Հիմնական շեշտը դնում ենք առկա շատ սուղ ռեսուրսները խնայելու և խիստ անհրաժեշտության դեպքում դրանք նպատակային օգտագործելու վրա. Ստեփանակերտի քաղաքապետ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
28 06 2025
  • $
    384.32
  • RUBLE
    4.89
  • 450.23
WEATHER
+32.09 oC

Հիմնական շեշտը դնում ենք առկա շատ սուղ ռեսուրսները խնայելու և խիստ անհրաժեշտության դեպքում դրանք նպատակային օգտագործելու վրա. Ստեփանակերտի քաղաքապետ

11:52 11.08.2023

Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանը նշում է, որ Ադրբեջանի կողմից Արցախի լիակատար շրջափակումը ճգնաժամային իրավիճակ է ստեղծել Ստեփանակերտի կենսագործունեության գրեթե բոլոր ճյուղերի համար: Շրջափակման պայմաններում Ստեփանակերտի քաղաքապետարանը շեշտը դնում է առկա շատ սուղ ռեսուրսները խնայելու և խիստ անհրաժեշտության դեպքում դրանք նպատակային օգտագործելու վրա:

«Արմենպրես»-ի հետ հարցազրույցում Դավիթ Սարգսյանը մանրամասներ է ներկայացրել Արցախի ամբողջական շրջափակման հետևանքով ստեղծված իրավիճակի ու խնդիրների վերաբերյալ:

-Պարոն Սարգսյան, հունիսի 15-ից Ադրբեջանն Արցախի Հանրապետությունը ամբողջական շրջափակման մեջ է պահում. դադարեցված են Արցախ բոլոր տեսակի հումանիտար մատակարարումները: Մինչ այդ նաև ՀՀ-ից էլեկտրամատակարարումն ու գազամատակարարումն էր խափանել: Այս ամենը ինչ հրատապ խնդիրներ են ստեղծել Ստեփանակերտում այսօրվա դրությամբ: Ինչպե՞ս է քաղաքապետարանը փորձում լուծում տալ այդ խնդիրներին:

– Լիակատար շրջափակումը ճգնաժամային իրավիճակ է ստեղծել Ստեփանակերտի կենսագործունեության գրեթե բոլոր ճյուղերի համար: Կոնկրետ քաղաքապետարանի լիազորությունների շրջանակներում գտնվող ոլորտների խնդիրները մեծ դժվարությամբ ենք կարողանում փոքրիշատե կարգավորել, այն էլ մասնակիորեն, որովհետև անգամ սովորական, առօրյա խնդիրները ներկա պայմաններում անհաղթահարելի բնույթ են ստանում: Հիմնական շեշտը դնում ենք առկա շատ սուղ ռեսուրսները խնայելու և խիստ անհրաժեշտության դեպքում դրանք նպատակային օգտագործելու վրա:

– Մասնավորապես ամռան այս շոգ շրջանում, երբ նույնիսկ խանութներում հնարավոր չէ վաճառվող ջուր գտնել, ջրամատակարարման հետ կապված՝ ընդհանուր առմամբ ի՞նչ իրավիճակ է Ստեփանակերտում, ինչպե՞ս է իրականացվում ջրամատակարարումը: Ի՞նչ վտանգներ կան այս առումով, հնարավո՞ր է, որ ինչ-ինչ պատճառներով ջրամատակարարումը նույնպես ժամանակացույցով իրականացվի:

– Շուրջօրյա ջրամատակարարում ապահովելու համար վճռորոշ գործոններ են համակարգը սնուցող գետերի պաշարները, անխափան էլեկտրամատակարարումը, վառելիքի անհրաժեշտ ծավալի առկայությունն ու բարեխիղճ աշխատակազմը: Ի պատիվ քաղաքի ջրամատակարար կազմակերպության՝ «Ջրմուղ-կոյուղի» ընկերության, այն վերջին գործոնն է այսօր, միակ հուսալի օղակը այդ շղթայի: Ջերմաստիճանի բարձրացմամբ պայմանավորված գետերում ջրի գոլորշիացման մակարդակի աճը, էներգացանցի հովհարային անջատումներն ու վառելիքի պակասը, իսկ շատ դեպքերում դրա բացակայությունը, լուրջ խնդիրներ են ստեղծում ջրամատակարարման համակարգի բնականոն գործունեության համար: Հարկ է նշել, որ գետերում ջրի մակարդակի նվազմանը զուգընթաց աճել են կենարար հեղուկի սպառման ծավալները: Դրան նպաստել է նաև խմելու ջուրը տնամերձ հողատարածքներում բանջարաբոստանային կուլտուրաների ոռոգման նպատակով օգտագործելը, ինչը ևս շրջափակումն է պարտադրում, քանի որ այլևս բանջարեղեն չի ներկրվում:

