16:28 04.09.2023
«Հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» օրենքն ընդունվել է դեռեւս 2004 թվականին, սակայն ներկայումս հարկադիր կատարման գործընթացում արդիական են մի շարք օրենսդրական եւ կիրառական խնդիրներ, որոնք խոչընդոտում են ծառայության աշխատանքը բնականոն ու արդյունավետ կազմակերպելու, թափուր հաստիքները լրացնելու, բանիմաց կադրեր ընդունելու, ծառայողների սոցիալական դրությունն ու գիտելիքները բարելավելու համար: Այս մասին Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի՝ սեպտեմբերի 4-ին կայացած հերթական նիստի ընթացքում ասել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Լեւոն Բալյանը: ««Հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» եւ ««Հանրային ծառայության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» նախագծերի փաթեթի զեկուցման համատեքստում:
««Հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» նախագծով առաջարկվել է հարկադիր կատարման ծառայության գերակա խնդիրների արդյունավետ լուծմանն ուղղված հարկադիր կատարողների, հատուկ մասնագիտական գիտելիքների ու կոմպետենցիաների զարգացման նպատակով ներդնել շարունակական վերապատրաստումների համակարգ՝ հարկադիր կատարողների համար սահմանելով որոշակի պարտադիր դասընթացներ: Ըստ նախարարի տեղակալի՝ վերապատրաստման նման համակարգը թույլ կտա ոչ միայն ապահովել հարկադիր կատարողի պաշտոնը ստանձնող անձանց մասնագիտական պատշաճ պատրաստվածությունը, այլեւ արդեն իսկ այդ պաշտոնը զբաղեցնող անձանց գիտելիքների ու հմտությունների շարունակական զարգացումը՝ այդպիսով նոր որակ ու զարգացման նոր թափ հաղորդելով հարկադիր կատարման ամբողջ համակարգին:
«Միեւնույն ժամանակ, նախագծի ընդունման դեպքում նախատեսվում է հարկադիր կատարողների վերապատրաստման հետ կապված հարաբերությունները կարգավորող ենթաօրենսդրական ակտերով նախատեսել, որ հարկադիր կատարողն ազատվում է պարտադիր վերապատրաստում անցնելու պարտականությունից, եթե նա վերջին մեկ տարվա ժամանակահատվածում արդեն իսկ կատարողականի գնահատականի արդյունքների հիման վրա վերապատրաստվել է»,- ասել է Արդարադատության նախարարի տեղակալը:
Ըստ նախագծի՝ կկարգավորվի հարկադիր կատարողի փոխադրման հետ կապված իրավահարբերությունը՝ սահմանելով, որ առանց իր համաձայնության, հարկադիր կատարողը կարող է փոխադրվել զբաղեցրած պաշտոնին հավասարազոր այլ պաշտոնի՝ տվյալ պաշտոնում առնվազն մեկ տարի ծառայելուց հետո (նախատեսվում է, որ ծառայողական անհրաժեշտությամբ պայմանավորված փոխադրման հիմքերը սահմանվում են Կառավարության որոշմամբ): Առաջարկվել է նաեւ 2024 թվականից առանց համաձայնության ծառայողական անհրաժեշտությամբ պայմանավորված այլ ստորաբաժանում փոխադրելու դեպքում հարկադիր կատարողին, այնպես ինչպես առանձնահատկություն ունեցող այլ պետական ծառայողներին տրամադրել փոխհատուցում բնակարանի վարձակալության համար Կառավարության կողմից սահմանվելիք կարգով եւ չափով, հարկադիր կատարողների էթիկայի հանձնաժողովի ձեւավորման, գործունեության կարգը սահմանել ոլորտը համակարգող նախարարի հրամանով՝ գործառույթային առանձնահատկություններով պայմանավորված՝ հիմքում դնելով կատարողական վարույթի կողմերի իրավունքների եւ շահերի պաշտպանությունը, ինչպես նաեւ վարույթի մասնակիցների համար հարկադիր կատարողի ոչ բարեվարք վարքագիծը բարձրաձայնելու հասանելի եւ անկաշկանդ հնարավորությունը:
«Հարկադիր կատարողներին խրախուսելու եղանակների շրջանակն ընդլայնվել է: Սահմանում ենք, որ որոշ դեպքերում գլխավոր հարկադիր կատարողը, կարող է շնորհել տվյալ պաշտոնի համար սահմանված առավելագույն կոչումից մեկ աստիճան բարձր կոչում, եթե կրկնակի լրացել է ունեցած կոչումով ծառայության սահմանված ժամկետը, որը հարկադիր կատարողի նկատմամբ ծառայության ամբողջ ընթացքում կարող է կիրառվել մեկ անգամ: Սույն կարգավորումը հնարավորություն կտա խրախուսել այն հարկադիր կատարողներին, որոնք երկար տարիներ զբաղեցրել են նույն պաշտոնը՝ ունենալով տվյալ պաշտոնին համապատասխան առավելագույն կոչումը»,- ասել է Լեւոն Բալյանն ու հավելել, որ նման խրախուսանք չի կարող կիրառվել այն հարկադիր կատարողի նկատմամբ, ում ծառայության ընթացքում երբեւէ որպես խրախուսանք շնորհվել է արտահերթ կոչում:
