16:29 16.03.2018
Ժիրայր Սեֆիլյանի մեղադրանքը հիմնավորված չէ 7 կետով՝ այսօրվա դատական նիստում ասաց պաշտպան Տիգրան Հայրապետյանը: Նա նաև նշեց, որ եթե արդար քննություն տարվեր, ապա Սեֆիլյանին ուղղված մեղադրանքը պետք է վերագրվեր նույն գործով ամբաստանյալ Հովհաննես Պետրոսյանին, որը Նուբարաշենի զորամասում ծառայող դիպուկահար Սմբատ Գալոյանի հետ որոշակի ծրագրեր է կազմել: Պաշտպանի խոսքով՝ Սեֆիլյանի հանցանքը հիմնավորող փաստեր չկան, փոխարենը քրեական գործում առկա են Պետրոսյանի և Գալոյանի հեռախոսազրույցները:
«Անգամ գողական օրենքներում, որոնք մեր հասարակության մեջ այդքան ընդունված են, խոսքս նաև Ազգային ժողովին է վերաբերում, այսպիսի մոտեցում չկա»,- նկատեց Տիգրան Հայրապետյանը:
Տիգրան Հայրապետյանի համոզմամբ՝ նախագահող դատավորը հարյուրավոր անգամներ խախտել է դատավարության մասնակիցների իրավունքները:
«Այս դատաքննությունը խայտառակեց Հայաստանի Հանրապետության արդարադատության համակարգը և զրոյի հավասարեցրեց հասարակության վստահությունը արդար դատաքննության նկատմամբ»,- նշեց Տիգրան Հայրապետյանը՝ հավելելով, որ նախագահող դատավոր Տաթևիկ Գրիգորյանը բազմաթիվ անօրինական նորամուծություններ է կիրառել դատաքննության ընթացքում, մասնավորապես՝ դատական նիստեր է անցկացրել բացակայող պաշտպանների ու ամբաստանյալների պայմաններում:
Արդեն հայտնել ենք, որ մեղադրող դատախազը Սեֆիլյանի համար պահանջել է 11 տարվա ազատազրկում:
18:58 22.05.2025
Քննարկվել են պաշտպանության ոլորտում Հայաստան-Կիպրոս համագործակցությանն առնչվող հարցերԿիպրոսի Հանրապետություն կատարած պաշտոնական այցի շրջանակում ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանին ընդունել է Կիպրոսի պաշտպանության նախարար Վասիլիս Պալմասը: Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության ոլորտում Հայաստան-Կիպրոս համագործակցությանն առնչվող հարցեր: Կողմերն անդրադարձել են պաշտպանության բնագավառում Հայաստան-Հունաստան-Կիպրոս եռակողմ ձևաչափով համագործակցությանը, ինչպես նաև տարածաշրջանային ու միջազգային անվտանգությանը վերաբերող մի շարք հարցերի: ...
18:50 22.05.2025
«Բարսելոնան» ու Ֆլիկը նոր պայմանագիր են կնքել«Բարսելոնան» և գլխավոր մարզիչ Հանսի Ֆլիկը նոր պայմանագիր են կնքել։ Այս մասին հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։ Կողմերի համաձայնագիրը կգործի մինչև 2027թ. հունիսի 30-ը ներառյալ։ Գերմանացի մասնագետը «Բարսելոնան» մարզում է 2024թ. հուլիսից։ Կատալոնական ակումբը նրա գլխավորությամբ 59 խաղում 43 հաղթանակ է տարել, գրանցել՝ 7 ոչ-ոքի, կրել՝ 9 պարտություն, դարձել՝ Իսպանիայի չեմպիոն, երկրի գավաթակիր ու սուպերգավաթակիր։ ...
18:42 22.05.2025
Քննարկվել են «Հայաստանի 2026 թ. երիտասարդական մայրաքաղաք» մրցույթի մանրամասներըԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանի գլխավորությամբ տեղի է ունեցել «Հայաստանի Հանրապետության 2026 թ. երիտասարդական մայրաքաղաք» մրցույթի կազմկոմիտեի անդրանիկ նիստը: Կազմկոմիտեի անդամները քննարկել են մրցույթի անցկացման ժամկետները: Նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը կարևորել է մրցույթի չափանիշների պատշաճ սահմանումն ու ՀՀ համայնքների շրջանում իրազեկվածության ապահովումը: Կազմկոմիտեն անդրադարձել է նաև մրցույթի փորձագիտական գնահատման խմբի անդամների ընտրության չափանիշներին և ներկայացվող […] ...
18:37 22.05.2025
Համայնքային ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողները հայտնաբերել են գողություն կատարած օտարերկրացունՄայիսի 17-ին Կոտայքի մարզի Առինջ գյուղի բնակիչ 30-ամյա տղամարդը Համայնքային ոստիկանության Կենտրոնական բաժին հաղորդում է ներկայացրել, որ Աբովյան փողոցում գործող սրճարաններից մեկում հափշտակել են իր պայուսակը, և ավելի ուշ տեղեկացել էր, որ պայուսակում գտնվող իր բանկային քարտից կատարվել է կանխիկացում։ Ձեռնարկված օպերատիվ միջոցառումների արդյունքում բաժնի ծառայողները պարզել են, որ պայուսակը հափշտակողը 25-ամյա օտարերկրացի է: Մայիսի […] ...
18:30 22.05.2025
Սա վերջին տարիների լավագույն եզրափակիչն է․ Էնրիկեն՝ ՊՍԺ-«Ինտեր» խաղի մասինՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն կարծում է, որ Չեմպիոնների լիգայի եզրափակիչը վերջին տարիների լավագույն դիմակայությունն է այս փուլում: «Լավ ենք ճանաչում նրանց հարձակվողներին՝ Լաուտարոյին ու Թյուրամին: Բայց «Ինտերը» կախված չէ նրանցից. թիմը շատ հզոր է: Նրանք մեզ նման են. նրանց դուր է գալիս գնդակին տիրելը: Ինձագին մեծ մարզիչ է, փորձառու է: «Ինտերը» ֆիզիկապես ուժեղ թիմ […] ...
18:26 22.05.2025
Համաշխարհային բանկի ներկայացուցիչների հետ քննարկվել են համագործակցության խորացման հեռանկարներըՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է Համաշխարհային բանկի տարածաշրջանային տնօրեն Միխալ Ռուտկովսկու գլխավորած առաքելությանը: Հանդիպմանը մասնակցել են նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահի տեղակալ Մկրտիչ Այվազյանը, Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի ղեկավար Կարոլին Գեգինատը, առաքելության այլ անդամներ: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են բարձրագույն կրթության […] ...