17:40 04.09.2023
Առաջարկվող փոփոխությունները չորս հիմնական նպատակ են հետապնդում՝ սահմանել ՀՀ վերադարձի վկայական տրամադրելու համար 1 միասնական պետական տուրքի դրույքաչափ: Ներկայումս ՀՀ վերադարձի վկայական տրամադրելու համար սահմանված պետական տուրքի դրույքաչափերը սահմանված են երկու հիմնական դեպքերի համար, երբ դիմողը չի ներկայացնում անձը հաստատող փաստաթուղթ կամ, երբ անձը ներկայացնում է օգտագործման համար ոչ պիտանի կամ ժամկետանց փաստաթուղթ: Նման տարանջատման հիմքը նախկինում հանդիսացել է այն հանգամանքը, որ դիմողի կողմից իր անձը հաստատող որեւէ փաստաթուղթ չներկայացնելու դեպքում վերջինիս ինքնությունը պարզելու համար իրականացվում էր լրացուցիչ աշխատանք:
ՀՀ ԱԳՆ համակագում Էլեկտրոնային հյուպատոսական համակարգի ներդրման արդյունքում անձի ինքնությունը հնարավոր է ստուգել տեղում՝ անմիջապես, եւ հազվադեպ է կարիք լինում հարցում կատարել անձի անձնագրային քարտը ստանալու համար: Այս մասին ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի՝ սեպտեմբերի 4-ի հերթական նիստի ընթացքում ասել է ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը՝ ««Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» նախագծի զեկուցման համատեքստում:
Փոխնախարարը կարեւորել է այն հանգամանքը, որ դեռեւս 2013 թվականին ՀՀ կառավարությունը սահմանել է ՀՀ վերադարձի վկայականն անվճար տրամադրելու բավականին լայն ցանկ եւ գործնականում, ՀՀ վերադարձի վկայական ստանալու եւ վճարելու կարիք առաջանում է այն քաղաքացիների համար, որոնք ժամանակին օրենքով սահմանված կարգով չեն փոխանակել իրենց անձնագիրը եւ ցանկանում են շտապ վերադառնալ Հայաստան:
Նախագծով առաջարկվում է սահմանել ՀՀ վերադարձի վկայական տրամադրելու համար մեկ միասնական պետական տուրքի դրույքաչափ, ուժը կորցրած ճանաչել այլեւս գոյություն չունեցող ՔԿԱԳ գործառույթի համար սահմանված դրույքաչափը՝ փոխարենն ավելացնել գործնականում մատուցվող մեկ այլ հյուպատոսական ծառայության դրույքաչափը, որը ներկայումս սահմանված չէ, սահմանել տեսակապի միջոցով որոշ հյուպատոսական ծառայություններ մատուցելու համար նախատեսված պետական տուրքի դրույքաչափերը եւ վերացնել այլեւս օգտակար նպատակ չհետապնդող եւ որեւէ խնդիր չլուծող արտոնությունը:
«ՀՀ կառավարության 1998 թվականի դեկտեմբերի 25-ի թիվ 821 որոշմամբ հաստատված՝ ՀՀ անձնագրային համակարգի կանոնադրության ընդունումից մինչեւ 28.01.2017 թվականը գործած խմբագրությամբ սահմանված էր, որ ՀՀ քաղաքացու անձնագիր պարտավոր են ունենալ ՀՀ` 16 տարին լրացած բոլոր քաղաքացիները՝ անկախ բնակության վայրից: Միեւնույն ժամանակ, «Պետական տուրքի մասին» օրենքի 26-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված էր, որ 16 տարին լրանալուց հետո առաջին անգամ անձնագիր ստացող ՀՀ քաղաքացիներն ազատվում են պետական տուրքի վճարումից (ՀՀ տարածքում՝ 1000 ՀՀ դրամ): Վերլուծելով վերոնշյալ երկու նորմերը՝ ակնհայտ է դառնում, որ մի կողմից գործադիրը սահմանել էր անձնագիր ստանալու պարտադիր նորմ 16 տարին լրացած բոլոր քաղաքացիների համար, իսկ մյուս կողմից օրենսդիրը սահմանել էր այդ պարտավորությունը կատարելու համար ֆինանսական փոքր բեռից (1000 ՀՀ դրամ) ազատող նորմ: Ընդ որում, այդ նույն անձնագրում օտարերկրյա պետություններում վավերականության նշում կատարելու համար, միեւնույն է, անհրաժեշտ է վճարել պետական տուրք՝ յուրաքանչյուր տարվա համար 1000 ՀՀ դրամ: Ներկայումս, ՀՀ անձնագիր ստանալու կարիք ունի միայն այն քաղաքացին, որը պատրաստվում է մեկնել օտարերկրյա պետություն: Եթե փորձենք պատկերացնել, թե ինչքան ծախս պետք է կատարի քաղաքացին թեկուզ ամենամոտ օտարերկրյա պետություն մեկնելիս, ապա ակնհայտ է դառնում, որ անձնագիր ստանալու համար սահմանված 1000 ՀՀ դրամ պետական տուրքի արտոնությունը, այն էլ միայն 16 տարին լրանալուց հետո առաջին անգամ ստացողների համար, այլեւս իրավական, վարչական, սոցիալական կամ որեւէ այլ ռացիոնալ բաղադրիչ կամ հիմնավորվածություն չունի»,- ասել է ԱԳ նախարարի տեղակալը:
Ըստ կարգավորումների՝ ՀՀ վերադարձի վկայական ստանալու, սովորական (ոչ կենսաչափական) անձնագիրը փոխանակելու, ինչպես նաեւ անձնագրի օտարերկրյա պետություններում վավերականության ժամկետը երկարաձգելու դիմումները հնարավոր կլինի ներկայացնել առանց ՀՀ դիվանագիտական ծառայության մարմիններ անձամբ ներկայանալու, իսկ փաստաթղթերն ուղարկել եւ ստանալ փոստով:
