16:20 31.08.2023
Գործադիրն ընդունել է որոշում, որով առաջարկվում էր 9 մարզպետի աշխատակազմերին հատկացնել 3 միլիարդ 44 միլիոն դրամ՝ 2020, 21, 22 և 2023 թվականներին մի շարք սուբվենցիոն ծրագրերի կառավարության մասնաբաժինը փոխհատուցելու համար:
Ինչպես նշել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, ծրագրերի հիմնական մասը 2022 թվականի են՝ շուրջ 29 ծրագիր, 15 ծրագիր էլ՝ 2023 թվականի:
«Ընդհանուր առմամբ 25 համայնքի ենք գումար հատկացնում՝ 48 սուբվենցիոն ծրագրերի համար: Բացի այդ, ունենք 852 միլիոն դրամ, որոնք ինչ-ինչ խնդիրների պատճառով չէին վճարել, հիմա նորից ենք վճարում, արդեն խնդիրները կարգավորված են»,- ասել է Գնել Սանոսյանը:
Ըստ նախարարի, մարզերի բաշխվածությունը հետևյալն է՝ Արարատի մարզ՝ 7 ծրագիր՝ 312 միլիոն դրամ, Արմավիրի մարզ՝ 2 ծրագիր՝ 69,6 միլիոն դրամ և վերադարձվող գումար 3,9 միլիոն դրամ, Գեղարքունիքի մարզ՝ 1 ծրագիր՝ 19,6 միլիոն, Լոռու մարզ՝ 6 ծրագիր՝ 309,4 միլիոն դրամ, Կոտայքի մարզ՝ 3 ծրագիր՝ 260 միլիոն դրամ, Շիրակի մարզ՝ 4 ծրագիր՝ 281 միլիոն, Սյունիքի մարզ՝ 7 ծրագիր՝ 596 միլիոն: Եվ 13 ծրագրի վերադարձի համար 794 միլիոն, Վայոց ձորի մարզ՝ 1 ծրագիր՝ 4,3 միլիոն և Տավուշի մարզ՝ 2 ծրագիր՝ 338 միլիոն դրամ: Այս որոշման ընդունման պարագայում, ՀՀ կառավարությունն, ընդհանուր առմամբ կվճարի շուրջ 14,4 միլիարդ դրամ՝ 255 ծրագրի համար:
Վարչապետը ներկայացրել է սուբվենցիոն ծրագրերը: Արարատի մարզում իրականացվել են Աբովյան, Նշավան և Բյուրավան բնակավայրերի ոռոգման համակարգերի կառուցում/նորոգում, Արտաշատ բնակավայրի 14 փողոցների մասնակի և 6 բակային տարածքների նորոգման, ասֆալտապատման աշխատանքներ, Արարատ բնակավայրի ՈԿՖ /ոսկու կորզման ֆաբրիկա/ բանավանի ջրահեռացման համակարգի 1-ին փուլի կառուցման աշխատանքներ, Ավշար բնակավայրի ջրամատակարարման համակարգի կառուցման աշխատանքներ, Ավշար և Ուրցալանջ բնակավայրերի 900 մ ընդհանուր երկարությամբ ճանապարհների վերանորոգում ասֆալտապատմամբ, Սուրենավան և Ավշար բնակավայրերի գազաֆիկացման 1-ին փուլի աշխատանքներ, Վերին Դվին համայնքի թվով 13 փողոցների լուսավորության համակարգի կառուցման աշխատանքներ:
Արմավիրի մարզում իրականացվել են հետևյալ սուբվենցիոն ծրագրերը՝ Հուշակերտ բնակավայրի մանկապարտեզի սեյսմազինվածության բարձրացում և վերանորոգում, Դալարիկ բնակավայրի Մյասնիկյան փողոցի և դպրոցի բակի, Օրջոնիկիձե փողոցի ասֆալտապատում, Գեղարքունիքի մարզում՝ Մարտունի համայնքի բնակավայրերի կարիքների համար վերհան ավտոմեքենայի և ազդարարման շչակների ձեռքբերում, Լոռու մարզում՝ Տաշիր բնակավայրի բազմաբնակարան շենքերի տանիքների վերանորոգման, էներգաարդյունավետության և ջերմաարդյունավետության բարձրացման ծրագիր, Ալավերդի բնակավայրի բազմաբնակարան շենքերի տանիքների ջերմաարդիականացում, Մեծ Պարնի բնակավայրի նոր բնակատեղիի համայնքային այգու կառուցում, Գյուլագարակ, Գարգառ, Պուշկինո, Ամրակից, Վարդաբլուր, Հոբարձի, Կուրթան բնակավայրերում 24 կմ երկարությամբ փողոցային լուսավորության ցանցի անցկացում, Լերմոնտովո համայնքի 320 մ երկարությամբ փողոցների նորոգում սալարկմամբ, Մարգահովիտ, Լեռնապատ, Անտառամուտ բնակավայրերի 2300 մ երկարությամբ փողոցների սալարկում՝ տուֆապատման միջոցով, Կոտայքի մարզում՝ Քանաքեռավան բնակավայրի կոյուղու կառուցում, Զառ բնակավայրի 11.4 կմ երկարությամբ ջրագծի կառուցում /2-րդ փուլ/ և 1 խորքային հորի պոմպի տեղադրում, Աղավնաձոր բնակավայրի 750 մ երկարությամբ 1-ին և 3-րդ փողոցների կապիտալ վերանորոգում ասֆալտապատմամբ:
