13:18 04.08.2023
Քաղաքացիների կայուն զբաղվածության ապահովման, աշխատող-գործատու հարաբերություններում ջանքերի համախմբման անհրաժեշտությունը կարևորելով՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ու «Մանթաշյանց» գործարարների միության միջև այսօր համագործակցության հուշագիր է ստորագրվել։
Անդրադառնալով քաղաքացիների մասնագիտական հմտությունների կատարելագործման ու վերջիններիս աշխատանքով ապահովման ուղղությամբ տարբեր կազմակերպությունների հետ համագործակցությանը՝ նախարար Մկրտչյանն ընդգծել է միության հետ նախատեսվող աշխատանքների դերը։
«Լիահույս ենք, որ համագործակցությունը կդառնա կամուրջ՝ գործատուների ու աշխատողների միջև, և համատեղ ջանքերով կկարողանանք նպաստել գործազուրկ անձանց զբաղվածության ապահովմանը, ինչպես նաև թափուր աշխատատեղերի, զբաղվածության պետական ծրագրերի կամ միջոցառումների մասին անհրաժեշտ տեղեկատվություն տրամադրել՝ այդ գործընթացներում ապահովելով միության գործատուների ակտիվ մասնակցությունը»,- նշել է նախարարը։
«Մանթաշյանց» գործարարների միության նախագահ Վահրամ Միրաքյանի խոսքով՝ չնայած երկրում առկա բազմաթիվ թափուր հաստիքների, կան մարդիկ, ովքեր չունեն աշխատանք․ «Հուսով ենք, որ մեր համագործակցության արդյունքում կկարողանանք արդյունավետ հարթակ լինել երկու կողմերի միջև։ Վստահ ենք նաև, որ աշխատանք փնտրող անձինք նախարարության միջոցով կգտնեն այն, իսկ մենք կգտնենք այն մարդկանց, ովքեր փնտրում են աշխատակիցներ։ Սա արդյունավետ կլինի և՛ բիզնեսի, և՛ տնտեսության, և՛ աշխատակիցների համար»,- նշել է Վահրամ Միրաքյանը։
Այսպիսով, հուշագրի շրջանակում Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը հանձն է առել ապահովել միության գործատուների հետ ակտիվ համագործակցությունը զբաղվածության միջոցառումների իրականացման ու թափուր աշխատատեղերի համալրման գործընթացներում, պարբերաբար անհրաժեշտ տեղեկատվություն տրամադրել զբաղվածության պետական ծրագրերի ու թափուր հաստիքների վերաբերյալ։
«Մանթաշյանց» գործարարների միությունը պարտավորվել է ակտիվ ներգրավվածություն ապահովել զբաղվածության պետական ծրագրերում և միջոցառումներում, տեղեկատվություն տրամադրել Միության գործատուներից ստացած թափուր հաստիքների մասին, ինչպես նաև իրականացնել փորձագիտական հետազոտություններ կամ ոլորտային ուսումնասիրություններ։
22:47 10.05.2025
Պայթյուն՝ ավտոմեքենայում․ մեկ տուժած հոսպիտալացվել էՄայիսի 10-ին, ժամը 21։08-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Պոպովի փողոցում ավտոմեքենայից լսվել է պայթյունի ձայն․ առկա է վառելիքի արտահոսք։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Ըստ նախնական տվյալների՝ պայթյունը տեղի է ունեցել «Toyota» մակնիշի ավտոմեքենայում: Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ […] ...
22:37 10.05.2025
Ալոնսոն հայտարարել է, որ մրցաշրջանից հետո հեռանում է «Բայերից»Լևերկուզենի «Բայերի» գլխավոր մարզիչ Չաբի Ալոնսոն մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ 2024/25 մրցաշրջանից հետո հեռանալու է գերմանական ակումբից: «Մենք ակումբի հետ համաձայնեցրել ենք, որ սրանք իմ վերջին երկու խաղերն են «Բայերի» ղեկին: Ես պարտական եմ «Բայերին», իմ խաղացողներին և անձնակազմին, ակումբի բոլոր աշխատակիցներին և վերջապես հիանալի երկրպագուներին: Շնորհակալություն»,- ասել է նա: Չաբի Ալոնսոն նաև […] ...
22:30 10.05.2025
Կապանում գնացինք թատրոն և զբոսնեցինք. ՓաշինյանՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է. «Կապանում գնացինք թատրոն և զբոսնեցինք»: Մանրամասները՝ տեսանյութում: ...
22:21 10.05.2025
Նոր Նորքի ծեծկռտուքը, տրանսպորտը, աղբահանությունը. Հայկ Գրիգորյանի հարցազրույցը քաղաքային խնդիրների վերաբերյալՎերջին օրերին լրահոսում բուռն քննարկումների տեղիք տվեց Նոր Նորքի թաղապետարանում տեղի ունեցած ծեծկռտուքը: Միաժամանակ մշտապես մարդկանց ուշադրության կենտրոնում են քաղաքային կառավարման ու ենթակառուցվածքների հարցերը: Այս ու այլ հարցերի անդրադարձել է Երևանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Հայկ Գրիգորյանը «Հեռանկարում»: Ամբողջական հարցազրույցը՝ տեսանյութում: ...
22:12 10.05.2025
Ծաղկաձորում կանցկացվեն ITF-ի վարկանիշային մրցաշարերՄայիսի 12-ից Ծաղկաձորում կմեկնարկեն ITF-ի կանանց և տղամարդկանց պրոֆեսիոնալ վարկանիշային մրցաշարեր։ Այս մասին հայտնում է Հայաստանի թենիսի ֆեդերացիան: Կանցկացվի տղամարդկանց և կանանց 2-ական մրցաշար՝ յուրաքանչյուրը 15․000 դոլար մրցանակային ֆոնդով։ Մրցաշարերին կմասնակցեն 20-ից ավելի երկրների ներկայացուցիչներ։ ...