-Համացանցում տեղեկություններ են շրջանառվում, որ տրանսպորտային վառելիքի սղության պատճառով Ստեփանակերտում աղբահանության խնդիր է հասունանում: Ի՞նչ իրավիճակ է այժմ այդ առումով: Արդյոք հաջողվո՞ւմ է ինչ-որ կերպ առայժմ իրականացնել աղբահանության գործընթացը և ե՞րբ այլևս անհնար կլինի այն կազմակերպել: Ի՞նչ վտանգներ է այս խնդիրը պարունակում:

– Ամռան այս տապին դա ամենացավոտ խնդիրն է: Դիզվառելիքի պակասը լրջագույն դժվարություններ է ստեղծում սանմաքրման պատշաճ կազմակերպման համար: Ստիպված աղբատար մեքենաները գործարկում ենք հերթափոխով: Քաղաքում սանիտարական իրավիճակը դեռ կառավարելի է: Ամեն ինչ անում ենք, որ այն վտանգավոր գիծը չհատի: Ի դեպ, հաշվի առնելով այս օրերի բարձր ջերմաստիճանը՝ աղբահարթակները մաքրվելուց բացի նաև ախտահանվում են՝ կանխելով հետագա բարդությունները:

-Ի՞նչ խնդիրների առջև է կանգնեցրել վառելիքի գերսղության պատճառով հանրային տրանսպորտի աշխատանքը դադարեցնելը:

– Վառելիքի բացակայության պատճառով այլևս անհնար էր հանրային տրանսպորտի աշխատանքը: Դրա հետևանքով բնակիչներն այս տոթ եղանակին ոտքով կիլոմետրեր են կտրում աշխատավայր կամ մեկ այլ տեղ հասնելու համար: Եթե տղամարդկանց մի մասը սկսել է ապավինել հեծանվին, ապա տարեցներն ու կանայք կանգնել են պատուհասի առաջ: Առջևում նոր ուսումնական տարին է: Եվ այս լրջագույն խնդրին ստիպված առնչվելու են հազարավոր դպրոցականներ, ծնողներ ու ուսուցիչներ: Մեր կողմից վստահեցնում եմ՝ վառելիքի ներկրման դեպքում պատրաստ ենք հանրային տրանսպորտի հուսալիությունը անհապաղ ապահովել:

-Այս շրջանում ի՞նչ հրատապ խնդիրներով են առավել հաճախ քաղաքապետարանին դիմում բնակիչները:

– Դիմումները բազմաբովանդակ են՝ տանիքների վերանորոգումից մինչև վառելիքի կամ նույնիսկ ծխախոտի տրամադրում: Իհարկե, մենք գործում ենք օրենսդրությամբ մեզ լիազորած շրջանակում և դիմումները բավարարում ենք օրըստօրե նվազող հնարավորությունների սահմաններում: Մյուս կողմից և՛ պատասխանատվություն, և՛ պատիվ է քաղաքային իշխանության համար դիմումների այդչափ բազմաբնույթ լինելը. դա նշանակում է՝ ստեփանակերտցին վստահում է քաղաքային իշխանություններին և վստահ է, որ իր դիմումը, ամեն դեպքում, անպատասխան չի մնա:

-Շարունակու՞մ են գործել քաղաքապետարանին ենթակա հիմնարկ- ձեռնարկությունները: Քաղաքապետարանը տեսանյութեր էր հրապարակել այն մասին, որ նրանց աշխատակիցները երբեմն ձեռքով են կատարում տեխնիկայի համար նախատեսված աշխատանքները: Այժմ ևս նրանց աշխատանքը շարունակվու՞մ է նույն կերպ: Կա՞ն աշխատատեղեր, որոնք ստիպված փակվել են:

– Գործում են դժվարությամբ, բայց բաց ճակատով: Մեր համայնքային ընկերությունների բրիգադները տարբեր կանչերին արձագանքում են՝ դեպքի վայր հասնելով ոտքով, իսկ կանաչապատման աշխատանքներում վաղուց արդեն միայն ավանդական գործիքներն են օգտագործվում: Հատկապես ամռան ամիսներին նման ջանասիրությամբ աշխատանքը միմիայն դրվատանքի է արժանի: Եվ հենց այդ նվիրյալների շնորհիվ է, որ քաղաքը կարողանում է պահպանել իր կենսունակությունը: Ինչ վերաբերում է աշխատատեղեր փակվելուն, ապա գոնե ցայսօր քաղաքապետարանին ենթակա կառույցներում նման դեպք չենք ունեցել, որովհետև նրանք մեծամասամբ սնվում են պետբյուջեից: Անշուշտ, շատ ցանկալի կլինի, որ իմ բոլոր գործընկերները շարունակեն իրենց աշխատանքը, որովհետև եթե շրջափակման պատճառած բազում անհարմարություններին գումարվի նաև գործազրկությունը, ապա դժվար չէ կանխատեսել, թե ինչ հետևանքներ կարող են լինել:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ամասիայի ոստիկանները բացահայտել են շրջանառությունն արգելված բույսեր աճեցնելու դեպքեր․ հայտնաբերվել է կանեփի 226 բույս