Նախագծով առաջարկվել է ուժը կորցրած ճանաչել օրենքի 12-րդ հոդվածի 5-րդ մասը, որի համաձայն՝ հարկադիր կատարման ծառայության առաջատար խմբի պաշտոններում ծառայողների առաջխաղացումն իրականացվում է տվյալ պաշտոնում առնվազն մեկ տարվա ծառայություն անցնելուց հետո: Ինչպես նաեւ սահմանել, որ ավագ հարկադիր կատարող, առաջատար խորհրդատու, առաջին կարգի խորհրդատու կարող է նշանակվել այն անձը, որը զբաղեցրել է գլխավոր հարկադիր կատարողի կամ գլխավոր հարկադիր կատարողի տեղակալի կամ հարկադիր կատարման ծառայության գլխավոր խմբի պաշտոն կամ առնվազն մեկ տարի՝ առաջատար խմբի պաշտոն կամ ունի հանրային ծառայության առնվազն մեկ տարվա ստաժ կամ երկու տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ պաշտոնի անձնագրով պահանջվող աշխատանքի բնագավառում՝ երկու տարվա աշխատանքային ստաժ, ինչպես նաեւ սահմանվել է, որ տեսուչի եւ հարկադիր կատարողի պաշտոնները սույն օրենքով սահմանված կարգով զբաղեցվում են առանց աշխատանքային ստաժի եւ փորձի: «Նշված փոփոխությունը նպատակ ունի աշխատանքային ստաժի պայման սահմանել առաջատար խմբում ընդգրկված այն պաշտոնների համար, որոնց համապատասխանում է առավել բարձր առավելագույն կոչում՝ ապահովելով զբաղեցրած պաշտոնի եւ օրենքով այդ պաշտոնի համար սահմանված պահանջների համաչափությունը»,- ասել է գերատեսչության ներկայացուցիչը:
Հանձնաժողովի փոխնախագահ Արուսյակ Ջուլհակյանը Լեւոն Բալյանից հետաքրքրվել է, թե արդյոք հաշվարկ արվել է՝ քանի՞ հարկադիր կատարող է ուզում ատեստավորվել ու ի՞նչ ֆինանսական ծանրաբեռնվածություն դա կառաջացնի, ինչին ի պատասխան՝ Արդարադատության նախարարի տեղակալն ասել է, որ հաշվարկներ դեռ չեն արվել, քանի որ պարզ չէ՝ քանի՞ ծառայող կցանկանա ատեստացիա անցնել:
Հարակից զեկույցով հանդես է եկել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արփինե Դավոյանը եւ հայտնել, որ կատարվող փոփոխությունները միտված են համակարգում աշխատանքների բարելավմանն ու նոր կադրերի ներգրավվմանը:
«Հարկադիր կատարողը մարզ տեղափոխվելու համար այլեւս լրացուցիչ ֆինանսական ծանրաբեռնվածություն չի զգա, քանի որ պետությունը կհոգա նրա բնակարանային վարձի ծախսը: Կարգավորումների ընդունումից հետո համակարգը կհամալրվի նոր որակի կադրերով, ուստի կոչ եմ անում դրական քվեի արժանացնել նախագծերի փաթեթը»,- ասել է Արփինե Դավոյանը:
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամները դրական եզրակացություն են տվել նախագծին:
22:47 10.05.2025
Պայթյուն՝ ավտոմեքենայում․ մեկ տուժած հոսպիտալացվել էՄայիսի 10-ին, ժամը 21։08-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Պոպովի փողոցում ավտոմեքենայից լսվել է պայթյունի ձայն․ առկա է վառելիքի արտահոսք։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Ըստ նախնական տվյալների՝ պայթյունը տեղի է ունեցել «Toyota» մակնիշի ավտոմեքենայում: Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ […] ...
22:37 10.05.2025
Ալոնսոն հայտարարել է, որ մրցաշրջանից հետո հեռանում է «Բայերից»Լևերկուզենի «Բայերի» գլխավոր մարզիչ Չաբի Ալոնսոն մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ 2024/25 մրցաշրջանից հետո հեռանալու է գերմանական ակումբից: «Մենք ակումբի հետ համաձայնեցրել ենք, որ սրանք իմ վերջին երկու խաղերն են «Բայերի» ղեկին: Ես պարտական եմ «Բայերին», իմ խաղացողներին և անձնակազմին, ակումբի բոլոր աշխատակիցներին և վերջապես հիանալի երկրպագուներին: Շնորհակալություն»,- ասել է նա: Չաբի Ալոնսոն նաև […] ...
22:30 10.05.2025
Կապանում գնացինք թատրոն և զբոսնեցինք. ՓաշինյանՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է. «Կապանում գնացինք թատրոն և զբոսնեցինք»: Մանրամասները՝ տեսանյութում: ...
22:21 10.05.2025
Նոր Նորքի ծեծկռտուքը, տրանսպորտը, աղբահանությունը. Հայկ Գրիգորյանի հարցազրույցը քաղաքային խնդիրների վերաբերյալՎերջին օրերին լրահոսում բուռն քննարկումների տեղիք տվեց Նոր Նորքի թաղապետարանում տեղի ունեցած ծեծկռտուքը: Միաժամանակ մշտապես մարդկանց ուշադրության կենտրոնում են քաղաքային կառավարման ու ենթակառուցվածքների հարցերը: Այս ու այլ հարցերի անդրադարձել է Երևանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Հայկ Գրիգորյանը «Հեռանկարում»: Ամբողջական հարցազրույցը՝ տեսանյութում: ...
22:12 10.05.2025
Ծաղկաձորում կանցկացվեն ITF-ի վարկանիշային մրցաշարերՄայիսի 12-ից Ծաղկաձորում կմեկնարկեն ITF-ի կանանց և տղամարդկանց պրոֆեսիոնալ վարկանիշային մրցաշարեր։ Այս մասին հայտնում է Հայաստանի թենիսի ֆեդերացիան: Կանցկացվի տղամարդկանց և կանանց 2-ական մրցաշար՝ յուրաքանչյուրը 15․000 դոլար մրցանակային ֆոնդով։ Մրցաշարերին կմասնակցեն 20-ից ավելի երկրների ներկայացուցիչներ։ ...