14:36 16.03.2018
Վրաստանում «օրենքով գողերի» և «գողական աշխարհի» ներկայացուցիչների նկատմամբ պատժամիջոցների խստացման հետևանքով չի բացառվում, որ Վրաստանի «օրենքով գողերը» տեղափոխվեն Հայաստան: Հայաստանը գրավիչ է այնքանով, որ չունի Վրաստանի նման խիստ օրենքներ, Հայաստանի հետ գործում է ազատ վիզային ռեժիմ, իսկ երկրի սոցիալ-տնտեսական վիճակից «օրենքով գողերը» կախում չունեն»,- այսօր՝ մարտի 16-ին, Հայաստան-Վրաստան տեսակամուրջի ժամանակ նման կարծիք են հայտնել Վրաստանի ռազմական փորձագետ Վախթանգ Մաիսայան և իրավագիտության դոկտոր, իրավաբան Գեորգի Կոյավան։
Փետրվարի սկզբին Վրաստանի ղեկավարությունը հայտարարել էր «օրենքով գողերի» և «գողական աշխարհի» ներկայացուցիչների նկատմամբ պատժամիջոցների խստացման մասին: Վրաստանի ներքին գործերի նախարարությունը ներկայացրել էր 5 օրինագծերի փաթեթ:
«Առաջին օրենքը 2005թ.-ին է ընդունվել ու միայն «օրենքով գողերին» էր վերաբերում, իսկ «օրենքով գողերի» դեմ պայքարի երկրորդ ալիքը սկսվեց 2013-15թթ.-ներին, որն ավելի շատ սոցիալական գործոն ուներ: Վրաստանը երբ դարձավ ԵՄ անդամ, և ազատ վիզային ռեժիմը սկսեց գործել, Վրաստանի «օրենքով գողերը» բնակություն հաստատեցին եվրոպական այնպիսի երկրներում, որտեղ շատ էին Վրաստանի քաղաքացիներն ու միգրանտները՝ Հունաստանում, Իսպանիայում, Ֆրանսիայում: Իսկ երբ այստեղից միգրանտներին պարտավորեցրին վերադառնալ հայրենիք, վրացական ղեկավարությունը օրենքները խստացնելու որոշում կայացրեց՝ նրանց ազդեցությունը երկրում նվազեցնելու համար»,- ասաց Վրաստանի ռազմական փորձագետ Վախթանգ Մաիսայան:
Վրաստանի քրեական օրենսգրքում 2005թ.-ի դեկտեմբերին՝ Սաակաշվիլիի ղեկավարության տարիներին, մտցվեց 223 դրույթը, որը կոչվում է «Մասնակցությունը «գողական աշխարհին» և «օրենքով գողեր»: Այս դրույթը մտցված է կազմավորված հանցագործության հոդվածի տակ:
Ավելի ուշ՝ 2006թ.-ին, օրենքում փոփոխություն արվեց՝ պատժի խստացում: Առաջին մասով՝ «գողական աշխարհին» մասնակցության համար, նախատեսվում է 5-8 տարվա ազատազրկում, տուգանքով կամ առանց դրա, և երկրորդ մասով՝ «օրենքով գողերի» համար, սահմանվում է 7-10 տարվա ազատազրկում՝ տուգանքով կամ առանց դրա:
«Կարծում եմ՝ հոդվածը առանց այդ էլ խիստ պատիժ էր սահմանում: Իսկ նոր խստացումը սահմանում է պատիժ ոչ միայն օրենքով գողերի գործողությունների համար, այլև կոչումի համար: Թե որքանո՞վ խստացումը կարդարացնի իրեն՝ դժվար է այսօր դատել»,- նշեց իրավաբան Գեորգի Կոյավան:
2017թ.-ին Վրաստանում «օրենքով գողերի» 20 քրեական գործ է եղել, որից 6-ն արդարացվել, 14-ը դատապարտվել են: ԵՄ-ի կողմից օրենքի խստացման համար որևէ առարկություն չի եղել: Չի եղել նաև վճռի բողոքարկում: Թե որքանո՞վ է խստացումը համապատասխանում մարդու իրավունքների պաշտպանության սկզբունքներին՝ Գեորգի Կոյավան վիճելի հարց որակեց:
17:54 05.08.2025
Խաչանովը դուրս է եկել Տորոնտոյի մրցաշարի կիսաեզրափակիչՌուսաստանը ներկայացնող հայ թենիսիստ Կարեն Խաչանովը Տորոնտոյի «Մասթերսում» դուրս է եկել կիսաեզրափակիչ: Աշխարհի 16-րդ ռակետը քառորդ եզրափակչում 6-4, 7-6 հաշվով հաղթել է ԱՄՆ-ի ներկայացուցիչ Ալեքս Միկելսենին: Կիսաեզրափակչում 29-ամյա Խաչանովի մրցակիցը Ալեքսանդր Զվերևն է, որը քառորդ եզրափակչում 6-7, 6-4, 6-3 հաշվով առավելության է հասել Ավստրալիան ներկայացնող Ալեքսեյ Պոպիրինի նկատմամբ: ...
17:45 05.08.2025
«Սևան» քրեակատարողական հիմնարկի ծառայողները հայտնաբերել են անօդաչու թռչող սարքի միջոցով ներնետված արգելված իրերՀՀ արդարադատության նախարարության «Սևան» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողները հերթական շրջայցի ժամանակ լսել են առարկայի վայր ընկնելու ձայն և անմիջապես իրականացրել տեղանքի զննություն։ Արդյունքում՝ մասնաշենքերից մեկի հետնամասում հայտնաբերվել է մետաղյա կախիչով ամրացված պլաստմասե տարա, որը հիմնարկի տարածք ներնետվել էր անօդաչու թռչող սարքի միջոցով։ Տարայում առկա են եղել բջջային հեռախոս և 2 USB լար։ Դեպքի […] ...
17:34 05.08.2025
Տարածքային կառավարման, սահմանամերձ համայնքներում բնակարանային ապահովման ծրագրերն օրենսդրական աշխատանքների առանցքում ենՀՀ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովն 8-րդ գումարման 9-րդ նստաշրջանի ընթացքում գումարել է 6 հերթական, 1 արտահերթ նիստ: Մանրամասները` ԱԺ տեսանյութում: ...
17:21 05.08.2025
57-ամյա տղամարդու տան բակում հայտնաբերվել է կանեփի 83 թուփՀամայնքային ոստիկանության Թումանյանի բաժնում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ Շնող գյուղի 57-ամյա բնակիչը տան բակում կանեփ է աճեցնում: Տարածքային քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում իրականացված զննությամբ հայտնաբերվել է կանեփի 83 թուփ: 57-ամյա տղամարդը խոստովանել է, որ կանեփն ինքն է աճեցրել։ Դեպքի հանգամանքները նախաքննությամբ պարզվում են: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը […] ...
17:11 05.08.2025
Նախագահը ելույթ է ունեցել Դեպի ծով ելք չունեցող երկրների երրորդ համաժողովումԹուրքմենստանի Թուրքմենբաշի քաղաքում Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը մասնակցել է Դեպի ծով ելք չունեցող երկրների երրորդ համաժողովի պաշտոնական բացման հանդիսավոր արարողությանը։ Պատվիրակությունների ղեկավարների ընդունելության և պաշտոնական լուսանկարահանման արարողությունից հետո մեկնարկել է համաժողովի պլենար նիստը, որի ընթացքում ելույթով հանդես է եկել նախագահ Վահագն Խաչատուրյանը։ Նախագահի ելույթը. «Անչափ ուրախ եմ այսօր դիմել ձեզ այս պատմական ու նշանակալից պահին, […] ...