17:00 28.06.2025

Ամասիայի ոստիկանները բացահայտել են շրջանառությունն արգելված բույսեր աճեցնելու դեպքեր․ հայտնաբերվել է կանեփի 226 բույս

Համայնքային ոստիկանության Ամասիայի բաժնի ծառայողները տարբեր օրերի տեղեկություն են ստացել շրջանառությունն արգելված բույսեր ցանելու և աճեցնելու վերաբերյալ։ Տեղեկությունների հիման վրա տարածքային քննչական բաժնում նախաձեռնվել են քրեական վարույթներ, որոնց շրջանակներում կատարվել են զննություններ։ Մի դեպքում Արեգնադեմ գյուղի 76-ամյա մի բնակչի այգում հայտնբերվել է կանեփի 211 բույս։ Մյուս դեպքում Գյումրիում բնակվող մի թոշակառուի տանը կից այգում հայտնաբերվել […] ...

4 հայ ըմբիշ կպայքարի ոսկե մեդալի համար․ Մ15 ԵԱ

16:45 28.06.2025

4 հայ ըմբիշ կպայքարի ոսկե մեդալի համար․ Մ15 ԵԱ

Իտալիայի Կաորլե քաղաքում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի մինչև 15 տարեկանների Եվրոպայի առաջնությունում Հայաստանի 4 ներկայացուցիչ կպայքարի ոսկե մեդալի համար: 41 կգ քաշային Վահան Գրիգորյանը, 48 կգ քաշային Նարեկ Ալեյանը, 62 կգ քաշային Պավել Նազարյանը, 68 կգ քաշային Արամ Սարգսյանը դուրս են եկել եզրափակիչ։ 38 կգ Վարդան Մելքոնյանը և 52 կգ Գեղամ Եղիազարյանը կպայքարեն բրոնզե մեդալի […] ...

Լեհաստանի նախագահը ժամանել է Կիև

16:30 28.06.2025

Լեհաստանի նախագահը ժամանել է Կիև

Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան ժամանել է Ուկրաինա, հաղորդում է ուկրաինական «Fakty ICTV» հեռուստաալիքը։ Լեհաստանի նախագահի գրասենյակի ղեկավարը հունիսի 3-ին RMF FM ռադիոկայանի եթերում հայտարարել է, որ Դուդան մտադիր է հրաժեշտի այց կատարել Կիև։ «Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան ժամանել է Կիև։ Նա ասել է, որ պլանավորել է հանդիպում Վլադիմիր Զելենսկու հետ», – ասվում է հեռուստաալիքի Telegram […] ...

Սարատակի բնակչի բակում հայտնաբերվել է կանեփի 152 ցողուն․ Արթիկի ոստիկանների բացահայտումը

16:17 28.06.2025

Սարատակի բնակչի բակում հայտնաբերվել է կանեփի 152 ցողուն․ Արթիկի ոստիկանների բացահայտումը

Հունիսի 25-ին Համայնքային ոստիկանության Արթիկի բաժնի ծառայողները տեղեկություն են ստացել, որ Սարատակ գյուղի 36-ամյա մի բնակիչ կանեփ է աճեցնում։ Տարածքային քննչական բաժնում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում տղամարդու տան բակը զննվեց։ Իրավապահները հայտնաբերեցին կանեփի 152 ցողուն։ Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ […] ...

ՃՏՊ Աշտարակ-Գյումրի ավտոճանապարհին․ կան տուժածներ

16:06 28.06.2025

ՃՏՊ Աշտարակ-Գյումրի ավտոճանապարհին․ կան տուժածներ

Հունիսի 28-ին՝ ժամը 12։31-ին, Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ուջան գյուղում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Աշտարակ-Գյումրի ավտոճանապարհի 14-րդ կմ-ին, բախվել են «Nissan» և «VAZ» մակնիշների ավտոմեքենաները․ […] ...

Երկու հայկական եզրափակիչ. Հայաստանի 8 բռնցքամարտիկ կպայքարի ոսկե մեդալի համար

16:00 28.06.2025

Երկու հայկական եզրափակիչ. Հայաստանի 8 բռնցքամարտիկ կպայքարի ոսկե մեդալի համար

Վրաստանի Բաթումի քաղաքում ընթացող բռնցքամարտի՝ Իրակլի Աբաշիձեի անվան միջազգային մրցաշարում Հայաստանի 8 ներկայացուցիչ կպայքարի ոսկե մեդալի համար: Երկու քաշային կարգերում հայկական եզրափակիչ կլինի: Եզրափակիչ են դուրս եկել 55 կգ քաշային Ռուսլան Ասլիկյանը, 60 կգ քաշայիներ Արթուր Սահակյանը և Ժիրայր Սարգսյանը, 65 կգ քաշայիններ Արթուր Շախպազյանը և Նարեկ Հովհաննիսյանը (այս քաշային կարգում 2 ենթախմբով է պայքարն […] ...

BACK_TO_TOP