15:00 28.08.2018
Եվրասիական տնտեսական միությունն ու Ֆարերյան կղզիները համագործակցության նոր էջ են բացել: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրել են Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մամուլի ծառայությունից: Եվրասիական տնտեսական հանձնաժողովի և Ֆարերյան կղզիների կառավարության միջև փոխըմբռնման հուշագիր է ստորագրվել: Հուշագիրը ստորագրել են Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ինտեգրացիայի և մակրոտնտեսության հարցերով նախարար Տատյանա Վալովայան և Ֆարերյան կղզիների արտաքին գործերի ու առևտրի նախարար Փոուլ Միխելսոնը:
«2010 թվականից մինչև 2017 թվականը մեր առևտրաշրջանառությունն ավելացել է գրեթե 20 անգամ և հասել է 393.2 միլիոն դոլարի: Սրանք հիանալի թվեր են, որոնք չեն կարող չուրախացնել: Սակայն կարծում եմ, որ Եվրասիական տնտեսական միության անդամ մյուս երկրների շուկաները՝ բացի Ռուսաստանից, Ֆարերյան կղզիների կողմից բավականաչափ ուսումնասիրված չեն:
Հուշագրի շրջանակներում մենք ստեղծում ենք համատեղ աշխատանքային խումբ, որը թույլ կտա ակտիվացնել շփումները մեր միության բոլոր երկրների հետ»,- հուշագրի ստորագրման արարողությունից հետո կայացած մամուլի ասուլիսի ընթացքում ասել է Տատյանա Վալովայան:
19:00 29.07.2025
«Սևան Ստարտափ Սամմիթ 2025»-ն ամփոփել է արդյունքներըԲովանդակալից քննարկումներից, արդյունավետ մենթորային հանդիպումներից և ակտիվ զարգացման ծրագրերից հետո «Սևան Ստարտափ Սամմիթ 2025»- ն ամփոփել է արդյունքները։ Starter, Booster ծրագրերի, Sevan Agritech Summit Fire code մարանթոնի հաղթողներն արժանացել են մրցանակների։ Այս մասին տեղեկացնում են ԲՏԱ նախարարությունից: «Սամմիթի փակման հանդիսավոր արարողությանը մասնակիցներին հաջողություն և բարի երթ է մաղթել ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի առաջին տեղակալ […] ...
18:53 29.07.2025
Գեղարքունիքի քրեական ոստիկանները բնակարանային գողությունը բացահայտեցին թարմ հետքերով․ գողոնը հայտնաբերվել էՀուլիսի 26-ի երեկոյան Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարած կինը հայտնել է, որ Գեղարքունիքի մարզի Սարուխան գյուղի իր տնից կատարվել է գողություն։ Մեկնել են Գեղարքունիքի մարզի քրեական և Գավառի համայնքային ոստիկաններ, պարեկներ, նաև` փորձաքրեագետ: Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, իրականացվել են անհետաձգելի գործողություններ: Պարզվել է, որ տանտիրուհու բացակայության ընթացքում տուն են մտել խոհանոցի […] ...
18:45 29.07.2025
Բիչախչյանը գոլային փոխանցում է կատարել «Լեգիայի» հաղթական խաղումԼեհաստանի առաջնության երկրորդ տուրում «Լեգիան» հյուրընկալվելիս 2-0 հաշվով հաղթել է «Կորոնային»։ Հյուրերից 47-րդ րոպեին գոլային փոխանցում է կատարել Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Վահան Բիչախչյանը։ Վարշավան ներկայացնող ակումբն առաջին հանդիպումն է անցկացրել առաջնությունում և 3 միավորով 6-րդն է, «Կորոնան» պարտվել է երկու խաղում էլ ու նախավերջին՝ 17-րդ տեղում է։ ...
18:40 29.07.2025
Փրկարարները մասնատել են ծառը և հեռացրել ճանապարհի երթևեկելի հատվածիցՀուլիսի 29-ին, ժամը 16։21-ին Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհին ծառը կոտրվել և ընկել է երթևեկելի հատված․ երթևեկությունը դարձել է միակողմանի։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը: Պարզվել է, որ ծառն ընկել է Երևան-Մեղրի ավտոճանապարհի 149-րդ կմ-ին։ Փրկարարները մասնատել են ծառը և […] ...
18:35 29.07.2025
Քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանն ընդունել է Իտալիայի դեսպանինՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Իտալիայի արտակարգ և լիազոր դեսպան Ալեսսանդրո Ֆերրանտիին, այս մասին հայտնում են ՀՀ ՔԿ-ից։ «Ողջունելով դեսպանին՝ Արթուր Պողոսյանը կարևորել է երկու երկրների իրավապահ համակարգերի միջև ձևավորված սերտ փոխգործակցությունը: Դեսպանը շնորհակալություն է հայտնել Քննչական կոմիտեի նախագահին՝ կողմերի միջև համագործակցության շարունակականության ապահովման ուղղությամբ դրսևորած պատրաստակամության համար: Հանդիպման ընթացքում […] ...
18:30 29.07.2025
Կադիմյանը կարիերան կշարունակի ԻտալիայումՀայաստանի ազգային հավաքականի նախկին հարձակվող Գեղամ Կադիմյանը կտեղափոխվի Իտալիայի Դ Սերիան ներկայացնող «Շակա», հայտնում է լրագրող Ջանլուկա Դի Մարցիոն։ 32-ամյա ֆուտբոլիստն արդեն Իտալիայում է և շուտով պայմանագիր կստորագրի նոր ակումբի հետ։ Կադիմյանն այս տարվա մարտին երկու տարվա դադարից հետո վերսկսել էր կարիերան ու հանդես էր գալիս Չեխիայի երրորդ լիգայի «Զնոյմոյում»։ 10 խաղում նա խփել էր […] ...