16:06 17.08.2023
«Ճանապարհային ցանցի բարելավում» ծրագրի «Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհների միջին նորոգում» միջոցառման կատարումն ապահովելու նպատակով Կառավարությունն ընդունել է որոշում։ Միջոցառման շրջանակում ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը 5 ավտոճանապարհների միջին նորոգման աշխատանքների համար կնքել է 2,624,260․8 հազ․ դրամ արժողությամբ պայմանագրեր:
Ինչպես նշել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, նախատեսվում է ֆինանսավորվել ընդհանուր 60.7 կմ ճանապարհների միջին նորոգման աշխատանքներ, որից միջպետական նշանակության ավտոճանապարհներ` 13.25 կմ, հանրապետական նշանակության ավտոճանապարհներ` 47,49 կմ:
«Այս տարի նախնական 150 կմ–ի հաշվարկ ունենք, քանի որ այդ աշխատանքները հեշտ և արագ են կազմակերպվում հիմնականում տարվա երկրորդ կեսին ենք սկսում դրանց իրականացումը, հաշվի առնելով, որ հիմնանորոգումները ավելի երկարատև և ծավալուն աշխատանքներ են։ Սա առաջին մոտ 60 կմ ֆինանսավորումն է, դեռ այսպիսի մոտ 90 կմ–ի համար մենք ֆինանսավորում կունենանք, որոնք ընթացքի մեջ են»,– ասել է նախարարը։
Վարչապետը ներկայացրել է, թե որ ճանապարհները պետք է նորոգվեն՝ Երևան – Սևան միջպետական նշանակության ավտոճանապարհի Պտղնի համայնքից դեպի Չարենցավան ընկած հատվածի միջին նորոգման աշխատանքներ (աջ գոտի)՝ ընդհանուր 13.25 կմ, 750 մլն ՀՀ դրամ պայմանագրային արժեքով, Արմավիր – Քարակերտ հանրապետական նշանակության ավտոճանապարհի Արմավիր քաղաքից դեպի Քարակերտ ճանապարհահատվածում 3 տեղամասերի միջին նորոգման աշխատանքներ՝ ընդհանուր 13.25 կմ, 600 մլն ՀՀ դրամ պայմանագրային արժեքով, Ջրառատ – Մեղրաձոր – Հանքավան հանրապետական նշանակության ավտոճանապարհի Հրազդանից Հանքավան ընկած ճանապարհահատվածում 2 տեղամասերի միջին նորոգման աշխատանքներ՝ ընդհանուր 28.185 կմ, 999,9 մլն ՀՀ դրամ պայմանագրային արժեքով, Սևան – Մարտունի միջպետական ճանապարհից դեպի Գավառ տանող հանրապետական նշանակության ավտոճանապարհի միջին նորոգման աշխատանքներ (Գավառ քաղաքի մուտք)՝ ընդհանուր 4.005 կմ, 200,26 մլն ՀՀ դրամ պայմանագրային արժեքով, Ակնալիճ համայնքից դեպի Մեծամորի թանգարան տանող հանրապետական նշանակության ավտոճանապարհի միջին նորոգման աշխատանքներ՝ ընդհանուր 2.05 կմ, 73,9 մլն ՀՀ դրամ պայմանագրային արժեքով:
Դեպի Մեծամորի թանգարան ճանապարհի նորոգումը Նիկոլ Փաշինյանը կարևորել է նաև մշակութային կյանքի ու թանգարանի գործունեության համատեքստում.
«Այստեղ մենք շատ լուրջ փոփոխություններ եք արել և այդ փոփոխությունների տրամաբանությունը պետք է շարունակենք: Ճանապարհները պետք է նորոգենք, որպեսզի միջազգային զբոսաշրջիկներին այնտեղ տանելու համար անհարմարություններ չստեղծվեն»։
14:45 14.07.2025
Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին Ազգային տոնի կապակցությամբՀանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնին Ազգային տոնի կապակցությամբ։ «Այս պատմական օրը Ֆրանսիան ընտրեց ազատության, մարդու իրավունքների գերակայության, հավասարության և ժողովրդավարության ուղին: Նման համամարդկային արժեքների վրա են հիմնված Հայաստանի և Ֆրանսիայի միջև առանձնաշնորհյալ հարաբերությունները: Առանձնահատուկ երախտագիտությամբ եմ ընդգծում, որ Ձեր նախագահության օրոք հայ-ֆրանսիական բազմոլորտ և սերտ համագործակցությունը վերափոխվել […] ...
