Տարիներ շարունակ Սևանից լրացուցիչ ջրառը հիմնավորվում էր սակավաջրությամբ, այսօր լսեցինք պատճառները. Լենա Նազարյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
06 08 2025
  • $
    384.03
  • RUBLE
    4.80
  • 443.29
WEATHER
+32.09 oC

Տարիներ շարունակ Սևանից լրացուցիչ ջրառը հիմնավորվում էր սակավաջրությամբ, այսօր լսեցինք պատճառները. Լենա Նազարյան

13:22 28.08.2018

Ազգային ժողովում Սևանա լճից լրացուցիչ ջրառի մասին հարցի քննարկման ժամանակ «Ելք» խմբակցության անդամ Լենա Նազարյանը ներկայացրեց Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի դիրքորոշումը: Նազարյանը նշեց՝ կառավարությունն առաջարկում է լրացուցիչ 40 մլն խմ ջրառ իրականացնել Սևանա լճից ոռոգման համար, քանի որ, ինչպես միշտ, ջուր չկա: Պատգամավորի խոսքերով՝ անցյալ և այս տարվա տարբերությունն այն է, որ անցյալ տարիներին իր հանձնաժողովում նախագիծը հիմնավորվում էր սակավաջրությամբ, ասում էին՝ անձրև չի եղել, երաշտ է և վերջ, այլ պատճառ չէր նշվում, մինչդեռ այսօր հանձնաժողովում բոլորովին այլ պատկեր էր. վերջապես ոլորտի պատասխանատուից լսեցին ոչ միայն եղանակի տեսության հաղորդումներ, այլև իրական պատճառաբանություն՝ ինչու է տարեցտարի լրացուցիչ ջրառի անհրաժեշտություն առաջանում:

Նազարյանը նշեց պատճառները. առաջին պատճառն, ըստ պատգամավորի, այն է, որ 15 տարի շարունակ՝ ամեն տարի, Արարատյան արտեզյան ավազանից ջրառը գերազանցել է նորման 660 մլն խմ-ով, երկրորդ պատճառն այն է, որ ջրամբարները բարվոք վիճակում չեն, կան ահռելի կորուստներ, դրանից բացի՝ համակարգում լինում են ու կան ջրագողություններ, կան նաև ապօրինի հորեր, ինչպես եղել են տարիներ շարունակ: Պատգամավորի խոսքերով՝ ոչ ճիշտ, անխնա կառավարումը փաստի առաջ է կանգնեցրել, որին հիմա պետք է լուծում տան:

«Կառավարության դիրքորոշումը հետևյալն է, և ես դրա համար ուրախ եմ, որ Սևանա լիճը ոռոգման տարա չէ, և պետք է ամեն ինչ արվի, որ հետագայում ջրառ չանենք: 2000 թվականից առաջ Սևանից ջրառ արվել է ընդամենը 5 մլն խմ: Սրանք Ջրային պետական կոմիտեի պաշտոնական թվերն են: Հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց, քանի որ իսկապես կա անհրաժեշտություն՝ գյուղատնտեսական հողատարածքները ոռոգելու, բայց այս խնդիրն այլ կերպ պետք է լուծվի, ոլորտում պետք է լինեն կարևոր բացահայտումներ ու բարեփոխումներ, որ Սևանա լիճը պահպանենք, որպես կարևոր ռազմավարական նշանակություն ունեցող ռեզերվ»,- նշեց նա:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

20-ամյա երիտասարդի խուզարկությամբ հայտնաբերվել է ատրճանակ․ նա կալանավորվել է

11:05 06.08.2025

20-ամյա երիտասարդի խուզարկությամբ հայտնաբերվել է ատրճանակ․ նա կալանավորվել է

Քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծանր հանցագործությունների դեմ պայքարի վարչության ծառայողներն օգոստոսի 1-ին օպերատիվ տեղեկություն էին ստացել, որն իրացրին Համայնքային ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողների հետ։ Ձեռնարկված միջոցառումների արդյունքում նույն օրը մայրաքաղաքի Հասրաթյան փողոցում ապօրինի զենք կրելու կասկածանքով ձերբակալել և բաժին է տարվել 20-ամյա մի երիտասարդ։ Նրա խուզարկությամբ հայտնաբերվել է մեկ փամփուշտով լիցքավորված ատրճանակ, նախնական տվյալներով՝ ձևափոխված […] ...

Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 6-ին

10:32 06.08.2025

Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 6-ին

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 382 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 385 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 440 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 446․5 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4.76 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.86 դրամ: ...

Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում՝ օգոստոսի 6-ի 08։00 դրությամբ

10:17 06.08.2025

Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում՝ օգոստոսի 6-ի 08։00 դրությամբ

Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում օգոստոսի 6-ի 08։00 դրությամբ կազմել է 21.2 աստիճան: Այս մասին հայտնում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը»։ ...

Թրամփը պնդել է, որ փորձում է ԱՄՆ-ն դուրս բերել Ուկրաինայի հակամարտությունից

10:00 06.08.2025

Թրամփը պնդել է, որ փորձում է ԱՄՆ-ն դուրս բերել Ուկրաինայի հակամարտությունից

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ փորձում է իր երկիրը դուրս բերել Ուկրաինայի ռազմական հակամարտությունից։ «Սա իմ պատերազմը չէ։ Ես այստեղ եմ, որպեսզի մեզ դուրս բերեմ դրանից», – ասել է նա լրագրողներին։ Մամուլի ներկայացուցիչը խնդրել է ԱՄՆ նախագահին մեկնաբանել Վլադիմիր Զելենսկիի կողմից ուկրաինական բանակում ծառայության առավելագույն տարիքը բարձրացնելու մասին օրենքի ստորագրումը, որը թույլ կտա […] ...

Կդադարեցվի ք. Գորիս Մ. Խորենացի փողոցի ջրամատակարարումը

09:57 06.08.2025

Կդադարեցվի ք. Գորիս Մ. Խորենացի փողոցի ջրամատակարարումը

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ օգոստոսի 6-ին ժամը 10:00-19:00-ն կդադարեցվի ք.Գորիս Մ.Խորենացի փողոցի ջրամատակարարումը: ...

Ֆրանսիայի հարավում անտառային հրդեհը հասել է 10,000 հեկտարի

09:48 06.08.2025

Ֆրանսիայի հարավում անտառային հրդեհը հասել է 10,000 հեկտարի

Ֆրանսիայի Օդ դեպարտամենտի անտառային հրդեհի տարածքը երկրի հարավում շարունակում է աճել և արդեն հասել է 10 հազար հեկտարի, հայտարարել է դեպարտամենտի Նարբոն կոմունայի ներկայացուցիչ Ռեմի Ռեսիեն։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ հրդեհը տարածվել է 5 հազար հեկտարի վրա։ Դրա դեմ պայքարի համար գործի են դրվել ավելի քան 1,2 հազար հրշեջներ և 16 միավոր օդային տեխնիկա։ […] ...

BACK_TO_TOP