18:15 11.08.2023
Երևանի բուսաբանական այգու տարածքում անտառապուրակի կառուցապատման աշխատանքների իրականացմամբ պայմանավորված՝ կառավարությունը գումար կհատկացնի ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը: Ինչպես նշել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, 100 հեկտար տարածքից 32 հեկտարի վրա կտեղակայվի «Կյանքի պուրակը», որտեղ կլինեն հանդիպումների հրապարակներ, ծառուղիներ, զբոսանքի պուրակներ, աստիճանների կասկադ, լճակ և հանգստի այլ գոտիներ: «Իրականացվել է մրցութային գործընթաց: Ամբողջ աշխատանքների համար նախատեսվում է 4 միլիարդ 510 միլիոն դրամ: Աշխատանքն իրականացնելու համար ժամկետ է սահմանվել 900 օր: Այնտեղ կլինեն մի շարք ենթակառուցվածքներ՝ կաթիլային ոռոգման համակարգ, կլինեն հետիոտնային հաղորդակցության ուղիներ, ջեռուցման, էլեկտրամատակարարման ու ջրամատակարարման համակարգեր»,- նշել է նախարարը։
Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով որոշմանը, նշել է. «Հատկապես 44-օրյա պատերազմից հետո մտածում էինք, թե ինչպես հավերժացնենք Հայաստանի Հանրապետության և Հայրենիքի համար կյանքը զոհած մեր նահատակների հիշատակը: Եվ երկար քննարկումների արդյունքում եկանք այն եզրակացության, որ մի փոքր այլ կոնցեպտ պետք է դնենք այս ամեն ինչի հիմքում: Եվ որոշում կայացվեց: Նախ անվանը հանգեցինք, որ պետք է կոչվի Կյանքի պուրակ, որը հենց կընդգծի կյանքի տրամաբանությունը, և այն տրամաբանությունը, որ մենք ասել ենք՝ մեր նահատակներն ընկել են, որ Հայաստանի Հանրապետությունն ապրի, և, հետևաբար, «Կյանքի պուրակն» այս տրամաբանությունն է ունենալու: Երկար ժամանակ աշխատել ենք նախագծի վրա, հիմա անցնում ենք բուն շինարարության գործընթացին: Ի սկզբանե գաղափարը հետևյալն էր, որ մարդիկ այնտեղ պետք է գնան զբոսնելու՝ զրուցելու, այն պետք է հարմար լինի երեխաների հետ, ընտանիքներով գնալու համար, այնտեղ լինելու է պուրակ, հանդիպումների հրապարակ, ծառուղի, աստիճանների կասկադ, լճակ, հուշահարթակ, ծառուղի, հանգստի գոտիներ: Եվ ոչ միայն պուրակը, այլև այնտեղ այցելությունների բովանդակությունը պետք է ընդգծի ապրելու, զարգանալու՝ ՀՀ-ի և նրա քաղաքացիների կամքը»:
Վարչապետը հավելել է, որ պուրակի ներսում ոչ մի առևտրական գործառույթ պետք է չլինի, մուտքի մոտ միայն կարող է լինել կոմերցիոն տարածք, որտեղ մարդիկ կարող են գնել իրենց անհրաժեշտ իրեր: «Սրանով մենք Երևանի բուսաբանական այգին վերակենդանացնելու ծրագիր ենք սկսում, որովհետև մենք զարմանքով արձանագրեցինք, որ Երևանի բուսաբանական այգում 100 հեկտար չորացած տարածք կա»,- ասել է կառավարության ղեկավարը:
15:40 17.05.2025
Եվրոպական քաղաքական համայնքը դարձել է եզակի հարթակ՝ խթանելու քաղաքական երկխոսությունը և ներգրավվածությունը. ՄիրզոյանՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն անդրադարձել է Տիրանայում անցկացվող Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին. «Եվրոպական քաղաքական համայնքը դարձել է եզակի հարթակ՝ խթանելու քաղաքական երկխոսությունը և ներգրավվածությունը, որոնք ուղղված են մեր անմիջական և ավելի լայն հարևանության մեջ խաղաղության արդյունավետ լուծումների որոնմանը, անվտանգության և բարգավաճման ամրապնդմանը: Այս փոխըմբռնումը Հայաստանի ակտիվ ներգրավվածության և նախաձեռնությունների հիմքում է՝ այս անգամ Տիրանայում»,-X-ի […] ...
15:25 17.05.2025
Հունիսի 1-13-ը Երևանում սպասվում են համերգներ և բացօթյա միջոցառումներ. քաղաքապետարանԵրևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ՝ հունիսի 1-13-ը, Երևանում սպասվում են համերգներ և բացօթյա միջոցառումներ՝ նախատեսված ինչպես մեծերի, այնպես էլ փոքրերի համար։ Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից: «Հետևեք մեզ՝ միջոցառումների ժամանակացույցին ծանոթանալու և մեզ միանալու համար»,-ասվում է հաղորդագրությունում: ...
14:53 17.05.2025
Վարչապետը ուղերձ է հղել Կենսաբազմազանության միջազգային օրվան ընդառաջԿենսաբազմազանության միջազգային օրվան ընդառաջ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել ուղերձով, որը հրապարակվել է Կենսաբազմազանության կոնվենցիայի քարտուղարության պաշտոնական կայքում: Ուղերձում, վարչապետը նշել է. «Հարգելի տիկնայք և պարոնայք, Հայաստանի Հանրապետության Կառավարության անունից ջերմորեն ողջունում եմ ձեզ 2025 թվականի Կենսաբազմազանության միջազգային օրվա այս հաճելի առիթով։ Կարևոր է խորհրդածել կենսաբազմազանության և բնական միջավայրի առջև ծառացած հրատապ մարտահրավերների մասին, […] ...
14:45 17.05.2025
Երևանում «BMW X6»-ը մոտ 2 մետր բարձրությունից ընկել ու կողաշրջվել է․ կան տուժածներԱյսօր՝ մայիսի 17-ին, խոշոր ավտովթար և առեղծվածային դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 04։20-ի սահմաններում Երևանի բնակիչ 27-ամյա Էդգար Ղ․-ն իր վարած «BMW X6» մակնիշի ավտոմեքենայով Արամի փողոցի թիվ 27/1 շենքի հարևանությամբ, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել երթևեկելի գոտուց, մոտ 2,5 մետր բարձրությունից ընկել, կոտրել մի քանի ծառ, ապա կոտրել երկաթե ճաղավանդակներն ու կողաշրջված […] ...
14:40 17.05.2025
Արմեն Գրիգորյանն ու Աբբաս Արաղչին քննարկել են երկկողմ և միջազգային հարցերՀայաստանի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը Թեհրանում հանդիպել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչիի հետ։ «Արմենպրեսի»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է իրանական ISNA գործակալությունը՝ ներկայացնելով մանրամասներ տեղի ունեցած հանդիպումից։ «Հանդիպումը տեղի է ունեցել Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության Քաղաքական և միջազգային հետազոտությունների ինստիտուտում (IPIS)»,-նշված է տարածված հաղորդագրության մեջ։ Աղբյուրի փոխանցմամբ՝ Արմեն Գրիգորյանն ու Աբբաս Արաղչին […] ...