Սերգեյ Բագրատյանը Սևանից լրացուցիչ ջրառի անհրաժեշտության հիմնավորումները խոցելի է համարում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
05 08 2025
  • $
    384.03
  • RUBLE
    4.80
  • 443.29
WEATHER
+40.09 oC

Սերգեյ Բագրատյանը Սևանից լրացուցիչ ջրառի անհրաժեշտության հիմնավորումները խոցելի է համարում

12:24 28.08.2018

ԱԺ «Ծառուկյան» խմբակցության անդամ Սերգեյ Բագրատյանն օգոստոսի 28-ին ԱԺ արտահերթ նիստի ժամանակ դիմեց Ջրային կոմիտեի նախագահ Ինեսա Գաբայանին՝ ընդգծելով, թե Սևանա լճից լրացուցիչ ջրառի անհրաժեշտության մասին խոսելիս միաժամանակ չեն ներկայացնում մի շարք կարևոր մանրամասներ: Պատգամավորն ընդգծեց՝ չեն ներկայացնում, թե նախորդ 100 մլն խմ-ն ինչ նպատակով է օգտագործվել, իմաստ ունեցե՞լ է այդ ջրառը, թե՞ ոչ: Բագրատյանի գնահատմամբ՝ Գաբայանի բերած հիմնավորումները խոցելի են, այդ թվում՝ այն հիմնավորումը, թե Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը սահմանել է կորուստների բարձր մակարդակ, քանի որ այս կառույցի գործունեության վերաբերյալ առնվազն ողջամիտ կասկածներ կան: Բացի այդ, ըստ Բագրատյանի, կորուստների այն ծավալը, որի մասին խոսում են, անհնար է:

«27-30 տոկոս կորուստ ենք նախատեսում, և դա դուք ընդունում եք հիմք՝ այս ջրառը կազմակերպելու նպատակով: Դուք նաև նշում եք, որ 43 մլն խմ է պակասում, սակայն խոսում եք 40 մլն խմ լրացուցիչ ջրառի վերաբերյալ: Ի՞նչ է նշանակում այս պարբերականությամբ գնալ՝ 100 մլն, ապա 40 մլն, վաղը էլի, այսպես շարունակ, մենք կորցնում ենք Սևանը: Նախորդ տարիների ջրառի արդյունավետությունը կա՞, ի՞նչ արդյունավետություն կամ վերադարձելիություն է ապահովվել»,- հետաքրքրվեց նա:

Գաբայանն արձագանքեց, որ 100 մլն խմ լրացուցիչ ջրառի մասին խոսելիս պետք է հիշել՝ խոսքը նախորդ տարվա մասին է, ապա պատգամավորին ասաց, որ նա հնարավորություն ուներ այդ հարցերը տալ հենց նախկինում՝ այդ թեմայով քննարկման ժամանակ: Կոմիտեի նախագահը կոռեկտության կոչ արեց և հիշեցրեց՝ ինքն այս պաշտոնին նշանակվել է հուլիսի 10-ից և պատասխանատու է իր պաշտոնավարման օրվանից հետո առկա իրադրության համար:

«Ջրային կոմիտեն դեռ տարվա սկզբին՝ հունիսին, Կառավարությանը ներկայացրել էր 80 մլն խմ դեֆիցիտի պահանջ, իմ նշանակվելուց հետո կոմիտեի մասնագետների հետ միասին մենք բազմիցս քննարկեցինք, որոշեցինք՝ եթե հնարավորություն ունենք պոմպակայաններն ավելի շատ շահագործելով, ավելի մեծ ֆինանսական բեռի տակ մտնելով՝ կրճատել այդ դեֆիցիտը, Սևանից 40 մլն հավելյալ ջրառ կատարելու խնդրանքով դիմել: Մենք քննարկել ենք մեր բոլոր հնարավորությունները, սա երկար քննարկումների արդյունք է, խորանալ բոլոր այդ քննարկումների և թվերի մեջ՝ ժամանակ անգամ չունենք»,- նշեց Գաբայանը:

Նա տեղեկացրեց, որ ստեղծվել է միջգերատեսչական աշխատանքային խումբ, որտեղ ներգրավվել են բոլոր շահագրգիռ անձինք և գիտնականներ: Սերգեյ Բագրատյանը, արձագանքելով կոռեկտության կոչին, իր հերթին կոչ արեց որակումներով հանդես չգալ:

«Ձեր որակումները պահեք Ձեզ, Դուք չեք, որ պիտի ասեք՝ կոռե՞կտ հարց պիտի տա պատգամավորը , թե՞ ոչ: Կոռեկտության կոչ ես պետք է անեմ, որ առանց լուրջ հիմնավորումների բերել եք նման պահանջ: Դուք պետք է ապացուցեք այդ ջրառի անհրաժեշտությունը և համադրելիությունը գործող իրավիճակում, երբ Սևանում փրկության խնդիր ունենք: Բերել եք նման պահանջ և չեք հիմնավորում թվերով, մենք չենք հասկանում՝ արդյունքում ի՞նչ ենք ունենում, մե՞կ գյուղացու խնդիր ենք լուծում, թե՞ 500, կամ արդյո՞ք դա ժամանակավոր լուծում է»,- ասաց նա:

