Երեք անձի մեղադրանք է ներկայացվել քննիչի և ոստիկանության ծառայողների օրինական ծառայողական գործունեությանը միջամտելու, խուլիգանություն կատարելու համար – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
15 05 2025
  • $
    386.94
  • RUBLE
    4.81
  • 433.30
WEATHER
+12.64 oC

Երեք անձի մեղադրանք է ներկայացվել քննիչի և ոստիկանության ծառայողների օրինական ծառայողական գործունեությանը միջամտելու, խուլիգանություն կատարելու համար

18:32 29.08.2023

Մամուլում օրերս, փաստացի դեպքից ավելի քան երկու ամիս անց, իրականության լիակատար խեղաթյուրմամբ, անհիմն մեղադրանքներ են հնչել 2023թ․ հունիսի 16-ին Երևան-Մեղրի միջպետական ավտոճանապարհի 102կմ հատվածում տեղի ունեցած ավտոպատահարի դեպքի վայրում, իր ծառայողական պարտականությունների կատարման ընթացքում ՀՀ քննչական կոմիտեի ինքնավար պաշտոն զբաղեցնող անձի՝ քննիչի կողմից ավտովթարից տուժածի հարազատների նկատմամբ իբրև թե հրահրիչ վարքագիծ թույլ տալու, դրա արդյունքում վերջիններիս նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ։ Անթույլատրելի համարելով նման եղանակով հանրային կարծիքը զոնդավորելու գործելաոճը, ՀՀ քննչական կոմիտեն պարզաբանում և տեղեկացնում է հետևյալի մասին։
2023 թվականի հունիսի 16-ին՝ ժամը 22:40-ի սահմաններում, Երևան-Մեղրի միջպետական ավտոճանապարհի 102կմ հատվածում տեղի է ունեցել ավտոպատահար՝ «Վազ 2121» մակնիշի ավտոմեքենայի մասնակցությամբ:
Օրենքով սահմանված կարգով դեպքի վայրի զննություն կատարելու նպատակով դեպքի վայր է ժամանել ՀՀ քննչական կոմիտեի Վայոց ձորի մարզային քննչական վարչության քննիչը, իսկ դեպքի վայրի պահպանությունն իրականացվել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության Եղեգնաձորի բաժնի ՀՈԲ տեսուչի, նույն բաժնի ՊՊԾ դասակի ոստիկանների, ինչպես նաև՝ ՀՀ ՆԳՆ ոստիկանության ՃՈ 2-րդ սպայական գումարտակի ծառայողների կողմից։
Երբ դեպքի վայրի զննություն կատարելուց հետո քննիչը դեպքի վայրի պահպանություն իրականացնող ոստիկանության աշխատակիցներին հանձնարարել է վթարված տրանսպորտային միջոցները տեղափոխել հատուկ պահպանվող տարածք, վթարի ենթարկված «Վազ 2121» մակնիշի ավտոմեքենայի վարորդի որդին դեպքի վայրում հավաքված քաղաքացիներից երկուսի՝ Վայոց ձորի Շատին համայնքի երկու բնակիչների հետ միասին դրսևորել են ագրեսիվ վարքագիծ:
Մասնավորապես՝ նշված անձինք սեռական բնույթի հայհոյանքներ են տվել վթարված հիշյալ տրանսպորտային միջոցը հատուկ պահպանվող տարածք տեղափոխելու հանձնարարություն տված քննիչի և այդ հանձնարարությունը կատարել պատրաստվող ոստիկանության աշխատակիցների հասցեին՝ նման վարքագիծը շարունակելով անգամ հավաքված քաղաքացիների կողմից արված՝ կին քննիչի ներկայությամբ սեռական բնույթի հայհոյանքներ չտալու վերաբերյալ դիտողությունից հետո։
Ապա նրանցից մեկը ավտոմեքենաները հատուկ պահպանվող տարածք տանելու հարցի շուրջ վիճաբանել է պաշտոնատար անձանց հետ, սպառնացել նրանց ենթարկել վրաերթի, և, չենթարկվելով դեպքի վայրից չհեռանալու՝ իրավապահների օրինական պահանջներին՝ վթարի ենթարկված «Վազ 2121» մակնիշի ավտոմեքենայով հեռացել է դեպքի վայրից: Շատին համայնքի վերոհիշյալ երկու բնակիչներից մեկը, շարունակելով ագրեսիվ վարքագիծ դրսևորել, վիճաբանել է ոստիկանության աշխատակցի հետ, ձեռքով հարվածել նրա ուսի շրջանին՝ սպառնալով կտրել նրա պարանոցը։
Դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, 452-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերով նախաձեռնվել է քրեական վարույթ:
Հանցանք կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության հիմքով նշված անձինք ձերբակալվել են և ներկայացվել վարույթն իրականացնող մարմնին:
Հսկող դատախազի որոշմամբ՝ վարորդի որդու նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել, և նրան մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով և 452-րդ հոդվածի 1-ին մասով: Դատարանի որոշմամբ վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է տնային կալանք և գրավ:
Շատին համայնքի նշված բնակիչներից մեկի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել և վերջինիս մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով: Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց կալանքը կիրառելու մասին միջնորդությունը դատարանը բավարարել է մասնակի, և նրա նկատմամբ այլընտրանքային խափանման միջոց է կիրառվել տնային կալանքը: Վերջիններս ընդունել են իրենց ներկայացված մեղադրանքը։
Շատին համայնքի մյուս բնակչին մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով և 452-րդ հոդվածի 3-րդ մասով: Դատարանը բավարարել է վերջինիս նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ վարույթն իրականացնող մարմնի միջնորդությունը: Նշված անձը մեղադրանքի կապակցությամբ դիրքորոշում չի հայտնել։
Նախաքննությունը շարունակվում է:
Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ինչպես ստանալ սոցիալական ծախսի փոխհատուցում

