16:56 17.08.2023
Կառավարությունն ընդունել է որոշում՝ ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության և դրա կազմում ձևավորվող ջրային պարեկային ծառայության ստորաբաժանման գործունեության նյութատեխնիկական ապահովման, ինչպես նաև՝ ՀՀ ՆԳՆ ոստիկանության կարիքների համար ֆինանսական միջոցների վերաբաշխում կատարելու նպատակով: Ինչպես նշել է Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը, ջրային պարեկային ստորաբաժանման ստեղծման նպատակը Սևանա լճում և լճի ավազանում իրավախախտումների դեմ պայքարի արդյունավետության բարձրացումն է, որն իր բնույթով նոր ձեռագիր կապահովի բոլոր առումներով անվտանգ և ապահով Սևանա լիճ ունենալու տեսլականի իրացման հարցում:
«Ջրային պարեկային ստորաբաժանման ձևավորման կապակցությամբ մեր կողմից նախատեսվել է միջոցառումների հետևյալ հաջորդականությունը՝ համապատասխան օրենսդրական բազայի ձևավորում, ջրային պարեկային ստորաբաժանման գործունեության ապահովման նպատակով ֆինանսական միջոցների հատկացում և անհրաժեշտ նյութատեխնիկական միջոցների ձեռքբերում, վերապատրաստման դասընթացների կազմակերպում՝ նոր ձևավորվող ջրային պարեկային ստորաբաժանումը արհեստավարժ ծառայողներով համալրելու նպատակով: Համապատասխան օրենսդրական բազան արդեն ձևավորված է, իսկ վերապատրաստման դասընթացները նախատեսվում է կազմակերպել 2023 թ. սեպտեմբերից, որոնք նախնական տևելու են 10 շաբաթ։ Ուստի անհրաժեշտություն է առաջացել՝ ջրային պարեկային ծառայության ստորաբաժանման գործունեության նյութատեխնիկական ապահովման նպատակով լուծելու ֆինանսավորման խնդիրը»,-նշել է նախարարը:
Վահե Ղազարյանը տեղեկացրել է, որ որոշման ընդունման արդյունքում անհրաժեշտ նյութատեխնիկական միջոցներով հագեցված ջրային պարեկային ծառայության ստորաբաժանումը ծառայություն է իրականացնելու թվով չորս՝ Շողակաթ հանրային, Արծվանիստ, Գեղամա լողափ և Թերակղզի հանրային հենակետերով: Նախատեսվում է ծառայությունն իրականացնել նաև դրոններով: Բացի այդ, որոշման արդյունքում կբավարարվեն նաև հանրապետության վերջին 4 մարզերում Պարեկային ծառայության ներդրման համար անհրաժեշտ որոշ կարիքները, հատկապես՝ շենքային պայմանները։ Համապատասխան ապրանքները, աշխատանքները և ծառայությունները ձեռք կբերվեն ՀՀ ՆԳՆ ոստիկանության մնացորդային գումարի հաշվին:
Նիկոլ Փաշինյանը կարևորել է ընդունված որոշումն ու ընդգծել, որ այն ուղղված է ջրային պարեկային ծառայության հերթական փուլին.
«Սևանա լճում ծառայությունները ուժեղացնելու անհրաժեշտություն ունենք, ջրային ոստիկանությունը գործելու է հետևյալ տրամաբանությամբ. ներդնելու ենք կոմբինացված ծառայություն՝ ոստիկանության, Փրկարար ծառայության և Սևան ազգային պարկի համագործակցությամբ։ Այս տարի հանրային լողափերում երկու ջրահեղձության դեպք ենք ունեցել, և ՆԳ նախարարի կողմից նշանակված է ծառայողական քննություն: Տրամաբանությունն այն է, որ գոնե հանրային լողափերում մենք ջրահեղձության դեպքերից պետք է կարողանանք խուսափել»։
Վարչապետի խոսքով՝ Սևանա լճում պարեկային ծառայություն իրականացնելու անհրաժեշտությունն էական փոփոխություններ պետք է բերի.
