշինության, Սևանա լճից անօրինական ձկնորսության դեմ պայքարի վերաբերյալ: «Մեզ պետք է մտածողության փոփոխություն բոլոր ոլորտներում, պետք է կենտրոնանանք զարգացման ծրագրերի վրա»,- ընդգծել է Նիկոլ Փաշինյանը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 17-ին

11:00 17.08.2025

Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 17-ին

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 381.50 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 384 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 443.5 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 449 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․74 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.85 դրամ:   ...

Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

10:46 17.08.2025

Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

Այսօր Սբ. Աստվածածնի Վերափոխման տոնն է՝ Խաղողօրհնեքը

10:28 17.08.2025

Այսօր Սբ. Աստվածածնի Վերափոխման տոնն է՝ Խաղողօրհնեքը

Այսօր՝ օգոստոսի 17-ին, Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին նշում է Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնը՝ Խաղողօրհնեքը: Այն Հայ Եկեղեցու հինգ տաղավար տոներից չորրորդն է և Տիրամորը նվիրված տոներից ամենահինը: Վերափոխման տոնին՝ հավարտ Ս. Պատարագի, բոլոր եկեղեցիներում կատարվում է խաղողօրհնության կարգ: Բոլոր պտուղներից առավել օրհնվում է խաղողի ողկույզը, քանի որ Տերը խաղողի որթը ամենազորավոր ծառերից ավելի վեր բարձրացրեց […] ...

Օգոստոսի 19-ից մեկնարկելու է Կորեայի ձորի ճանապարհի հիմնանորոգումը

10:12 17.08.2025

Օգոստոսի 19-ից մեկնարկելու է Կորեայի ձորի ճանապարհի հիմնանորոգումը

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից տեղեկացնում են, որ օգոստոսի 19-ից մեկնարկելու է Կորեայի ձորի ճանապարհի հիմնանորոգումը։ Իրականացվելու են հողային, ճանապարհի լայնացման աշխատանքներ։ Նշված աշխատանքներով պայմանավորված, ինչպես նաև հաշվի առնելով քարաթափման վտանգը՝ ճանապարհը ժամանակավորապես փակ կլինի երթևեկության համար։ Վարորդներին հորդորում են շրջանցել նշված ճանապարհը։ Երթևեկությունը կկազմակերպվի ըստ ՆԳՆ հետ համաձայնեցված սխեմայի։ ...

Իրավիճակը Հայաստանի ճանապարհներին

10:00 17.08.2025

Իրավիճակը Հայաստանի ճանապարհներին

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Օգոստոսի 17-ին` ժամը 09։00-ից 18։00-ն, շինարարական աշխատանքներով պայմանավորված, Վանաձորի Բաղրամյան էստակադայով երթևեկությունը փակ է լինելու։ ...

Իսրայելը պատրաստ է Գազայի հարցով համաձայնության, եթե բոլոր պատանդներն ազատ արձակվեն

23:59 16.08.2025

Իսրայելը պատրաստ է Գազայի հարցով համաձայնության, եթե բոլոր պատանդներն ազատ արձակվեն

Իսրայելը պատրաստ է Գազայի հատվածում կարգավորման համաձայնագիր կնքել միայն բոլոր պատանդների միաժամանակյա ազատ արձակման և արմատական ՀԱՄԱՍ շարժման լիակատար զինաթափման պայմանով։ Այս մասին հայտարարել է հրեական պետության վարչապետ Բենիամին Նեթանյահուի գրասենյակը։ «Իսրայելը պատրաստ է համաձայնագիր քննարկել միայն բոլոր պատանդների միաժամանակյա ազատ արձակման պայմանով և պատերազմը դադարեցնելու իսրայելական սկզբունքների շրջանակներում», – ասվում է հայտարարության մեջ։ «Այդ […] ...

BACK_TO_TOP