Հարակից զեկույցով հանդես է եկել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ալխաս Ղազարյանը: Նա կոչ է արել դրական եզրակացություն տալ նախագծին:
«Պետության հանդեպ վերաբերմունք է դրսեւորվում քաղաքացիության ստացմամբ ու պահպանմամբ՝ անձնագիրը քաղաքացիությունը հավաստող փաստաթղթերից մեկն է, բայց ոչ միակը»,- ելույթների ընթացքում ասել է ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը եւ նկատել, որ փոփոխությունն էական նվազեցում կամ ավելացում չի նախատեսի բյուջեի ծախսերի վրա:
Հանձնաժողովը դրական եզրակացության է արժանացրել նախագիծը:
21:23 14.07.2025
Ժամանակավորապես կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումը«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հուլիսի 15-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Արմավիրի մարզ՝ 11:00-17:00 Մյասնիկյան, Հացիկ, Բաղրամյան գյուղեր, Արարատի մարզ՝ 10:00-12:00 Արգավանդ, Գետափնյա, Ազատաշեն, Գեղանիստ գյուղեր մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, 10։00-13։00 Արարատ քաղաք՝ Ոսկու կորզման ֆաբրիկայի բանավան մասնակի, Արալեզ գյուղ մասնակի, 10։00-14։30 Շահումյան գյուղ […] ...
21:00 14.07.2025
Թրամփը հնչեցրել է ավելի վաղ խոստացած «կարևոր հայտարարությունը» Ռուսաստանի մասինԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երկուշաբթի օրը Ռուսաստանի վերաբերյալ նախկինում հայտարարված «կարևոր» հայտարարության ժամանակ նշել է, որ «շատ դժգոհ է» Մոսկվայից։ «Եվ այսօր այստեղ գտնվելու պատճառներից մեկն այն է, որ լսեք, որ մենք շատ դժգոհ ենք Ռուսաստանից», – ասել է Թրամփը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռուտեի հետ հանդիպումից հետո։ Ավելի վաղ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ […] ...
20:46 14.07.2025
Հրդեհավտանգ վայրերում, մասնավորապես՝ հանգստի գոտիներում և անտառամերձ տարածքներում, իրականացվում է շուրջօրյա հերթապահությունՋերմաստիճանի բարձրացմանը զուգընթաց ՆԳՆ փրկարար ծառայության ստորաբաժանումները շարունակում են իրականացնել անտառային և բուսածածկ տարածքներում հրդեհների կանխարգելման, հնարավոր վտանգների նվազեցման և հանրային իրազեկման լայնածավալ միջոցառումներ, որոնք ուղղված են բնակչության տեղեկացվածության մակարդակի բարձրացմանը և հրդեհների առաջացման ռիսկերը նվազեցնող պատասխանատու գործողությունների խթանմանը։ ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության տնօրեն՝ ՆԳ նախարարի տեղակալ, փրկարար ծառայության գեներալ-մայոր Կամո Ցուցուլյանի հանձնարարականի համաձայն՝ 2025 […] ...
20:38 14.07.2025
Էմանուել Մակրոնի հետ քննարկեցինք երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր․ ՓաշինյանԵլիսեյան պալատում կայացած հանդիպմանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է նախագահ Էմանուել Մակրոնին Ֆրանսիայի ազգային տոնի առիթով։ «Քննարկեցինք երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր»,-Ֆեյսբուքի իր էջում գրել է Փաշինյանը։ ...
20:32 14.07.2025
Թրամփը հայտարարել է, որ Հայաստանն ու Ադրբեջանը շուտով կկարգավորեն հակամարտությունըԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունը մոտ է հաջող լուծմանը։ «Եվ մենք լուծել ենք մեկ այլ խնդիր՝ Հայաստանի և Ադրբեջանի խնդիրը։ Կարծես թե այն մոտ է ավարտին։ Մոտ է հաջող ավարտին», – ասել է Թրամփը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռուտեի հետ հանդիպման ժամանակ։ ...
20:25 14.07.2025
Թրամփը խոսել է Ուկրաինային ռազմական օգնության հետագա մատակարարումների մասինԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երկուշաբթի օրը հայտարարել է, որ Կիևին տրամադրվող ապագա ռազմական օգնությունը կներառի ոչ միայն հրթիռներ, այլև Patriot մարտկոցներ, որոշ երկրներ Կիևին կտրամադրեն իրենց առկա Patriot հակաօդային պաշտպանության համակարգերը, իսկ ԱՄՆ-ն կհամալրի իր զինանոցները նոր համակարգերով։ Անցյալ շաբաթ Թրամփը հայտարարեց, որ ՆԱՏՕ-ն, որի անդամ է Վաշինգտոնը, կվճարի ամերիկյան զենքի համար, որը դաշինքը հետագայում […] ...