11:46 17.03.2018
«Հիմնադիր Խորհրդարանի» նախագահ Ժիրայր Սեֆիլյանի և մյուսների դատաքննության այսօրվա նիստում շարունակվում են պաշտպանական ճառերը: Հերթն այսօր ամբաստանյալ Գևորգ Սաֆարյանի պաշտպան Տիգրան Եգորյանինն էր: Նա, սակայն, նիստին չէր եկել: Նախագահող դատավոր Տաթևիկ Գրիգորյանն առաջարկեց ամբաստանյալ Հրայր Թոփչյանին հանդես գալ պաշտպանական ճառով:
«Ի սկզբանե պարզ էր, որ սա պլանավորված գործ էր: Ինքնաձիգերի հետ կապված ընթացակարգերը իրականացվել են օրենքի կոպտագույն խախտումներով: Եթե սա կազմակերպված պրոցես չլիներ, ինձ ձերբակալելուց անմիջապես հետո այդ ինքնաձիգերը փորձաքննության չէին ուղարկի ու, ընդ որում, փորձաքննությունը չէր իրականացվի էդ ձևերով: Մենք գործ ունենք կեղծ ապացույցների ձեռքբերման նպատակով կատարված փորձաքննության հետ»,- ասաց ամբաստանյալը իր պաշտպանական ճառում`չմանրամասնելով, կոնկրետ ինչ նկատի ուներ:
Ամբաստանյալն անդրադարձել է նաև հեռախոսային խոսակցությունների գաղտնալսման ձայնագրություններին: Թոփչյանն ասաց, որ դրանք «իրենցից որևէ լուրջ բան չեն ներկայացնում: Տպավորություն է, որ երկու դերասանի թատրոն է: Մարտի 5-ից մինչև մարտի 22-ը կա երեք ձայնագրություն: Դրանցում իմ անունը մեկ անգամ է հիշատակվում»,- ասաց Հրայր Թոփչյանը: «Եթե իսկապես համոզված էին, որ հանցագործություն կա, պետք է էդ ամեն ինչն իրականացվեր ավելի ճիշտ»,-ավելացրեց ամբաստանյալը:
Հիշեցնենք` Հրայր Թոփչյանը, ըստ մեղադրանքի, այն կազմակերպված խմբի մեջ է, որը Ժիրայր Սեֆիլանի գլխավորությամբ մեղադրվում է զենք, զինամթերք ձեռք բերելու, պահելու և փոխադրելու, զանգվածային անկարգություններ ծրագրելու, Երևանի հեռուստաաշտարակը և Նուբարաշենի զորամասը գրավելու մտադրության և դրա միջոցով պետությանը որոշակի գործողություններ պարտադրելու համար: Հրայր Թոփչյանը, գիտակցելով ծրագրված գործողությունների հանցավոր բնույթը, կամովին հրաժարվել է հանցագործության նախապատրաստությունից և հրազեններն ու ռազմամթերքը Ժիրայր Սեֆիլյանին վերադարձնելու ժամանակ ենթարկվել է ավտովթարի, բացահայտվել ու բերման ենթարկվել ոստիկանության Մաշտոցի բաժին:
Պետական մեղադրողը, որպես պատիժ, Թոփչյանի համար միջնորդել է 3 տարվա ազատազրկում:
12:39 09.07.2025
Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի վերաբերյալ հայտարարության համար Ռուբիոն պատճառ է ունեցել․ Թեմի ԲրյուսԱՄՆ պետքարտուղարության մամուլի խոսնակ Թեմի Բրյուսն անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի վերաբերյալ՝ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հայտարարությանը։ «Մենք ուրախ ենք բազմաթիվ պայմանավորվածությունների, հրադադարների և փոփոխությունների համար, որոնցում մենք ներգրավված ենք եղել։ Պետքարտուղարը դա ասելու համար պատճառ է ունեցել, և երբ մենք ավելի շատ մանրամասներ ունենանք, ես դրանք կտրամադրեմ ձեզ»,-ասել է Բրյուսը։ Ավելի վաղ […] ...
12:35 09.07.2025
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Արգենտինայի նախագահինՎարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Արգենտինայի Հանրապետության նախագահ Խավիեր Միլեյին ազգային տոնի առթիվ, որում, մասնավորապես, ասված է. «Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Արգենտինայի Հանրապետության Ազգային տոնի առթիվ՝ մաղթելով խաղաղություն և բարօրություն։ Վստահ եմ, որ Հայաստանի և Արգենտինայի միջև ամուր բարեկամության և ընդհանուր արժեքների վրա հիմնված հարաբերությունները կշարունակեն զարգանալ և ամրապնդվել՝ ի շահ մեր ժողովուրդների: […] ...
12:26 09.07.2025
Եվրահանձնաժողովը հրապարակել է Ուկրաինայի անդամակցությանը ամենաշատը աջակցող ԵՄ երկրների ցանկըՈւկրաինայի անդամակցությունը Եվրամիությանը ամենաշատը աջակցում են Հյուսիսային Եվրոպայի և Բալթյան երկրները։ Ուկրաինայում անդամակցության մեծ հույս կա։ Այս մասին RBC-Ukraine-ին տված հարցազրույցում ասել է ընդլայնման հարցերով եվրահանձնակատար Մարտա Կոսը։ «Մենք հենց նոր հարցում անցկացրեցինք այն մասին, թե ինչպես են անդամ պետությունները աջակցում Ուկրաինայի անդամակցությանը ԵՄ-ին, և Ուկրաինան 14 անդամ պետությունների շարքում ամենատարածված թեկնածու երկիրն է», – […] ...
12:18 09.07.2025
Երևանի Կենտրոն վարչական շրջանում գործարկվելու են էլեկտրական շչակներՀուլիսի 10-ին՝ ժամը 10:30-ից մինչև 14:30-ն ընկած ժամանակահատվածում, Երևանի Կենտրոն վարչական շրջանի Ամերիկյան, Ծխախոտագործների, Հանրապետության, Արգիշտի, Չարենցի փողոցների, Արշակունյաց, Բաղրամյան, Տիգրան Մեծի պողոտաների մի շարք հասցեներում գործարկվելու են էլեկտրական շչակներ։ ...
12:10 09.07.2025
Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևը Աբու Դաբիում երկկողմ հանդիպում կունենանՀայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը հուլիսի 9-ին աշխատանքային այցով մեկնում է Արաբական Միացյալ Էմիրություններ: Այս մասին տեղեկացրել է ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը՝ «Ֆեյսբուք»-ի իր էջում կատարած գրառման միջոցով: «Այսօր Աբու Դաբիում նախատեսված է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը ԱՄԷ նախագահ Շեյխ Մուհամմադ բին Զայեդ Ալ Նահյանի հետ»,- նշված է գրառման մեջ: Հուլիսի 10-ին, […] ...
12:05 09.07.2025
CNN-ը պնդում է, որ Հեգսեթը դադարեցրել է Կիևին մատակարարումները առանց Սպիտակ տան հաստատմանԱՄՆ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը չի տեղեկացրել Սպիտակ տանը անցյալ շաբաթ Ուկրաինային որոշակի տեսակի զենքի մատակարարումները դադարեցնելու որոշման մասին, հաղորդում է CNN-ը ՝ հղում անելով մի շարք աղբյուրների։ Նրանք նշել են, որ սա «իրարանցում է առաջացրել վարչակազմի ներսում, քանի որ այն փորձում է հասկանալ, թե ինչու է կիրառվել կասեցումը և ինչպես բացատրել դա Կոնգրեսին և […] ...