Շիրակի մարզում իրականացվել են հետևյալ ծրագրերը՝ Գյումրի համայնքի 1270մ երկարությամբ Կոմիտաս փողոցի ասֆալտապատում, Բայանդուր բնակավայրի մանկապարտեզի շենքի կառուցում, Վահրամաբերդ բնակավայրի մանկապարտեզի կառուցում, Գյումրի համայնքի տիկնիկային թատրոնի տանիքի վերականգնում, Սյունիքի մարզում՝ Կապան բնակավայրի Դավիթ Բեկ փողոցի հիմնանորոգում, Ռ․ Մինասյան փողոցի թիվ 11, 12, 13 շենքերի բակերի հիմնանորոգում, Ռ․ Մինասյան փողոցի թիվ 15, 16, 17, 18, 19, 20 շենքերի բակերի հիմնանորոգում, Ռ․ Մինասյան փողոցի թիվ 25Ա, 25Բ շենքերի բակերի հիմնանորոգում, Լեռնագործների փողոցի 3-րդ նրբանցքի հիմնանորոգում, Սպանդարյան փողոցի թիվ 6, 7 շենքերի բակերի հիմնանորոգում, Գր․ Արզումանյան փողոցի հիմնանորոգում, Գր․ Արզումանյան փողոցի 3-րդ նրբանցքի հիմնանորոգում, Հալիձոր թաղամասի բակային տարածքների հիմնանորոգում, Ըրկենանց, Վանեք և Եղեգ բնակավայրերում վարչական շենքերի կառուցում և տարածքների բարեկարգում, Կապան բնակավայրի բազմաբնակարան բնակելի շենքերի հարթ և լանջավոր տանիքների նորոգում, Գորայք բնակավայրի փողոցների լուսավորության ցանցի կառուցում, Գորայք, Ծղուկ, Սառնակունք, Սպանդարյան բնակավայրերի մանկական խաղահրապարակների կառուցում, Տաթև համայնքի վարչական տարածքով անցնող Հ-46 հանրապետական նշանակության ավտոճանապարհի երկայնքով 18 կմ երկարությամբ գիշերային լուսավորության ցանցի կառուցում, Սյունիք բնակավայրի 1600 մ երկարությամբ գյուղամիջյան ճանապարհների նորոգում և ասֆալտապատում:
Վայոց ձորի մարզում իրականացվել են հետևյալ սուբվենցիոն ծրագրերը՝ Գետափ բնակավայրի 1500մ երկարությամբ ներհամայնքային փողոցների լուսավորության ցանցի կառուցում, Տավուշի մարզում՝ Բագրատաշեն, Պտղավան, Հաղթանակ, Զորական բնակավայրերով անցնող միջպետական ճանապարհի 27 կմ երկարությամբ լուսավորության համակարգերի կառուցում, Դիլիջան բնակավայրի Մյասնիկյան 37/2 հասցեից մինչև Մյասնիկյան 117/4 2200մ երկարությամբ ճանապարհահատվածի հիմնանորոգում:
18:45 14.07.2025
Լաթաքիայում մոլեգնող անտառային հրդեհները հաջողվել է մարելՍիրիայի քաղաքացիական պաշտպանությունը հրշեջ ջոկատների, ինչպես նաև թուրքական և արաբական տարբեր երկրների աջակցող խմբերի մասնակցությամբ ինտենսիվ մարման գործողությունների արդյունքում կասեցրել է Լաթաքիայի նահանգում անտառային հրդեհների տարածումը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Syria TV-ն։ Հրդեհաշիջման խմբերը շարունակել են հրդեհներից տուժած բոլոր տարածքներում իրականացնել համապարփակ սառեցման գործողություններ՝ միաժամանակ հսկողություն հաստատելով այդ վայրերում։ Անտառային հրդեհները մոլեգնում էին […] ...