«Պարեկային ջրային ծառայության ներդրումը նշանակում է, որ նաև Սևանա լճում ջրային տրասնպորտային միջոցների երթևեկության կարգի հետ խախտման արձանագրություններ կարող են կազմվել, ալկոհոլի օգտագործված կամ չօգտագործված լինելու ստուգումներ իրականացվել»։
ՆԳ նախարարը հայտնել է, որ ձեռք են բերելու 8 հատ երկտեղանոց սկուտեր, 4 հատ երեք տեղանոց:
Նիկոլ Փաշինյանը նշել է նաև, որ նախատեսվում է պետական բյուջեի ու միջազգային գործընկերների աջակցությամբ 4 հատ մոտորանավակ ձեռք բերել, 10 մետր երկարությամբ, որոնք 12 ամիս ծառայություն կիրականացնեն լճում.
«Սա նշանակում է, որ Սևանա լճում ձկան որսն օրենքով սահմանվածից դուրս գործնականում լինելու է անհնար: Ուզում եմ նաև հիշեցնել, որ մենք ընթացակարգեր ենք սահմանել, թե ինչպես պետք է իրականացվի որսը Սևանա լճից: Այսօրվանից ոստիկանությունը, մարզպետարանը, շրջակա միջավայրի նախարարությունը պետք է ակտիվ շփումներ իրականացնեն ձկնորսությամբ զբաղվող մեր հայրենակիցների հետ, որպեսզի ներկայացնեն, թե ինչ է տեղի ունենալու»։
Կառավարության ղեկավարը հայտնել է նաև, որ հրավիրվել են միջազգային փորձագետներ Սևանա լճի ձկնապաշարների վերաբերյալ գնահատում իրականացնելու նպատակով:
Վարչապետի խոսքով՝ Սևանում առկա են լրջագույն պրոբլեմներ.
«Օբյեկտիվ և սուբյեկտիվ հանգամանքների բերումով Սևանա լճի մակարդակն այսօր բավականին ցածր է, և մենք պետք է Սևանը դարձնենք առաջնահերթություն, Սևանա լճի մակարդակի բարձրացումը մեզ համար պետք է դառնա առաջնահերթություն»:
Նիկոլ Փաշինյանը նշել է, որ կառավարության այս որոշմամբ ապահովվում է նաև հանրապետություն ողջ տարածքում պարեկային ոստիկանության ներդրման աշխատանքների իրականացումը.
«Վերջին չորս մարզում, որտեղ չկա պարեկային ոստիկանություն, խոսքը Սյունիքի, Վայոց ձորի, Արարատի և Արմավիրի մարզերի մասին է, պլանավորում ենք հոկտեմբերին ներդնել պարեկային ծառայություն։ Ամեն ինչ, կարծես, ընթանում է ըստ պլանավորվածի, բայց դրանով աշխատանքն ավարտած չենք համարի։
Հաջորդ փուլում մեզ համար առաջնային խնդիր է լինելու պարեկային ոստիկանությունում, մասնավորապես՝ կանանց ներգրավվածության աստիճանը բարձրացնելը: Այսօր ընդունվել են ընդունելության դիմումները։ Հոկտեմբերին չորս մարզերում պարեկային ծառայություն հիմնադրելու պահից՝ կսկսվի նոր ուսումնական գործընթացը, որտեղ կանանց ներգրավվածությունը կլինի մոտ 70 -80 տոկոս։
Ուզում եմ ուրախությամբ ընդգծել նաև, որ Համաշխարհային տնտեսական ֆորումի կողմից հրապարակվող «Գլոբալ գենդերային ճեղքվածք» 2022 թ. ամփոփող զեկույցում, որը գնահատում է տվյալ պետությունում գենդերային հավասարությունը՝ չորս հիմնական ոլորտներում, ՀՀ-ն 146 երկրների շարքում զբաղեցրել է 61-րդ տեղը»:
14:51 14.07.2025
Հուլիսի 7-13-ի ագրոօդերևութաբանական տեղեկատվությունը14:45 14.07.2025
Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին Ազգային տոնի կապակցությամբՀանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնին Ազգային տոնի կապակցությամբ։ «Այս պատմական օրը Ֆրանսիան ընտրեց ազատության, մարդու իրավունքների գերակայության, հավասարության և ժողովրդավարության ուղին: Նման համամարդկային արժեքների վրա են հիմնված Հայաստանի և Ֆրանսիայի միջև առանձնաշնորհյալ հարաբերությունները: Առանձնահատուկ երախտագիտությամբ եմ ընդգծում, որ Ձեր նախագահության օրոք հայ-ֆրանսիական բազմոլորտ և սերտ համագործակցությունը վերափոխվել […] ...
