Ո՞վ է Սևանից հավելյալ ջրառ իրականացնելու մասին նախագծին դեմ քվեարկած միակ պատգամավորը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
05 08 2025
  • $
    384.03
  • RUBLE
    4.80
  • 443.29
WEATHER
+32.09 oC

Ո՞վ է Սևանից հավելյալ ջրառ իրականացնելու մասին նախագծին դեմ քվեարկած միակ պատգամավորը

16:51 28.08.2018

SHANTNEWS.am-ն արդեն տեղեկացրել է, որ խորհրդարանն այսօր արտահերթ նիստում առաջին ընթերցմամբ հաստատել է Սևանա լճից լրացուցիչ՝ 40 մլն խմ ջրառ իրականացնելու մասին կառավարության ներկայացրած օրենքի նախագիծը:

Հիշեցնենք, որ նախագիծն ընդունվեց ձայների 68 կողմ, 1 դեմ հարաբերակցությամբ: Նկատենք, որ չնայած կառավարության  նախագծի հասցեին հնչեցրած քննադատությանը, թե՛ Ծառուկյան, թե՛ ՀՀԿ խմբակցությունները կողմ քվեարկեցին: Իսկ ո՞վ է այն միակը, որ դեմ է քվեարկել Սևանից հավելյալ ջրառ իրականացնելու մասին նախագծին: SHANTNEWS.am-ին հայտնի դարձավ, որ դեմ քվեարկած այդ պատգամավորը ՀՀԿ խմբակցության անդամ Սամվել Ֆարմանյանն է:

Ինչո՞ւ է պատգամավորը նման որոշում կայացրել և այդկերպ անհամաձայնություն հայտնել նաև իր խմբակցության դիրքորոշմանը:

«Իմ քվեարկությունը պայմանավորված էր նրանով, որ նման օրինագծերը որևէ կառավարության կողմից խորհրդարանին ներկայացնելուց առաջ շատ կարևոր է, որ հանրային քննարկումների փուլ անցնեն, քննարկումներ՝ խնդրով մտահոգ առանձին մասնագետների, հասարակական կազմակերպությունների հետ: Նախկինում օրինագիծը մինչ ներկայացվելը մշտապես անցել է հանրային քննարկման փուլ»,- SHANTNEWS-ի հետ զրույցում նշեց Ֆարմանյանը:

Պատգամավորի խոսքերով՝ իր նման դիրքորոշումը նաև ուղերձ է կառավարությանը, որ, ի վերջո, կողմնորոշվի, թե իր քաղաքական գործունեության ընթացքի որ փուլում արված հայտարարությունները որքանով են լուրջ և անլուրջ.

«Որովհետև տարիներ առաջ, երբ նույն նպատակի համար Սևանից ջրառ էր կատարվում, մենք բոլորս հիշում ենք այն աղմկոտ հայտարարությունները, հիմնավորումները, թե ինչու է այդ ջրառը կատարվում: Իմ «դեմ» քվեարկությունը նաև քաղաքական ուղերձ է՝ ի վերջո, կողմնորոշվելու, հասկանալու, թե իրենց կատարած նախկին հայտարարություններից որն է լուրջ և որը՝ չհիմնավորված և անլուրջ»,- եզրափակեց ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հանրապետության նախագահը հանդիպել է Վրաստանի վարչապետի հետ

22:32 05.08.2025

Հանրապետության նախագահը հանդիպել է Վրաստանի վարչապետի հետ

Թուրքմենբաշիում անցկացվող «Դեպի ծով ելք չունեցող երկրների երրորդ միջազգային համաժողովի» շրջանակում Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպում է ունեցել Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի հետ։ Հանդիպման ընթացքում նախագահ Խաչատուրյանը բարձր է գնահատել Հայաստանի և Վրաստանի միջև հաստատված բարիդրացիական և գործընկերային հարաբերությունները՝ հատկապես ընդգծելով հարևան ժողովուրդների միջև ձևավորված պատմական կապերի վրա հիմնված փոխադարձ վստահությունն ու հարգանքը։ Նախագահը նշել […] ...

