19:31 28.08.2018
ԱՄՆ Բրուկլինի բանտում վնասվածքներ են հասցրել վեց գոտի ունեցող վրացի բռնցքամարտիկ Ավթանդիլ Խուրցիձեին և ռուս «օրենքով գող» Ռաժդեն Շուլայային: Այս մասին հայտնում է CrimeRussia առցանց պարբերականը: Նրանց հոսպիտալացրել են բազմաթիվ հեմատոմաներով և դանակի հարվածներից ստացած մակերեսային վերքերով:
Միջադեպը տեղի է ունեցել երեք շաբաթ առաջ: Պատճառների մասին չի հաղորդվում:
Շուլայայի թարգմանչի փոխանցմամբ՝ բանտի բակում զբոսանքի ժամանակ կոնֆլիկտ է տեղի ունեցել լատինաամերիկյան խմբավորման առաջնորդի և ռուս «օրենքով գողի» միջև: Երբ այն վերաճել է կռվի, Շուլայային օգնության է հասել Խուրցիձեն:
Զանգվածային ծեծկռտուքը դադարել է բանտի վարչակազմի միջամտությունից հետո: Տուժածները տեղափոխվել են բանտային հիվանդանոց:
Հունիսի վերջին Նյու Յորքի դատարանը Խուրցիձեին և Շուլայային մեղավոր էր ճանաչել ռեկետի և կազմակերպված հանցախմբի հետ կապ ունենալու մեջ: Խուրցիձեի բանտարկվելուց հետո Բռնցքամարտի համաշխարհային կազմակերպությունը (WBO) վրացի մարզիկին զրկել էր WBO International-ի վարկածով աշխարհի չեմպիոնի տիտղոսից:
19:11 29.07.2025
Euronews. Եվրախորհրդարանի պատգամավորները պահանջել են պատժամիջոցներ Իսրայելի իշխանությունների նկատմամբԵվրախորհրդարանի 40 անդամներից բաղկացած խումբը կոչ է արել Եվրամիությանը պատժամիջոցներ կիրառել Իսրայելի կառավարության դեմ և կասեցնել այդ երկրի հետ առևտրային համաձայնագիրը, հաղորդում է Euronews-ը՝ հղում անելով խորհրդարանականների համատեղ հայտարարությանը։ Փաստաթղթում ԵՄ 14 երկրների օրենսդիրները պնդում են, որ վարչապետ Բենիամին Նեթանյահուի գլխավորած Իսրայելի կառավարությունը պատասխանատվության ենթարկվի «Ժնևի կոնվենցիան և միջազգային մարդասիրական իրավունքը կոպտորեն խախտող» գործողությունների համար՝ […] ...
19:00 29.07.2025
«Սևան Ստարտափ Սամմիթ 2025»-ն ամփոփել է արդյունքներըԲովանդակալից քննարկումներից, արդյունավետ մենթորային հանդիպումներից և ակտիվ զարգացման ծրագրերից հետո «Սևան Ստարտափ Սամմիթ 2025»- ն ամփոփել է արդյունքները։ Starter, Booster ծրագրերի, Sevan Agritech Summit Fire code մարանթոնի հաղթողներն արժանացել են մրցանակների։ Այս մասին տեղեկացնում են ԲՏԱ նախարարությունից: «Սամմիթի փակման հանդիսավոր արարողությանը մասնակիցներին հաջողություն և բարի երթ է մաղթել ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի առաջին տեղակալ […] ...
18:45 29.07.2025
Բիչախչյանը գոլային փոխանցում է կատարել «Լեգիայի» հաղթական խաղումԼեհաստանի առաջնության երկրորդ տուրում «Լեգիան» հյուրընկալվելիս 2-0 հաշվով հաղթել է «Կորոնային»։ Հյուրերից 47-րդ րոպեին գոլային փոխանցում է կատարել Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Վահան Բիչախչյանը։ Վարշավան ներկայացնող ակումբն առաջին հանդիպումն է անցկացրել առաջնությունում և 3 միավորով 6-րդն է, «Կորոնան» պարտվել է երկու խաղում էլ ու նախավերջին՝ 17-րդ տեղում է։ ...
18:40 29.07.2025
Փրկարարները մասնատել են ծառը և հեռացրել ճանապարհի երթևեկելի հատվածիցՀուլիսի 29-ին, ժամը 16։21-ին Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհին ծառը կոտրվել և ընկել է երթևեկելի հատված․ երթևեկությունը դարձել է միակողմանի։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը: Պարզվել է, որ ծառն ընկել է Երևան-Մեղրի ավտոճանապարհի 149-րդ կմ-ին։ Փրկարարները մասնատել են ծառը և […] ...
18:35 29.07.2025
Քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանն ընդունել է Իտալիայի դեսպանինՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Իտալիայի արտակարգ և լիազոր դեսպան Ալեսսանդրո Ֆերրանտիին, այս մասին հայտնում են ՀՀ ՔԿ-ից։ «Ողջունելով դեսպանին՝ Արթուր Պողոսյանը կարևորել է երկու երկրների իրավապահ համակարգերի միջև ձևավորված սերտ փոխգործակցությունը: Դեսպանը շնորհակալություն է հայտնել Քննչական կոմիտեի նախագահին՝ կողմերի միջև համագործակցության շարունակականության ապահովման ուղղությամբ դրսևորած պատրաստակամության համար: Հանդիպման ընթացքում […] ...
18:30 29.07.2025
Կադիմյանը կարիերան կշարունակի ԻտալիայումՀայաստանի ազգային հավաքականի նախկին հարձակվող Գեղամ Կադիմյանը կտեղափոխվի Իտալիայի Դ Սերիան ներկայացնող «Շակա», հայտնում է լրագրող Ջանլուկա Դի Մարցիոն։ 32-ամյա ֆուտբոլիստն արդեն Իտալիայում է և շուտով պայմանագիր կստորագրի նոր ակումբի հետ։ Կադիմյանն այս տարվա մարտին երկու տարվա դադարից հետո վերսկսել էր կարիերան ու հանդես էր գալիս Չեխիայի երրորդ լիգայի «Զնոյմոյում»։ 10 խաղում նա խփել էր […] ...