14:38 14.07.2025
Անցած 3 օրում գրանցվել է 41 ավտովթար․ 3 մարդ զոհվել է, 49-ը ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներԲացահայտվել է 221 հանցագործություն, որոնցից 4-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ 36 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու, 28 դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու, 27 դեպք՝ ֆիզիկական ներգործության, 18 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման, 15 դեպք՝ հոգեկան ներգործության, 13 դեպք՝ խարդախության, 11 դեպք՝ անձնական ունեցվածքի գողության, 7-ական […] ...
14:23 14.07.2025
Հանրապետության որոշ հատվածներում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակՀուլիսի 14-ին Արարատյան դաշտում և Սյունիքի հովիտներում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։ Երևանում հուլիսի 14-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հուլիսի 15-ի երեկոյան ժամերին, 16-17-ին գիշերը և երեկոյան սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հուլիսի 18-19-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Սպավում է քամու ուժգնացում՝ ամպրոպի ժամանակ […] ...
14:11 14.07.2025
Տաջիկստանում 5.1 մագնիտուդ երկրաշարժ է տեղի ունեցելՂըրղզ եյսմոլոգները գրանցել են 5.1 մագնիտուդով երկրաշարժ, որը տեղի է ունեցել Տաջիկստանում՝ երկու երկրների սահմանի մոտ, երկուշաբթի օրը լրագրողներին հայտնել է Ղրղզստանի գիտությունների ազգային ակադեմիայի սեյսմոլոգիայի ինստիտուտի մամուլի ծառայությունը։ Ինստիտուտի տվյալներով՝ շաբաթ երեկոյան գրանցվել են 5.1 մագնիտուդով ցնցումներ։ Ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Տաջիկստանում ՝ ղրղզական Կորգոն գյուղից 70 կիլոմետր հարավ-արևմուտք, Բատկեն շրջկենտրոնից 115 կիլոմետր […] ...
14:06 14.07.2025
Իրանի ԱԳ նախարարությունը հայտարարել է, որ ԱՄՆ-ի հետ բանակցությունների վերսկսման վերաբերյալ համաձայնություն չկաԻրանը և Միացյալ Նահանգները դեռևս համաձայնության չեն եկել միջուկային համաձայնագրի շուրջ բանակցությունների նոր փուլի վայրի և ժամանակի վերաբերյալ, հայտարարել է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային։ «Այս հարցի վերաբերյալ դեռևս որևէ ամսաթիվ, ժամ կամ վայր չի որոշվել», – ասել է նա շաբաթական ճեպազրույցի ժամանակ։ Դիվանագետի խոսքով՝ Իրանը «չի վերադառնա բանակցությունների սեղանի շուրջ», […] ...
13:39 14.07.2025
Ինդոնեզիայում տեղի է ունեցել 6.7 մագնիտուդ երկրաշարժԵրկուշաբթի օրը 6.7 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Ինդոնեզիայի արևմուտքում գտնվող Մալուկու նահանգի Տանիմբար կղզիների շրջանում, հայտնում է ԱՄՆ երկրաբանական ծառայությունը։ «Էպիկենտրոնը գտնվել է 66 կմ խորության վրա, Ինդոնեզիայի Մալուկու նահանգի Տուալ քաղաքից մոտավորապես 177 կմ արևմուտք», – հայտնել է ԱՄՆ երկրաբանական ծառայությունը։ Հաղորդագրության մեջ նաև նշվում է, որ երկրաշարժի վայրից դեռևս որևէ տեղեկություն չի […] ...