Գաբայանը վստահեցրեց՝ 40 մլն-ը հիմնավորված թիվ է, նշեց, որ կարող են պատգամավորին հրավիրել և ցույց տալ հիմնավորումները, ապա տեղեկացրեց, որ այս լրացուցիչ ջրառի արդյունքում ունենալու են 55 հազար գյուղատնտեսական ընտանիքների՝ ամբողջ տարվա ընթացքում մշակված արդյունքը ստանալու հնարավորություն: Կոմիտեի նախագահի խոսքով՝ այդ ջրառից օգտվելու են Գեղարքունիքի, Կոտայքի, Արագածոտնի, Արմավիրի, Արարատի մարզերում, նաև Երևանում:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

18:00 05.08.2025

SHANTNEWS

Խաչանովը դուրս է եկել Տորոնտոյի մրցաշարի կիսաեզրափակիչ

17:54 05.08.2025

Խաչանովը դուրս է եկել Տորոնտոյի մրցաշարի կիսաեզրափակիչ

Ռուսաստանը ներկայացնող հայ թենիսիստ Կարեն Խաչանովը Տորոնտոյի «Մասթերսում» դուրս է եկել կիսաեզրափակիչ: Աշխարհի 16-րդ ռակետը քառորդ եզրափակչում 6-4, 7-6 հաշվով հաղթել է ԱՄՆ-ի ներկայացուցիչ Ալեքս Միկելսենին: Կիսաեզրափակչում 29-ամյա Խաչանովի մրցակիցը Ալեքսանդր Զվերևն է, որը քառորդ եզրափակչում 6-7, 6-4, 6-3 հաշվով առավելության է հասել Ավստրալիան ներկայացնող Ալեքսեյ Պոպիրինի նկատմամբ: ...

«Սևան» քրեակատարողական հիմնարկի ծառայողները հայտնաբերել են անօդաչու թռչող սարքի միջոցով ներնետված արգելված իրեր

17:45 05.08.2025

«Սևան» քրեակատարողական հիմնարկի ծառայողները հայտնաբերել են անօդաչու թռչող սարքի միջոցով ներնետված արգելված իրեր

ՀՀ արդարադատության նախարարության «Սևան» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողները հերթական շրջայցի ժամանակ լսել են առարկայի վայր ընկնելու ձայն և անմիջապես իրականացրել տեղանքի զննություն։ Արդյունքում՝ մասնաշենքերից մեկի հետնամասում հայտնաբերվել է մետաղյա կախիչով ամրացված պլաստմասե տարա, որը հիմնարկի տարածք ներնետվել էր անօդաչու թռչող սարքի միջոցով։ Տարայում առկա են եղել բջջային հեռախոս և 2 USB լար։ Դեպքի […] ...

Տարածքային կառավարման, սահմանամերձ համայնքներում բնակարանային ապահովման ծրագրերն օրենսդրական աշխատանքների առանցքում են

17:34 05.08.2025

Տարածքային կառավարման, սահմանամերձ համայնքներում բնակարանային ապահովման ծրագրերն օրենսդրական աշխատանքների առանցքում են

ՀՀ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովն 8-րդ գումարման 9-րդ նստաշրջանի ընթացքում գումարել է 6 հերթական, 1 արտահերթ նիստ: Մանրամասները` ԱԺ տեսանյութում: ...

57-ամյա տղամարդու տան բակում հայտնաբերվել է կանեփի 83 թուփ

17:21 05.08.2025

57-ամյա տղամարդու տան բակում հայտնաբերվել է կանեփի 83 թուփ

Համայնքային ոստիկանության Թումանյանի բաժնում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ Շնող գյուղի 57-ամյա բնակիչը տան բակում կանեփ է աճեցնում: Տարածքային քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում իրականացված զննությամբ հայտնաբերվել է կանեփի 83 թուփ: 57-ամյա տղամարդը խոստովանել է, որ կանեփն ինքն է աճեցրել։ Դեպքի հանգամանքները նախաքննությամբ պարզվում են: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը […] ...

Նախագահը ելույթ է ունեցել Դեպի ծով ելք չունեցող երկրների երրորդ համաժողովում

17:11 05.08.2025

Նախագահը ելույթ է ունեցել Դեպի ծով ելք չունեցող երկրների երրորդ համաժողովում

Թուրքմենստանի Թուրքմենբաշի քաղաքում Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը մասնակցել է Դեպի ծով ելք չունեցող երկրների երրորդ համաժողովի պաշտոնական բացման հանդիսավոր արարողությանը։ Պատվիրակությունների ղեկավարների ընդունելության և պաշտոնական լուսանկարահանման արարողությունից հետո մեկնարկել է համաժողովի պլենար նիստը, որի ընթացքում ելույթով հանդես է եկել նախագահ Վահագն Խաչատուրյանը։ Նախագահի ելույթը. «Անչափ ուրախ եմ այսօր դիմել ձեզ այս պատմական ու նշանակալից պահին, […] ...

BACK_TO_TOP