12:30 09.08.2023
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ օգոստոսի 8-9-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 62 դեպք, որից 1-ը՝ նախկինոմ կատարված։
Մասնավորապես՝ թմրամիջոցի հայտնաբերման՝ 16, անձնական ունեցվածքի գողության՝ 9, շրջանառությունն արգելված թմրամիջոցներ, բույսեր ցանելու կամ աճեցնելու՝ 8, մարմնական վնասվածք պատճառելու՝ 7, խարդախության՝ 6, ֆիզիկական ներգործության` 3, անհետաձգելի միջամտության որոշման պահանջը դիտավորությամբ չկատարելու՝ 2-ական, սպանության փորձի, հոգեկան ներգործության, վստահված գույքը հափշտակելու, շորթման, գույքը ոչնչացնելու կամ վնասելու, խուլիգանության, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, զենք-զինամթերքի առգրավման, սառը զենքի հայտնաբերման ու պատմության կամ մշակույթի հուշարձաններ կամ առանձնակի արժեք ունեցող առարկաներ կամ փաստաթղթեր ոչնչացնելու կամ վնասելու՝ 1-ական դեպք։Հայտնաբերվել է 3 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 1 հետախուզվող։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության 1 դեպք։
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 15 պատահար. 2 մարդ զոհվել է, 17-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
20:48 17.05.2025
Այսօր անցկացվում է «Թանգարանների գիշեր» համաեվրոպական միջոցառումըԹանգարանների միջազգային օրվան ընդառաջ՝ այսօր անցկացվում է «Թանգարանների գիշեր» համաեվրոպական միջոցառումը: Օրվա կապակցությամբ` ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար ժաննա Անդրեասյանն Ավ․ Իսահակյանի տուն-թանգարանում ներկա է գտնվել «Իսահակյանը և ժամանակը» խորագրով ժամանակավոր ցուցահանդեսի բացմանը, հայտնում են ԿԳՄՍՆ-ից։ «Միջոցառմանը մասնակցել են ՀՀ-ում ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսը, ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչորյանը, Ավետիք Իսահակյանի թոռը՝ […] ...
20:35 17.05.2025
Ռուբիոն և Լավրովը քննարկել են Ուկրաինայում խաղաղ կարգավորման ԱՄՆ ծրագիրըԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ հեռախոսազրույցում քննարկել է Ուկրաինայում խաղաղ կարգավորման ամերիկյան ծրագիրը։ Այս մասին ասված է ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Թեմմի Բրյուսի՝ բանակցությունների արդյունքներով գրավոր հայտարարության մեջ։ «Քարտուղար Ռուբիոն ողջունեց մայիսի 16-ին Ստամբուլում ռուս-ուկրաինական բանակցությունների ընթացքում ձեռք բերված բանտարկյալների փոխանակման համաձայնագիրը և փոխանցեց նախագահ Դոնալդ Թրամփի ուղերձը առ […] ...
20:24 17.05.2025
Եգիպտոսը գնահատել է Ռուսաստանի և Ուկրաինայի բանակցություններըԵգիպտոսը ողջունում է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև ուրբաթ օրը Ստամբուլում կայացած բանակցությունները և կողմերին կոչ է անում հետագա քայլեր ձեռնարկել վստահության ամրապնդման համար, շաբաթ օրը հայտարարել է Եգիպտոսի ԱԳՆ-ն։ «Եգիպտոսի Արաբական Հանրապետությունը ողջունում է Ստամբուլում Ռուսաստանի Դաշնության և Ուկրաինայի միջև ուղիղ բանակցությունները… Եգիպտոսն ընդգծում է, որ այդ քայլը հուսադրող զարգացում է»,- ասվում է Եգիպտոսի ԱԳՆ […] ...
19:50 17.05.2025
Եգիպտոսի ԱԳՆ-ը Ռուսաստանին և Ուկրաինային կոչ է արել շարունակել բանակցություններըԵգիպտոսը ողջունել է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունները և կողմերին կոչ է արել շարունակել դրանք և ամրապնդել փոխադարձ վստահությունը։ Այս մասին ասված է Եգիպտոսի արտաքին գործերի նախարարության հատուկ հաղորդագրության մեջ։ «Եգիպտոսը ողջունում է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև մայիսի 16-ին Ստամբուլում կայանալիք բանակցությունները: Կահիրեն երկու կողմերին կոչ է անում շարունակել փոխվստահության ձևավորումը՝ հրադադարի և ձգձգվող հակամարտության […] ...
19:40 17.05.2025
Թրամփը հայտարարել է մայիսի 19-ին Պուտինի հետ հեռախոսազրույցի մասինԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ցանկանում է երկուշաբթի օրը հեռախոսազրույց ունենալ Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի հետ՝ քննարկելու ուկրաինական հակամարտությունը։ Սպիտակ տան ղեկավարը պարզաբանել է, որ դրանից հետո կխոսի Վլադիմիր Զելենսկիի և ՆԱՏՕ-ի երկրների հետ։ Թրամփը հույս է հայտնել, որ Պուտինի և Զելենսկիի հետ բանակցություններից հետո հրադադարի շուրջ համաձայնություն ձեռք կբերվի։ ...