18:37 14.07.2025
Վեճն ավարտվել էր դանակահարությամբ․ Կոտայքի քրեական ոստիկանների բացահայտումըՀուլիսի 9-ին ՆԳՆ ոստիկանության Կոտայքի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն «Հրազդան» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել, որ Միկրոշրջան թաղամասի շենքերից մեկի բնակարանից «որովայնի առաջային և կողային պատի կտրած վերք» ախտորոշմամբ շտապօգնության խումբը հիվանդանոց է տեղափոխել մի տղամարդու։ Քրեական ոստիկանության Կոտայքի մարզային վարչությունից հիվանդանոց օպերատիվ խումբ է մեկնել։ Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Կոտայքի մարզային քննչական վարչություն։ Նախաձեռնվել […] ...
18:30 14.07.2025
Վարչապետը ժամանել է ՓարիզՎարչապետ Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով ժամանել է Ֆրանսիա՝ Փարիզ: Ելիսեյան պալատում տեղի կունենա վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ: ...
18:22 14.07.2025
Ավարտվել է Նոր Նորք վարչական շրջանի նախկին ղեկավարի աշխատակազմում տեղի ունեցած ծեծկռտուքի դեպքի վերաբերյալ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունըՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում ավարտվել է Նոր Նորք վարչական շրջանի նախկին ղեկավարի աշխատակազմում տեղի ունեցած ծեծկռտուքի և նախորդ օրը ակտիվիստի և ավագանու անդամի կողմից վարչական շրջանի աշխատակազմի նկատմամբ անհարգալից վերաբերմունք դրսևորելու դեպքերի վերաբերյալ նախաձեռնված քրեական վարույթների նախաքննությունը: Նախաձեռնված երկու քրեական վարույթները միացվել են մեկ վարույթում: Քրեական վարույթի նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ […] ...
18:14 14.07.2025
«Արմավիր» ՔԿՀ-ի կալանավորված անձի համար բերված սառնարանի միջից հայտնաբերվել են մեծ քանակությամբ արգելված իրերՔրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ վարչության «Արմավիր» տարածքային բաժնի ծառայողները «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի տնտեսական ապահովման բաժնի ծառայողների հետ համատեղ անցկացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում խուզարկել են կալանավորված անձի համար բերված սառնարանը և սառցախցիկի դռան մեջ պատրաստված թաքստոցից հայտնաբերել 13 բջջային հեռախոս, 3 wi-fi սարք, 2 լիցքավորման լար, 2 բաժանորդային քարտ և անլար ականջակալ։ Դեպքի առթիվ նախաձեռնվել […] ...
18:06 14.07.2025
Տեղի է ունեցել աշխատանքային անվտանգության և աշխատավայրում առողջության պահպանման վերաբերյալ աշխատանքային քննարկումԵվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Մերի Գալստյանի նախաձեռնությամբ հուլիսի 14-ին խորհրդարանում տեղի է ունեցել աշխատանքային քննարկում աշխատանքային անվտանգության եւ աշխատավայրում առողջության պահպանմանն առնչվող խնդիրների վերաբերյալ: Քննարկմանը մասնակցել են ԱԺ աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հերիքնազ Տիգրանյանը, Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ռուբեն Սարգսյանը, Առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Սլավիկ […] ...