20:37 15.05.2025

Ինչպես ստանալ սոցիալական ծախսի փոխհատուցում

2025-ից մեկնարկել է եկամուտների տարեկան հայտարարագիր լրացնելու երկրորդ փուլը: Հիմա արդեն ծրագրին միացել են նաև վարձու աշխատող քաղաքացիները, որոնք կարող են սոցիալական ծախսերի փոխհատուցում ստանալ: Այս մասին հայտնել է ՀՀ կառավարությունից: Մանրամասները՝ տեսանյութում: ...

Ֆորմուլա 1-ը նշել է 75 ամյակը

20:25 15.05.2025

Ֆորմուլա 1-ը նշել է 75 ամյակը

Ֆորմուլա 1-ը նշել է 75 ամյակը և այդ կապակցությամբ հրապարակել է լուսանկար, որտեղ պատկերված են բոլոր տարիների չեմպիոնները: «Հերոսներ, լեգենդներ, կուռքեր: Հաշվարկը սկսված է 1950 թվականից»,- գրված է հայտարարությունում: Լեգենդար ավտոարշավորդների լուսանկարում են Ֆրանսիան ներկայացնող հայ ավտոարշավորդ Ալեն Պրոստը, Միխայել Շումախերը, Խուան Մանուել Ֆանյոն, Լյուիս Հեմիլթոնը, Մաքս Ֆերստապենը, Նիկի Լաուդան, Աիրտոն Սենան: 1950 թվականի մայիսին […] ...

Քննարկվել են ենթակառուցվածքների զարգացման ոլորտում ՀՀ և Վրաստանի միջև համագործակցության խորացմանն առնչվող հարցեր

20:13 15.05.2025

Քննարկվել են ենթակառուցվածքների զարգացման ոլորտում ՀՀ և Վրաստանի միջև համագործակցության խորացմանն առնչվող հարցեր

Մայիսի 15-ին Վրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանին ընդունեց Վրաստանի ենթակառուցվածքների նորանշանակ նախարար Ռեվազ Սոխաձեն։ Այս մասին հայտնել են Վրաստանում ՀՀ դեսպանությունից։ Հանդիպմանը քննարկվեցին ենթակառուցվածքների զարգացման ոլորտում ՀՀ և Վրաստանի միջև համագործակցության խորացմանն առնչվող մի շարք հարցեր։ ...

SHANTNEWS

20:00 15.05.2025

SHANTNEWS

Ո՞ւմ կհանձներ ոսկե գնդակը լեգենդար Ֆաբիո Կապելոն

19:54 15.05.2025

Ո՞ւմ կհանձներ ոսկե գնդակը լեգենդար Ֆաբիո Կապելոն

Լեգենդար մարզիչ Ֆաբիո Կապելոն հայտարարել է, որ «Ոսկե գնդակն» այս տարի կհանձներ «Բարսելոնայի» եզրային հարձակվող Լամին Յամալին: «Յամալը ֆանտաստիկ որակներ ունի և դեռ կարող է կատարելագործել իր խաղը, բայց չեմ շտապի նրան ֆենոմենալ կամ հանճարեղ անվանել: Այդ որակումները կարելի է տալ միայն Մեսսիին ու Մարադոնային: Ռոնալդուն էլ հրաշալի ֆուտբոլիստ է, նա բոլորից շատ է գոլ […] ...

46 մենթոր դպրոցներում մեկնարկել է «Նորարար ուսուցիչ՝ հզոր պետություն» խորագրով ուսուցչական համաժողովի մարզային փուլը

19:47 15.05.2025

46 մենթոր դպրոցներում մեկնարկել է «Նորարար ուսուցիչ՝ հզոր պետություն» խորագրով ուսուցչական համաժողովի մարզային փուլը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանն այսօր Երևանի թիվ 16 ավագ դպրոցում մասնակցել է «Նորարար ուսուցիչ՝ հզոր պետություն» խորագրով ուսուցչական համաժողովի մարզային փուլի մեկնարկին։ Համաժողովն անցկացվել է միաժամանակ ՀՀ 46 մենթոր դպրոցներում։ Համաժողովի նպատակը մասնակիցների փորձի փոխանակումն է կրթության ապագայի ամենակարևոր մարտահրավերների ուղղությամբ՝ նորարարության, համագործակցության և բարելավմանը միտված փոփոխությունների շեշտադրմամբ։ «Ուսուցչական […] ...

BACK_TO_TOP