ՀՀ ՔԿ թիմը հաղթել է Բանակային առաջին խաղերի՝ իրավապահ մարմինների թիմային հաշվարկում․ Արգիշտի Քյարամյանն ընդունել է թիմի անդամներին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
14 07 2025
  • $
    384.14
  • RUBLE
    4.90
  • 449.25
WEATHER
+36.09 oC

ՀՀ ՔԿ թիմը հաղթել է Բանակային առաջին խաղերի՝ իրավապահ մարմինների թիմային հաշվարկում․ Արգիշտի Քյարամյանն ընդունել է թիմի անդամներին

17:20 30.08.2023

ՀՀ վարչապետի հովանու ներքո հանրապետությունում առաջին անգամ անցկացված բանակային խաղերի՝ իրավապահ մարմինների թիմային հաշվարկում հաղթանակ տանելու և գավաթին արժանանալու կապակցությամբ այսօր ՀՀ քննչական կոմիտեի թիմի 18 անդամների հետ հանդիպել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը։

ՀՀ քննչական կոմիտեի նախագահը իր և ամբողջ համակարգի անունից շնորհավորել է թիմի անդամներին՝ բանակային առաջին խաղերում ունեցած արժանապատիվ մասնակցության, ցուցաբերած թիմային բարձր ոգու և կազմակերպվածության և արձանագրած պատվաբեր արդյունքի համար։

Արգիշտի Քյարամյանը անցկացված բանակային խաղերը կարևորել է ոչ միայն պետական ծառայողների ֆիզիկական և հոգեբանական պատրաստության բարձրացման առումով, այլ նաև՝ մասնակից պետական մարմինների միջև համագործակցության խթանման, ուժային և իրավապահ մարմիններում ընդհանուր նպատակներին հասնելու կոլեկտիվ կամային որակներ զարգացնելու, թիմային հոգեբանություն կոփելու տեսանկյունից։ Նա համոզմունք է հայտնել, որ այդ հատկանիշները թիմի անդամները լավագույնս կօգտագործեն նաև իրենց աշխատանքային գործունեության ընթացքում, իսկ տարած հաղթանակը մոտիվացիոն խթան կդառնա Քննչական կոմիտեի ամբողջ համակարգի համար։

Հանդիպման ընթացքում ՀՀ ՔԿ թիմի ղեկավար, ՀՀ ՔԿ հատուկ հանձնարարություններով գլխավոր վարչության պետ Կամո Սահակյանը ներկայացրել է հիշարժան դրվագներ բանակային առաջի խաղերին թիմի նախապատրաստման, մասնակցության ընթացքից, ներկայացրել թիմի անդամների անհատական ներդրումը արձանագրած հաջողության մեջ։

Մասնավորապես՝ հրաձգություն «ՊՄ» ատրճանակից մրցաձևում ընդհանուր անհատական հաշվարկում 2-րդ մրցանակային տեղ է զբաղեցրել ՀՀ ՔԿ Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական երկրորդ բաժնի քննիչ Վարդանուշ Արմենի Մակարյանը` արժանանալով արծաթե մեդալի և դրամական պարգևի, իսկ հրաձգություն «ԴԴՀ» ինքնաձիգից մրցաձևում 3-րդ մրցանակային տեղ է զբաղեցրել ՀՀ ՔԿ քաղաքացիների ընդունելության կազմակերպման և անցագրային բաժնի պետ Մհեր Բադալյանը՝ արժանանալով բրոնզե մեդալի և դրամական պարգևի:

Կամո Սահակյանը շեշտել է, որ թիմի մյուս անդամներից յուրաքանչյուրի կողմից դրսևորվել է թիմին օգուտ բերելու նվիրում՝ առանձին դեպքերում՝ նաև առողջության հաշվին։

ՀՀ ՔԿ թիմի անդամները նաև կիսվել են խաղերից, մյուս մասնակից թիմերի անդամների հետ շփումներից իրենց տպավորություններով՝ հույս հայտնելով, որ Բանակային խաղերը գեղեցիկ ավանդույթ կդառնան հանրապետությունում։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Վեճն ավարտվել էր դանակահարությամբ․ Կոտայքի քրեական ոստիկանների բացահայտումը

