Նախորդ շաբաթ Արցախի ԱԻ պետական ծառայություն է ստացվել 1053 զանգ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
06 05 2025
  • $
    389.46
  • RUBLE
    4.80
  • 441.84
WEATHER
+15.09 oC

Նախորդ շաբաթ Արցախի ԱԻ պետական ծառայություն է ստացվել 1053 զանգ

13:02 14.08.2023

2023 թվականի օգոստոսի 7-14-ն ընկած ժամանակահատվածում, Արցախի ԱԻ պետական ծառայության կենտրոնական ու տարածքային ստորաբաժանումների ճգնաժամային կառավարման կենտրոններում գրանցվել է 1053 զանգ, որից 5-ը՝ տեխնածին, 22-ը՝ կենցաղային բնույթի կանչեր են:

Օձի հայտնաբերման մասով 2 կանչ է գրանցվել՝ Ստեփանակերտում: ԱԻ պետական ծառայությունը խորհուրդ է տալիս սողուններին հայտնաբերելու դեպքում ինքնուրույն գործողություններ չանել, անմիջապես զանգահարել ծառայության թեժ գծին՝ 911 հեռախոսահամարին:

Մեկ շաբաթվա ընթացքում, արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման հերթապահ օպերատիվ խմբերը կատարել են փակված 6 դռան և 9 վերելակի բացում:

Նշված ժամանակահատվածում հրդեհի վերաբերյալ 8 կանչ է արձանագրվել, 5-ը՝ Ստեփանակերտում և 3 դեպք՝ Ասկերանի շրջանում: Կանչերի մեծ մասը խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ են: Հրշեջ-փրկարարներն իրականացրել են հրդեհաշիջման և համապատասխան կանխարգելիչ գործողություններ:

Յոթ օրվա ընթացքում, ԱԻՊԾ սակրավորները կատարել են 2 ելք: Հայտնաբերվել է շուրջ 409 միավոր տարբեր տեսակի ու տրամաչափի ռազմամթերք:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Տարադրամի փոխարժեքները մայիսի 6-ին

10:24 06.05.2025

Տարադրամի փոխարժեքները մայիսի 6-ին

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 388 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 391 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 436 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 443 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․7 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4․84 դրամ: ...

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում մայիսի 5-6-ը

10:19 06.05.2025

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում մայիսի 5-6-ը

Բացահայտվել է 173 հանցագործություն, որոնցից 14-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ 51 դեպք՝ վարժական հավաքից խուսափելու, 22 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու, 14 դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու, 13 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման, 9-ական դեպք՝ հոգեկան ներգործության ու խարդախության, 7 դեպք՝ անձնական ունեցվածքի գողության, 5 […] ...

Արտաշատում երեկ 4 ժամվա ընթացքում թափվել է ամսական նորմայից 1,5 անգամ ավել տեղումներ

10:07 06.05.2025

Արտաշատում երեկ 4 ժամվա ընթացքում թափվել է ամսական նորմայից 1,5 անգամ ավել տեղումներ

Ակտիվ ցիկլոնի գործունեությամբ պայմանավորված մայիսի 5-ին հանրապետության ողջ տարածքում դիտվել են ամպրոպային բնույթի հորդառատ անձրևներ, առանձին հատվածներում նաև կարկուտ։ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից հայտնում են, որ Արտաշատ համայնքում 4 ժամվա ընթացքում թափվել է ամսական նորմայից 1,5 անգամ ավել տեղումներ (58 մմ)։ ...

ԱՄՆ-ը անցկացնում է բազմակի օգտագործման հիպերձայնային մեքենայի երկրորդ հաջող թեստը

10:00 06.05.2025

ԱՄՆ-ը անցկացնում է բազմակի օգտագործման հիպերձայնային մեքենայի երկրորդ հաջող թեստը

Մարտին ԱՄՆ-ը իրականացրել է Talon-A բազմակի օգտագործման հիպերձայնային մեքենայի երկրորդ հաջող փորձարկումը: Այս մասին ասված է Պենտագոնի՝ երկուշաբթի օրը հրապարակված գրավոր հայտարարության մեջ։ Stratolaunch-ի բազմակի օգտագործման հիպերձայնային մեքենայի առաջին հաջող փորձարկումը տեղի է ունեցել 2024 թվականի դեկտեմբերին, սակայն չի հրապարակվել։ «Երկու փորձարկումների ժամանակ Stratolaunch Talon-A հիպերձայնային մեքենան արձակվել է Roc կրիչով ինքնաթիռից, թռել է Խաղաղ […] ...

Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Եվրոպական Միության պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսին

09:55 06.05.2025

Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Եվրոպական Միության պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Եվրոպական Միության պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսին։ Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-ԵՄ հարաբերությունների օրակարգային հարցեր: Զրուցակիցները կարծիքներ են փոխանակել Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի և ՀՀ-ԵՄ տնտեսական և ներդրումային պլանի իրականացման ընթացքի շուրջ։ Կողմերը քննարկվել են նաև 2024 թվականին Բրյուսելում հայտարարված դիմակայունության և աճի պլանի ներքո 2025-2027 թվականների համար […] ...

Իրանի հետ բանակցությունների հաջորդ փուլը կարող է տեղի ունենալ մայիսի 10-11-ին

09:50 06.05.2025

Իրանի հետ բանակցությունների հաջորդ փուլը կարող է տեղի ունենալ մայիսի 10-11-ին

Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ ԱՄՆ-Իրան բանակցությունների չորրորդ փուլը կարող է տեղի ունենալ այս շաբաթավերջին՝ մայիսի 10-11-ը: ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվեն Ուիթքոֆի համապատասխան խոսքերը երկուշաբթի X-ում մեջբերել է Axios-ի թղթակից Բարաք Ռավիդը։ «Ուիթկոֆն ինձ ասաց, որ ԱՄՆ-ը փորձում է բանակցել Իրանի հետ միջուկային բանակցությունների չորրորդ փուլի շուրջ այս շաբաթավերջին։ Եթե դա տեղի չունենա, ապա դա […] ...

BACK_TO_TOP