17:44 24.08.2023
ՀՀ պետական եկամուտների կոմիտեի հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչություն` Ազգային անվտանգության ծառայության Երևանի քաղաքային վարչությունից տվյալներ էին ստացվել այն մասին, որ Երևան քաղաքի բնակարաններից մեկում ԻԻՀ քաղաքացու կողմից ապօրինի իրականացվում է առանց պետական գրանցման և լիցենզիայի արտարժույթի առքուվաճառքի գործունեություն։
Ապօրինի ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու հանգամանքները պարզաբանելու նպատակով ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության աշխատակիցներն Ազգային անվտանգության ծառայության Երևանի քաղաքային վարչության աշխատակիցների հետ համատեղ մշակել և ձեռնարկել են համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումներ: Ծածկագրված եղանակով իրականացվել է նաև հսկիչ գնում օպերատիվ-հետախուզական միջոցառումը, որի շրջանակում, առանց լիցենզիայի, արտարժույթի առքուվաճառքով զբաղվող ԻԻՀ քաղաքացուն տրամադրվել է 800 հազար ՀՀ դրամ՝ իրանական ռիալ գնելու, միաժամանակ, իրանական բանկային քարտին փոխանցելու նպատակով: Միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Երևանի Ամիրյան 4/3 հասցեում գտնվող շենքի բնակարաններից մեկում ԻԻՀ քաղաքացի Ս․ Ա.-ն իրականացնում է արտարժույթի` դոլարի, դրամի, ԻԻՀ ռիալի առքուվաճառք, ինչպես նաև կատարում է դրամական փոխանցումներ ՀՀ-ից դեպի Իրանի Իսլամական Հանրապետություն՝ առանց պետական գրանցման և հարկային մարմնում հաշվառման:
Միջոցառումների արդյունքում ձեռք բերված փաստական տվյալների հիմքով ԻԻՀ քաղաքացու կողմից ՀՀ Հարկային օրենսգրքի 407-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերի պահանջների խախտման փաստի վերաբերյալ կազմվել է արձանագրություն և ուղարկվել ՀՀ պետական եկամուտների կոմիտեի իրավաբանական վարչություն՝ վարչական պատասխանատվության հարցը քննարկելու նպատակով:
Միաժամանակ, հանցագործության մասին հաղորդում է ներկայացվել ՀՀ Քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչություն, քրեական վարույթ նախաձեռնելու հարցը քննարկելու նպատակով։
Պետական եկամուտների կոմիտեի հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունը հորդորում է զերծ մնալ առանց պետական գրանցման և համապատասխան լիցենզիայի գործունեություն իրականացնելուց։
Ծանուցում՝ հանցագործության համար կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
18:45 14.07.2025
Լաթաքիայում մոլեգնող անտառային հրդեհները հաջողվել է մարել18:37 14.07.2025
Վեճն ավարտվել էր դանակահարությամբ․ Կոտայքի քրեական ոստիկանների բացահայտումըՀուլիսի 9-ին ՆԳՆ ոստիկանության Կոտայքի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն «Հրազդան» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել, որ Միկրոշրջան թաղամասի շենքերից մեկի բնակարանից «որովայնի առաջային և կողային պատի կտրած վերք» ախտորոշմամբ շտապօգնության խումբը հիվանդանոց է տեղափոխել մի տղամարդու։ Քրեական ոստիկանության Կոտայքի մարզային վարչությունից հիվանդանոց օպերատիվ խումբ է մեկնել։ Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Կոտայքի մարզային քննչական վարչություն։ Նախաձեռնվել […] ...
18:30 14.07.2025
Վարչապետը ժամանել է ՓարիզՎարչապետ Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով ժամանել է Ֆրանսիա՝ Փարիզ: Ելիսեյան պալատում տեղի կունենա վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ: ...
18:22 14.07.2025
Ավարտվել է Նոր Նորք վարչական շրջանի նախկին ղեկավարի աշխատակազմում տեղի ունեցած ծեծկռտուքի դեպքի վերաբերյալ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունըՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում ավարտվել է Նոր Նորք վարչական շրջանի նախկին ղեկավարի աշխատակազմում տեղի ունեցած ծեծկռտուքի և նախորդ օրը ակտիվիստի և ավագանու անդամի կողմից վարչական շրջանի աշխատակազմի նկատմամբ անհարգալից վերաբերմունք դրսևորելու դեպքերի վերաբերյալ նախաձեռնված քրեական վարույթների նախաքննությունը: Նախաձեռնված երկու քրեական վարույթները միացվել են մեկ վարույթում: Քրեական վարույթի նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ […] ...
18:14 14.07.2025
«Արմավիր» ՔԿՀ-ի կալանավորված անձի համար բերված սառնարանի միջից հայտնաբերվել են մեծ քանակությամբ արգելված իրերՔրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ վարչության «Արմավիր» տարածքային բաժնի ծառայողները «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի տնտեսական ապահովման բաժնի ծառայողների հետ համատեղ անցկացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում խուզարկել են կալանավորված անձի համար բերված սառնարանը և սառցախցիկի դռան մեջ պատրաստված թաքստոցից հայտնաբերել 13 բջջային հեռախոս, 3 wi-fi սարք, 2 լիցքավորման լար, 2 բաժանորդային քարտ և անլար ականջակալ։ Դեպքի առթիվ նախաձեռնվել […] ...
18:06 14.07.2025
Տեղի է ունեցել աշխատանքային անվտանգության և աշխատավայրում առողջության պահպանման վերաբերյալ աշխատանքային քննարկումԵվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Մերի Գալստյանի նախաձեռնությամբ հուլիսի 14-ին խորհրդարանում տեղի է ունեցել աշխատանքային քննարկում աշխատանքային անվտանգության եւ աշխատավայրում առողջության պահպանմանն առնչվող խնդիրների վերաբերյալ: Քննարկմանը մասնակցել են ԱԺ աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հերիքնազ Տիգրանյանը, Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ռուբեն Սարգսյանը, Առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Սլավիկ […] ...