102-ամյա կինը բացահայտել է երկարակեցության գաղտնիքը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
17 05 2025
  • $
    386.33
  • RUBLE
    4.78
  • 432.69
WEATHER
+20.02 oC

102-ամյա կինը բացահայտել է երկարակեցության գաղտնիքը

22:39 08.08.2023

Ամերիկյան Օհայո նահանգի Կոլումբուս քաղաքի բնակչուհին հասել է 102 տարեկանի և երկար կյանքի գաղտնիք է անվանել ալկոհոլն ու հավատն առ Աստված։ Նրա երկարակեցության գաղտնիքը բացահայտել է ABC 6-ը։

Չնայած իր պատկառելի տարիքին՝ Էլինոր Քեմփբել Ֆեյխելը, մյուսների հավաստիացմամբ, լի է էներգիայով և իրեն այնպես է պահում, կարծես շատ ավելի երիտասարդ է, քան իրականում կա։

Կինը ծնվել է 1921 թվականին։ Ամերիկուհին ամուսնուն հանդիպել է աշխատանքի վայրում։ Զույգն ունի երեք երեխա, ինը թոռ և տասնութ ծոռ։

Հարցին, թե որն է իր երկարակեցության գաղտնիքը, կինը պատասխանել է՝ ուժեղ հավատն առ Աստված և ալկոհոլը։

«Ես մի քիչ խմում եմ։ Ես մի ամբողջ բար ունեմ: Ամեն երկու գիշերը մեկ ես օղի եմ խմում, իսկ մնացած գիշերները՝ կոնյակ, բուրբոն, իռլանդական վիսկի և մեղրով վիսկի»,- բացատրել է նա:

Կինն ընդգծել է, որ պահպանում է դրական տրամադրվածությունը՝ ապրելով ամեն օր լիարժեք և չպլանավորելով վաղվա օրը։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ռուբիոն և Լավրովը քննարկել են Ուկրաինայում խաղաղ կարգավորման ԱՄՆ ծրագիրը

20:35 17.05.2025

Ռուբիոն և Լավրովը քննարկել են Ուկրաինայում խաղաղ կարգավորման ԱՄՆ ծրագիրը

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ հեռախոսազրույցում քննարկել է Ուկրաինայում խաղաղ կարգավորման ամերիկյան ծրագիրը։ Այս մասին ասված է ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Թեմմի Բրյուսի՝ բանակցությունների արդյունքներով գրավոր հայտարարության մեջ։ «Քարտուղար Ռուբիոն ողջունեց մայիսի 16-ին Ստամբուլում ռուս-ուկրաինական բանակցությունների ընթացքում ձեռք բերված բանտարկյալների փոխանակման համաձայնագիրը և փոխանցեց նախագահ Դոնալդ Թրամփի ուղերձը առ […] ...

Եգիպտոսը գնահատել է Ռուսաստանի և Ուկրաինայի բանակցությունները

20:24 17.05.2025

Եգիպտոսը գնահատել է Ռուսաստանի և Ուկրաինայի բանակցությունները

Եգիպտոսը ողջունում է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև ուրբաթ օրը Ստամբուլում կայացած բանակցությունները և կողմերին կոչ է անում հետագա քայլեր ձեռնարկել վստահության ամրապնդման համար, շաբաթ օրը հայտարարել է Եգիպտոսի ԱԳՆ-ն։ «Եգիպտոսի Արաբական Հանրապետությունը ողջունում է Ստամբուլում Ռուսաստանի Դաշնության և Ուկրաինայի միջև ուղիղ բանակցությունները… Եգիպտոսն ընդգծում է, որ այդ քայլը հուսադրող զարգացում է»,- ասվում է Եգիպտոսի ԱԳՆ […] ...

Թրամփը բացահայտել է, թե ինչ է պատրաստվում անել Պուտինին զանգահարելուց հետո

20:12 17.05.2025

Թրամփը բացահայտել է, թե ինչ է պատրաստվում անել Պուտինին զանգահարելուց հետո

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը շաբաթ օրը հայտարարել է, որ երկուշաբթի օրը հեռախոսազրույց է ունենալու Պուտինի հետ՝ օրակարգում ուկրաինական հակամարտության կարգավորման հարցով։ «Ես հեռախոսազրույց կունենամ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ երկուշաբթի առավոտյան: Զանգի թեմաներն են լինելու՝ դադարեցնել արյունահեղությունը»,- ասել է Թրամփը իր Truth Social սոցիալական ցանցում: Նա նշել է, որ Պուտինի հետ զրույցից հետո հեռախոսազրույցներ կունենա […] ...

SHANTNEWS

20:00 17.05.2025

SHANTNEWS

Եգիպտոսի ԱԳՆ-ը Ռուսաստանին և Ուկրաինային կոչ է արել շարունակել բանակցությունները

19:50 17.05.2025

Եգիպտոսի ԱԳՆ-ը Ռուսաստանին և Ուկրաինային կոչ է արել շարունակել բանակցությունները

Եգիպտոսը ողջունել է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունները և կողմերին կոչ է արել շարունակել դրանք և ամրապնդել փոխադարձ վստահությունը։ Այս մասին ասված է Եգիպտոսի արտաքին գործերի նախարարության հատուկ հաղորդագրության մեջ։ «Եգիպտոսը ողջունում է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև մայիսի 16-ին Ստամբուլում կայանալիք բանակցությունները: Կահիրեն երկու կողմերին կոչ է անում շարունակել փոխվստահության ձևավորումը՝ հրադադարի և ձգձգվող հակամարտության […] ...

Թրամփը հայտարարել է  մայիսի 19-ին Պուտինի հետ հեռախոսազրույցի մասին

19:40 17.05.2025

Թրամփը հայտարարել է մայիսի 19-ին Պուտինի հետ հեռախոսազրույցի մասին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ցանկանում է երկուշաբթի օրը հեռախոսազրույց ունենալ Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի հետ՝ քննարկելու ուկրաինական հակամարտությունը։ Սպիտակ տան ղեկավարը պարզաբանել է, որ դրանից հետո կխոսի Վլադիմիր Զելենսկիի և ՆԱՏՕ-ի երկրների հետ։ Թրամփը հույս է հայտնել, որ Պուտինի և Զելենսկիի հետ բանակցություններից հետո հրադադարի շուրջ համաձայնություն ձեռք կբերվի։ ...

BACK_TO_TOP