17:58 15.08.2023
ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում ավարտվել է ՀՀ Լոռու մարզպետարանի աշխատակազմի Ստեփանավանի սոցիալական աջակցության տարածքային գործակալության պետի և մի շարք աշխատակիցների կողմից խարդախությամբ առանձնապես խոշոր չափերով՝ ընդհանուր՝ 169.343.000 ՀՀ դրամ գումար հափշտակելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը:
Քրեական վարույթի շրջանակներում իրականացված քննչական և վարութային մեծածավալ գործողությունների արդյունքում ձեռք բերված տվյալներով պարզվել և հիմնավորվել է, որ ՀՀ Լոռու մարզպետարանի աշխատակազմի Ստեփանավանի սոցիալական աջակցության տարածքային գործակալության նախկին պետ Ա.Ղ.-ն, լիազորված լինելով կազմակերպելու, ծրագրելու, համակարգելու, ղեկավարելու և վերահսկելու գործակալության ընթացիկ գործունեությունը, պետության կողմից անապահով ընտանիքներին որպես նպաստ հատկացվող դրամական օգնության գումարները խարդախության եղանակով հափշտակելու շուրջ նախնական համաձայնություն է ձեռք բերել նույն գործակալության, ինչպես նաև «Հայփոստ» ՓԲ ընկերության Ստեփանավան համայնքի և հարակից բնակավայրերի փոստային բաժանմունքների մի շարք աշխատակիցների հետ:
Համաձայնության շրջանակներում 2013 թվականի հունվարից մինչև 2018 թվականի հունիսն ընկած ժամանակահատվածում, հիշյալ աշխատակիցների միջոցով, շուրջ 300 քաղաքացու ձևականորեն ընդգրկել են անապահովության գնահատման համակարգում՝ առանց վերջիններիս գիտության և պետական նպաստի տվյալ տեսակի համար պահանջվող փաստաթղթերի, դիմում-հայտարարագրի, որից հետո ընտանիքին վերաբերող սոցիալ-տնտեսական պայմանների վերաբերյալ համակարգում ներառել են նպաստի իրավունք տվող ոչ հավաստի, կեղծ տեղեկություններ:
Արդյունքում, կեղծ հիմքով հիշյալ քաղաքացիների անվամբ նշանակվել է նպաստ, որը յուրաքանչյուր ամիս առաքվել է «Հայփոստ» ՓԲ ընկերության համապատասխան փոստային բաժանմունքներ:
Այնուհետև, գործակալության վերոնշյալ աշխատակիցները, նպաստի գումարների հափշտակության հանգամանքը թաքցնելու նպատակով, «Հայփոստ» ՓԲ ընկերության նշված աշխատակիցներին հրահանգել են վերոհիշյալ ձևական նպաստառուների անվամբ ՀՀ պետական բյուջեից ստացված նպաստի գումարները փոխանցել իրենց:
Պայմանավորվածության համաձայն՝ «Հայփոստ» ՓԲ ընկերության տվյալ տարածքները սպասարկող փոստային բաժանմունքների աշխատակիցները, անձամբ ստանալով ՀՀ պետական բյուջեից նպաստների վճարման համար ստացված գումարները, դրանք փոխանցել են Ստեփանավանի սոցիալական աջակցության տարածքային գործակալության հիշյալ աշխատակիցներին, ովքեր ստացված գումարի 10 տոկոսը տվել են «Հայփոստ» ՓԲ ընկերության տվյալ աշխատակիցներին, իսկ մնացած մասը բաժանել իրենց և գործակալության պետի միջև: Արդյունքում, խաբեության եղանակով հափշտակվել է առանձնապես խոշոր չափերով, ընդհանուր՝ 169.343.000 ՀՀ դրամ գումար:
Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա ՀՀ Լոռու մարզպետարանի աշխատակազմի Ստեփանավանի սոցիալական աջակցության տարածքային գործակալության նախկին պետին և նույն գործակալության 4 նախկին աշխատակցի մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 255-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով և 457-րդ հոդվածի 2-րդ մասով: Գործակալության պետի և աշխատակիցներից մեկի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել գրավը, իսկ մյուս երեք աշխատակիցների նկատմամբ՝ բացակայելու արգելքը:
Նշված 5 մեղադրյալների մասով նախաքննությունն ավարտվել է, քրեական վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են հսկող դատախազին:
Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
15:18 14.07.2025
Բերդ համայնքի Չինչին բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակՀուլիսի 15-ին՝ ժամը 10:00-ից մինչև 15:00-ն ընկած ժամանակահատվածում, Տավուշի մարզի Բերդ համայնքի Չինչին բնակավայրում անցկացվելու է ««Օդային տագնապ» ազդանշանի դեպքում բնակչության ազդարարման, պատսպարման և տարհանման աշխատանքների կազմակերպումը» թեմայով վարժանք, որի ընթացքում՝ ժամը 12:00-ին, գործարկվելու է էլեկտրական շչակ։ ...
15:12 14.07.2025
Եվրամիության Դիմացկունության և աճի ծրագիրը ռազմավարական ներդրում է Հայաստանի ապագայի մեջ․ Ուրսուլա ֆոն դեր ԼայենԵվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը X-ի իր միկրոբլոգում կատարած գրառման մեջ անդրադարձել է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտայի և իր միջև Բրյուսելում կայացած հանդիպմանը։ «Հաճելի է Ձեզ կրկին տեսնել Բրյուսելում, սիրելի՛ Նիկոլ Փաշինյան։ Դուք ցույց տվեցիք Հայաստանի խորը նվիրվածությունը խաղաղությանը և կայունությանը։ Մեր կապերն ավելի սերտ են, քան […] ...
14:57 14.07.2025
Արդյունավետ և ընդլայնված խոսակցություն ունեցանք Անտոնիու Կոշտայի և Ուրսուլա ֆոն դեր Լայենի հետ․ ՓաշինյանՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է, որ արդյունավետ եւ ընդլայնված խոսակցություն է ունեցել Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտայի եւ Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի հետ։ ...
14:51 14.07.2025
Հուլիսի 7-13-ի ագրոօդերևութաբանական տեղեկատվությունը«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը ներկայացրել է հուլիսի 7-13-ի ագրոօդերևութաբանական տեղեկատվությունը։ Շաբաթվա ընթացքում շարունակվել է մշակաբույսերի աճն ու զարգացումը։ Հովտային շրջաններում շարունակվել է պտղատուների, բանջարանոցային մշակաբույսերի, ձմերուկի հասունացումը և բերքահավաքը։ Սկսվել է ծխախոտի վերին տերևների առաջացումը։ Դաշտերում և այգիներում կատարվել է հերթական վեգետացիոն ոռոգում։ Նախալեռնային շրջաններում սկսվել է աշնանացան ցորենի և եգիպտացորենի հասունացումը, շարունակվել է […] ...
14:45 14.07.2025
Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին Ազգային տոնի կապակցությամբՀանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնին Ազգային տոնի կապակցությամբ։ «Այս պատմական օրը Ֆրանսիան ընտրեց ազատության, մարդու իրավունքների գերակայության, հավասարության և ժողովրդավարության ուղին: Նման համամարդկային արժեքների վրա են հիմնված Հայաստանի և Ֆրանսիայի միջև առանձնաշնորհյալ հարաբերությունները: Առանձնահատուկ երախտագիտությամբ եմ ընդգծում, որ Ձեր նախագահության օրոք հայ-ֆրանսիական բազմոլորտ և սերտ համագործակցությունը վերափոխվել […] ...