14:38 14.07.2025
Անցած 3 օրում գրանցվել է 41 ավտովթար․ 3 մարդ զոհվել է, 49-ը ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներԲացահայտվել է 221 հանցագործություն, որոնցից 4-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ 36 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու, 28 դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու, 27 դեպք՝ ֆիզիկական ներգործության, 18 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման, 15 դեպք՝ հոգեկան ներգործության, 13 դեպք՝ խարդախության, 11 դեպք՝ անձնական ունեցվածքի գողության, 7-ական […] ...
14:23 14.07.2025
Հանրապետության որոշ հատվածներում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակՀուլիսի 14-ին Արարատյան դաշտում և Սյունիքի հովիտներում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։ Երևանում հուլիսի 14-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հուլիսի 15-ի երեկոյան ժամերին, 16-17-ին գիշերը և երեկոյան սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հուլիսի 18-19-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Սպավում է քամու ուժգնացում՝ ամպրոպի ժամանակ […] ...
14:11 14.07.2025
Տաջիկստանում 5.1 մագնիտուդ երկրաշարժ է տեղի ունեցելՂըրղզ եյսմոլոգները գրանցել են 5.1 մագնիտուդով երկրաշարժ, որը տեղի է ունեցել Տաջիկստանում՝ երկու երկրների սահմանի մոտ, երկուշաբթի օրը լրագրողներին հայտնել է Ղրղզստանի գիտությունների ազգային ակադեմիայի սեյսմոլոգիայի ինստիտուտի մամուլի ծառայությունը։ Ինստիտուտի տվյալներով՝ շաբաթ երեկոյան գրանցվել են 5.1 մագնիտուդով ցնցումներ։ Ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Տաջիկստանում ՝ ղրղզական Կորգոն գյուղից 70 կիլոմետր հարավ-արևմուտք, Բատկեն շրջկենտրոնից 115 կիլոմետր […] ...
14:06 14.07.2025
Իրանի ԱԳ նախարարությունը հայտարարել է, որ ԱՄՆ-ի հետ բանակցությունների վերսկսման վերաբերյալ համաձայնություն չկաԻրանը և Միացյալ Նահանգները դեռևս համաձայնության չեն եկել միջուկային համաձայնագրի շուրջ բանակցությունների նոր փուլի վայրի և ժամանակի վերաբերյալ, հայտարարել է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային։ «Այս հարցի վերաբերյալ դեռևս որևէ ամսաթիվ, ժամ կամ վայր չի որոշվել», – ասել է նա շաբաթական ճեպազրույցի ժամանակ։ Դիվանագետի խոսքով՝ Իրանը «չի վերադառնա բանակցությունների սեղանի շուրջ», […] ...
13:39 14.07.2025
Ինդոնեզիայում տեղի է ունեցել 6.7 մագնիտուդ երկրաշարժԵրկուշաբթի օրը 6.7 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Ինդոնեզիայի արևմուտքում գտնվող Մալուկու նահանգի Տանիմբար կղզիների շրջանում, հայտնում է ԱՄՆ երկրաբանական ծառայությունը։ «Էպիկենտրոնը գտնվել է 66 կմ խորության վրա, Ինդոնեզիայի Մալուկու նահանգի Տուալ քաղաքից մոտավորապես 177 կմ արևմուտք», – հայտնել է ԱՄՆ երկրաբանական ծառայությունը։ Հաղորդագրության մեջ նաև նշվում է, որ երկրաշարժի վայրից դեռևս որևէ տեղեկություն չի […] ...