10:33 28.08.2018
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի նախաձեռնությամբ օգոստոսի 25-ից 26-ը, միջազգային փորձագետների մասնակցությամբ, կազմակերպվել են վերապատրաստման հատուկ դասընթացներ, որոնք նվիրված են ճգնաժամային, կոնֆլիկտային և ռազմական իրավիճակներում Մարդու իրավունքների պաշտպանի աշխատանքներին: Ինչպես տեղեկացրին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հանրային կապերի բաժնից, բոլոր հարցերը ներկայացվել են Պաշտպանի կարգավիճակի տեսանկյունից:
Դասընթացի ընթացքում քննարկվել են կարևոր հարցեր՝ կապված ճգնաժամային և ռազմական իրավիճակներում մարդու իրավունքների պաշտպանության միջազգային ու եվրոպական ժամանակակից մեխանիզմների հետ, ինչպես նաև տարբերակներ ու գործիքներ են առաջարկվել նախակոնֆլիկտային, կոնֆլիկտային և հետկոնֆլիկտային իրավիճակներում մարդու իրավունքների պաշտպանության խնդիրներն առավել արդյունավետ լուծելու համար:
Միջոցառման մասնակիցները քննարկել են նաև ճգնաժամային իրավիճակներում Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով նախատեսված իրավունքներից թույլատրելի շեղումների, Պաշտպանի կողմից Եվրոպական դատարանի չափանիշների կիրառման հետ կապված բազմաթիվ հարցեր:
Միաժամանակ, ներկայացվել են ռազմական գործողություններում կամ ճգնաժամային իրավիճակներում մարդու իրավունքների պաշտպանության ազգային մեխանիզմների ներգրավման առանձնահատկությունները: Հատուկ ուշադրություն է դարձվել Պաշտպանի հաստատությունների կողմից փաստահավաք առաքելություններին, ներկայացվել է ոլորտում միջազգային լավագույն փորձը:
Կարևորվել է Պաշտպանի աշխատանքը Հայաստանի սահմանամերձ համայնքներում քաղաքացիական խաղաղ բնակչության վրա հակառակորդի գնդակոծությունների մշտադիտարկումը և այդ թեմաներով արտահերթ զեկույցների հրապարակումը։ Դասընթացների արդյունքները կօգտագործվեն հենց այդ նպատակների համար:
Նշենք նաև, որ սեմինարը կազմակերպվել է Եվրոպայի խորհրդի աջակցությամբ իրականացվող «Զինված ուժերում մարդու իրավունքների եվրոպական չափանիշների կիրառման ամրապնդումը Հայաստանում» ծրագրի շրջանակում։
Սեմինարին մասնակցել են նաև փաստաբաններ, ներկայացուցիչներ Պաշտպանության նախարարությունից, Պաշտպանին առընթեր զինծառայողների իրավունքների հարցերով փորձագիտական խորհրդի կազմից և քաղհասարակությունից։
11:18 30.04.2025
Կտրել-տարել էին նոր կառուցվող բարձրավոլտ էլեկտրացանցի հաղորդալարեր. Սիսիանի համայնքային ոստիկանների բացահայտումըՀամայնքային ոստիկանության Սիսիանի բաժնի ծառայողները ստացել են օպերատիվ տեղեկություն, որ Գորիս համայնքի Հարթաշեն բնակավայրի երեք բնակիչ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 198-199-րդ կիլոմետրերի հատվածում կառուցվող և կարևորագույն նշանակություն ունեցող բարձրավոլտ ցանցի էլեկտրասյուներից կատարում են հաղորդալարերի գողություն: Հետագա միջոցառումներով պարզվեց, որ նրանք կտրած-գողացված հաղորդալարերը տեղափոխելու համար բարձել են 33-ամյա հարթաշենցու վարած բեռնատարը, գողության ժամանակ օգտագործած գործիքներն էլ թաքցրել են […] ...
11:07 30.04.2025
Անձը զորակոչիկներին պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից ազատելու նպատակով պաշտոնատար անձանց կաշառք տալու միջնորդության պատրվակով ստացել է դրամական միջոցներՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննության վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Գեղարքունիքի մարզի բնակիչը որոշակի գումարի դիմաց ստանձնել է Վայոց ձորի և Գեղարքունիքի մարզերի մի շարք բնակիչների վերաբերյալ բժշկական կեղծ փաստաթղթեր ձեռք բերելու և վերջիններիս պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից ազատելու […] ...
10:57 30.04.2025
Եվրոպան պետք է առաջնորդի Ուկրաինային օգնություն տրամադրելու ապագա նախաձեռնությունները․ Մայք ՈւոլցԵվրոպան պետք է առաջնորդի Ուկրաինային օգնություն տրամադրելու ապագա նախաձեռնությունները։ Այս մասին New York Post-ին տված հարցազրույցում հայտարարել է ԱՄՆ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայք Ուոլցը։ «Մենք հստակեցրել ենք, որ Ուկրաինային ապագա օգնությունը պետք է ղեկավարի Եվրոպան», – ասել է Ուոլցը։ Ապրիլի 19-ին The New York Times-ը, հղում անելով աղբյուրներին, հաղորդել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ […] ...
10:52 30.04.2025
Թրամփը կարծում է, որ Պուտինը պատրաստ է խաղաղության համաձայնագիր կնքել Ուկրաինայի հետՌուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինը ցանկանում է խաղաղության համաձայնագիր կնքել Ուկրաինայի հետ, հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ABC News-ին տված հարցազրույցում։ «Նա կցանկանար դադարեցնել պատերազմը։ Ես կարծում եմ՝ այո», – ասել է Թրամփը։ ԱՄՆ նախագահի խոսքով՝ իր առաջին նախագահական ժամկետի ավարտին ուկրաինական ճգնաժամի առաջացման հավանականություն անգամ չկար։ Նա նշել է, որ հակամարտությունը հնարավոր դարձավ նախկին […] ...
10:45 30.04.2025
Հուսով եմ՝ նա գերազանց պաշտպանության նախարար է լինելու․ Թրամփը աջակցություն է հայտնել ՀեգսեթինԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ չնայած Signal Messenger-ում զրույցների հետ կապված սկանդալին, որին ներգրավված էր պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը, ինքը հավատում է Հեգսեթի կարողությանը՝ դառնալ գերատեսչության լավ ղեկավար։ «Նա տաղանդավոր տղա է։ Նա երիտասարդ է։ Նա խելացի է, շատ կրթված։ Եվ ես կարծում եմ, որ նա շատ լավ, հուսով եմ՝ գերազանց պաշտպանության նախարար […] ...
10:35 30.04.2025
Գաբրիել Ֆորեի հանրահայտ «Ռեքվիեմով» եզրափակվել է ֆրանկոֆոնիայի երկամսյակը ՀայաստանումԿԳՄՍ նախարարության աջակցությամբ Կամերային երաժշտության ազգային կենտրոնն Արամ Խաչատրյան համերգասրահում ներկայացրել է Ֆրանկոֆոնիայի օրերի շրջանակում կազմակերպված միջոցառումների եզրափակիչ գալա համերգը՝ նվիրված ֆրանսիացի կոմպոզիտոր Գաբրիել Ֆորեի 180-ամյակին։ Հնչել է Գաբրիել Ֆորեի հանրահայտ «Ռեքվիեմը»։ Միջոցառմանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը և ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին։ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր […] ...