18:37 14.07.2025

Վեճն ավարտվել էր դանակահարությամբ․ Կոտայքի քրեական ոստիկանների բացահայտումը

Հուլիսի 9-ին ՆԳՆ ոստիկանության Կոտայքի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն «Հրազդան» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել, որ Միկրոշրջան թաղամասի շենքերից մեկի բնակարանից «որովայնի առաջային և կողային պատի կտրած վերք» ախտորոշմամբ շտապօգնության խումբը հիվանդանոց է տեղափոխել մի տղամարդու։ Քրեական ոստիկանության Կոտայքի մարզային վարչությունից հիվանդանոց օպերատիվ խումբ է մեկնել։ Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Կոտայքի մարզային քննչական վարչություն։ Նախաձեռնվել […] ...

Վարչապետը ժամանել է Փարիզ

18:30 14.07.2025

Վարչապետը ժամանել է Փարիզ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով ժամանել է Ֆրանսիա՝ Փարիզ: Ելիսեյան պալատում տեղի կունենա վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ: ...

Ավարտվել է Նոր Նորք վարչական շրջանի նախկին ղեկավարի աշխատակազմում տեղի ունեցած ծեծկռտուքի դեպքի վերաբերյալ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը

18:22 14.07.2025

Ավարտվել է Նոր Նորք վարչական շրջանի նախկին ղեկավարի աշխատակազմում տեղի ունեցած ծեծկռտուքի դեպքի վերաբերյալ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում ավարտվել է Նոր Նորք վարչական շրջանի նախկին ղեկավարի աշխատակազմում տեղի ունեցած ծեծկռտուքի և նախորդ օրը ակտիվիստի և ավագանու անդամի կողմից վարչական շրջանի աշխատակազմի նկատմամբ անհարգալից վերաբերմունք դրսևորելու դեպքերի վերաբերյալ նախաձեռնված քրեական վարույթների նախաքննությունը: Նախաձեռնված երկու քրեական վարույթները միացվել են մեկ վարույթում: Քրեական վարույթի նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ […] ...

«Արմավիր» ՔԿՀ-ի կալանավորված անձի համար բերված սառնարանի միջից հայտնաբերվել են մեծ քանակությամբ արգելված իրեր

18:14 14.07.2025

«Արմավիր» ՔԿՀ-ի կալանավորված անձի համար բերված սառնարանի միջից հայտնաբերվել են մեծ քանակությամբ արգելված իրեր

Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ վարչության «Արմավիր» տարածքային բաժնի ծառայողները «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի տնտեսական ապահովման բաժնի ծառայողների հետ համատեղ անցկացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում խուզարկել են կալանավորված անձի համար բերված սառնարանը և սառցախցիկի դռան մեջ պատրաստված թաքստոցից հայտնաբերել 13 բջջային հեռախոս, 3 wi-fi սարք, 2 լիցքավորման լար, 2 բաժանորդային քարտ և անլար ականջակալ։ Դեպքի առթիվ նախաձեռնվել […] ...

Տեղի է ունեցել աշխատանքային անվտանգության և աշխատավայրում առողջության պահպանման վերաբերյալ աշխատանքային քննարկում

18:06 14.07.2025

Տեղի է ունեցել աշխատանքային անվտանգության և աշխատավայրում առողջության պահպանման վերաբերյալ աշխատանքային քննարկում

Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Մերի Գալստյանի նախաձեռնությամբ հուլիսի 14-ին խորհրդարանում տեղի է ունեցել աշխատանքային քննարկում աշխատանքային անվտանգության եւ աշխատավայրում առողջության պահպանմանն առնչվող խնդիրների վերաբերյալ: Քննարկմանը մասնակցել են ԱԺ աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հերիքնազ Տիգրանյանը, Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ռուբեն Սարգսյանը, Առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Սլավիկ […] ...

SHANTNEWS

18:00 14.07.2025

SHANTNEWS

BACK_TO_TOP