17:09 23.08.2023
Օգոստոսի 31-ին, ժամը 21։10-ին, (երևանյան ժամանակով՝ 23։10), ֆրանսիական France 2 պետական հեռուստաընկերության եթերում կհեռարձակվի հեղինակավոր «Grand Echiquier» հաղորդաշարի՝ Հայաստանին նվիրված հատուկ թողարկումը, որը ֆրանսալեզու հեռուստադիտողին հնարավորություն կտա բացահայտել հայ ժողովրդի մշակութային հարստությունները։ Այս մասին հայտնում են Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունից։
Հաղորդումը նկարահանվել է Ֆրանսիայի ամենահանրահայտ պատմական կոթողներից մեկում՝ Վերսալյան պալատում։
Բացառիկ այս երեկոն, որը վարելու են նշանավոր հեռուստալրագրող Քլեր Շազալը և ֆրանսահայ հայտնի երաժիշտ, դաշնակահար Անդրե Մանուկյանը, նպատակ ունի նաև ֆրանսիական հանրությանն իրազեկելու Ադրբեջանի կողմից 2022թ․ դեկտեմբերից իրականացվող շրջափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար իրավիճակի մասին։
Հայաստանին իրենց աջակցությունը հայտնելու նպատակով «Grand Echiquier»-ի հատուկ թողարկմանը մասնակցում են ճանաչված երգիչներ Պատրիկ Ֆիորին ու Հելեն Սեգարան, հումորիստներ Մաթյո Մադենյան, հումորիստ և դերասան Պասկալ Լեժիտիմուսը, դրամատուրգ և դերասան Սիմոն Աբգարյանը, երգիչ Պատրիկ Բրյուելը, նշանավոր ռեժիսոր Ռոբերտ Գեդիկյանը և իրենց գործունեության ասպարեզներում մեծ հեղինակություն վայելող բազմաթիվ այլ մշակութային գործիչներ։
Թողարկման հատուկ հյուրերի շարքում են նաև հայտնի ճանապարհորդ, գրող և փիլիսոփա Սիլվեն Տեսոնը և «Figaro Magazine» պարբերականի փոխտնօրեն Ժան-Քրիստոֆ Բյուիսոնը, ովքեր ֆրանսիացի հեռուստադիտողներին հանգամանորեն կներակայացնեն Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի առջև ներկայումս ծառացած մարտահրավերները:
Երեկոյի ընթացքում, որդու՝ Նիկոլա Ազնավուրի ներկայությամբ, հարգանքի տուրք է մատուցվելու նաև աշխարհահռչակ Շառլ Ազնավուրին՝ նրա «Ավե Մարիա» և «Նրանք ընկան (Ils sont tombés)» գործերի ինքնատիպ կատարումների միջոցով:
09:40 11.08.2025
Կոլումբիան Վենեսուելայում ռազմական գործողությունները կհամարի որպես ագրեսիա ամբողջ տարածաշրջանի դեմՎենեսուելայի տարածքում առանց երկրի իշխանությունների թույլտվության ցանկացած ռազմական գործողություն կդիտարկվի որպես ամբողջ տարածաշրջանի դեմ ագրեսիայի ակտ, հայտարարել է Կոլումբիայի նախագահ Գուստավո Պետրոն։ «Ես հրապարակավ հայտարարում եմ իմ հրամանը՝ որպես Կոլումբիայի զինված ուժերի հրամանատար։ Կոլումբիան և Վենեսուելան մեկ ժողովուրդ են, մեկ դրոշ, մեկ պատմություն։ Եղբայրական երկրների հավանության բացակայության դեպքում ցանկացած ռազմական գործողություն կլինի ագրեսիա Լատինական Ամերիկայի […] ...
09:35 11.08.2025
Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակԸստ Շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի՝ օգոստոսի 11-15-ն Արարատյան դաշտում, Վայոց ձորի, Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում, Սյունիքի հովիտներում և Երևանում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ: ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը հորդորում է հնարավոր հրդեհներից և դրանց անկանխատեսելի հետևանքներից խուսափելու համար խստորել հետևել հակահրդեհային նորմերի պահպանմանը։ ...
09:30 11.08.2025
Bloomberg. Եվրոպական երկրները ցանկանում են խոսել Թրամփի հետ՝ նախքան նրա և Պուտինի հանդիպումըԵվրոպական երկրները փորձում են կազմակերպել բանակցություններ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ՝ նախքան նրա՝ Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի հետ Ալյասկայում նախատեսված հանդիպումը, հաղորդում է Bloomberg-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։ Քայլը հաջորդել է շաբաթավերջին տեղի ունեցած ինտենսիվ դիվանագիտական միջամտությանը, այդ թվում՝ շաբաթ օրը ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի և Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Դեյվիդ Լեմմիի միջև […] ...
09:25 11.08.2025
Յոթ երկրներից 131 կոնտեյներ օգնություն է հասցվել Գազա․ Իսրայելի զինված ուժերԻսրայելի զինվորականները շարունակում են ապահովել մարդասիրական օգնության մատակարարումը Գազայի հատված օդային ճանապարհով, հաղորդում է բանակի մամուլի ծառայությունը։ Դրա տվյալներով՝ վերջին մի քանի ժամվա ընթացքում յոթ երկիր ինքնաթիռներով 131 կոնտեյներ սնունդ է տեղափոխել Գազայի հատվածի բնակիչների համար։ Օգոստոսի 10-ին օգնություն են ուղարկել Բելգիան, Գերմանիան, Հորդանանը, Իտալիան, ԱՄԷ-ն, Նիդեռլանդները և Ֆրանսիան։ Իսրայելական բանակը «կշարունակի աշխատել Գազայի հատվածում […] ...
09:15 11.08.2025
Նեթանյահուն Թրամփի հետ քննարկել է Գազայի հարցը և շնորհակալություն հայտնել Իսրայելին աջակցելու համարԻսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց են ունեցել, որի հիմնական թեման եղել է հրեական պետության հետագա գործողությունների ծրագրերը Գազայի հատվածի վերաբերյալ, հայտնում է Իսրայելի վարչապետի գրասենյակը։ Այդ հայտարարության համաձայն՝ Նեթանյահուն և Թրամփը «քննարկել են Իսրայելի ծրագրերը՝ գրավելու Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի մնացած հենակետերը՝ պատերազմը դադարեցնելու, պատանդներին ազատելու և ՀԱՄԱՍ-ին հաղթելու համար»։ «Վարչապետը […] ...
09:05 11.08.2025
Թայվանը պլանավորում է ԱՄՆ-ից գնել ևս 28 HIMARS համակարգԹայվանը պլանավորում է ԱՄՆ-ից գնել ամերիկյան արտադրության HIMARS հրթիռային համակարգերի (MLRS) 28 հավաքածու՝ բացի արդեն գնած 29-ից, հաղորդում է «Թայբեյի Թայմս»-ը՝ հղում անելով աղբյուրներին։ Այսպիսով, Միացյալ Նահանգներից բոլոր գնումների և մատակարարումների ավարտից հետո Թայվանը կունենա 57 HIMARS հավաքածու։ Նման MLRS-ները կարող են հագեցած լինել կամ վեց 227 մմ հրթիռներից բաղկացած բլոկով, կամ մեկ մարտավարական հրթիռային […] ...