Սահմանազատումից հետո որքանո՞վ են անվտանգ Տավուշի սահմանամերձ գյուղերը. զրույց Գեղամ Նազարյանի հետ

22:21 05.08.2025

Սահմանազատումից հետո որքանո՞վ են անվտանգ Տավուշի սահմանամերձ գյուղերը. զրույց Գեղամ Նազարյանի հետ

Վերջին երկու օրվա լրահոսում առավել մեծ տեղ է գրավում այն, որ ուրբաթ օրը հնարավոր է հանդիպում Սպիտակ տանը: Հայկական կողմը ոչ հաստատել, ոչ հերքել է: Այդուհանդերձ սա լրացնում է այն տեղեկությունների շարքը, որը վերաբերում է այդ ճանապարհի արտապատվիրակմանը: Այդ թեման եղել էր նաև Փաշինյան – Ալիև երկկողմ հանդիպմանը: Այդ հանդիպմանը քննարկման օրակարգում եղել էր նաև […] ...

Գայի պողոտայի սուպերմարկետներից մեկում հրդեհ է բռնկվել

22:12 05.08.2025

Գայի պողոտայի սուպերմարկետներից մեկում հրդեհ է բռնկվել

Օգոստոսի 5-ին, հրդեհ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 18:30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գայի պողոտա թիվ 8/2 հասցեում գտնվող «Ծիրան» սուպերմարկետից ծուխ է նկատվում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, դեպքի վայր են ժամանել Երևանի թիվ 9, թիվ 3, թիվ 5 հրշեջ ծառայություններից մեկական մարտական […] ...

SHANTNEWS

22:00 05.08.2025

SHANTNEWS

PTI. Պակիստանը խախտել է հրադադարը Քաշմիրում

21:49 05.08.2025

PTI. Պակիստանը խախտել է հրադադարը Քաշմիրում

Պակիստանի զորքերը չհրահրված կրակ են բացել Ջամմու և Քաշմիրի Հնդկաստանի միութենական տարածքի Պունչ շրջանի վերահսկողության գծի երկայնքով, հայտնում է Press Trust of India (PTI) գործակալությունը։ «Հնդկաստանի բանակը արձագանքել է Պակիստանի կողմից հրադադարի խախտմանը, փոխհրաձգությունը տևել է 15 րոպե, և զոհերի մասին տեղեկություններ չեն եղել», – գործակալությանը հայտնել են աղբյուրները։   ...

«Դեպի ծով ելք չունեցող երկրների երրորդ համաժողովի» շրջանակում Հանրապետության նախագահը մասնակցել է հայկական կողմի կազմակերպած հարակից միջոցառմանը

21:41 05.08.2025

«Դեպի ծով ելք չունեցող երկրների երրորդ համաժողովի» շրջանակում Հանրապետության նախագահը մասնակցել է հայկական կողմի կազմակերպած հարակից միջոցառմանը

Աշխատանքային այցով Թուրքմենստանի Թուրքմենբաշի քաղաքում գտնվող նախագահ Վահագն Խաչատուրյանը «Դեպի ծով ելք չունեցող երկրների երրորդ համաժողովի» շրջանակում մասնակցել է Հայաստանի կողմից կազմակերպված՝ «Տարածաշրջանային անվտանգության և համագործակցության խթանումը առևտրային և տրանսպորտային բարելավված կապերի միջոցով» հարակից միջոցառմանն ու պանելային քննարկմանը: Միջոցառման մեկնարկին նախագահը հանդես է եկել բացման խոսքով: Նախագահի բացման խոսքը. «Նեպալի հարգարժան վարչապետ, Տաջիկստանի տրանսպորտի հարգարժան […] ...

BACK_TO_TOP