17:43 07.09.2023
Առողջապահական համակարգի առաջնային օղակում գործող կազմակերպություններն ունեն տարբեր կազմակերպաիրավական ձեւեր: Նույն գործառույթն իրականացնող ԲԿ-ների մի մասը ՀՈԱԿ-ներ են, մյուսը՝ ՊՈԱԿ-ներ, կան եւ մի քանի ՓԲԸ-ներ: Խնդիրը պետք է լուծել, ու բոլոր ԲԿ-ները բերել միեւնույն կազմակերպաիրավական ձեւին: Այս մասին ՀՀ ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի՝ սեպտեմբերի 7-ի հերթական նիստում ասել է հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանը՝ ««Պետական ոչ առեւտրային կազմակերպությունների մասին» օրենքում լրացում կատարելու մասին» եւ կից օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծերի փաթեթը ներկայացնելիս:
Ըստ զեկուցողի՝ տեղական ինքնակառավարման համակարգում, համայնքների խոշորացման գործընթացով պայմանավորված, գործող օրենքներում նկատվում են դրույթներ, որոնք դժվարացնում են բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնող բժշկական հաստատությունների կառավարումը: Մասնավորապես, «Պետական ոչ առեւտրային կազմակերպությունների մասին», «Տեղական ինքնակառավարման մասին» եւ «Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» օրենքներում, ինչպես նաեւ դրանցից բխող ենթաօրենսդրական իրավական ակտերում կան տարբեր կարգավորումներ, որոնք բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնող բժշկական հաստատությունների տնօրենների ընտրության համար հնարավորություն չեն տալիս ձեւավորել միասնական մոտեցում: Նախագծով անկախ ԲԿ-ների կազմակերպաիրավական ձեւերից` այդ հաստատությունների ղեկավարների հավակնորդների առաջ այսուհետ նույն պահանջները կդրվեն:
«Համայնքային ենթակայության տակ գտնվող բժշկական ամբուլատորիաների տնօրեններին նշանակում ու աշխատանքից ազատում է համայնքապետը, ՊՈԱԿ-ների դեպքում՝ մարզպետը, որեւէ գերատեսչությունից որեւէ գործառույթ չենք վերցնում: Նախագծով ֆիքսում ենք նաեւ այն կարգավորումը, որ տնօրենը կարող է կատարել նաեւ այլ վճարովի աշխատանք այն կազմակերպությունում, որտեղ ինքը տնօրեն է: Մրցույթի անցկացման ու հարցաշարի ընտրությունն անելու է Առողջապահության նախարարությունը»,- ասել է Նարեկ Զեյնալյանը:
Հանձնաժողովի անդամ Արսեն Թորոսյանը նկատել է, որ նախագծով սահմանվում է՝ բժշկական ամբուլատորիաների, առողջության առաջնային պահպանման կենտրոնների, գյուղական առողջության կենտրոնների գործադիր մարմինների ընտրության համար ներկայացվող պահանջ է, որ հավակնորդն ունենա բարձրագույն բժշկական կրթություն: Պատգամավորը հետաքրքրվել է՝ արդյո՞ք անհավասար պայմաններ չեն ստեղծվի մասնավոր ԲԿ-ների համեմատ, քանի որ նախագծով պահանջ է ներկայացվում, որ միայն ՊՈԱԿ-ների ղեկավարները բժշկական կրթություն ունենան, ինչին ի պատասխան՝ Նարեկ Զեյնալյանը փաստել է, որ իր համոզմամբ, բժշկական կազմակերպություն ղեկավարելու համար առնվազն բժշկական գիտելիքներ են անհրաժեշտ:
Հանձնաժողովի նախագահը տեղեկացրել է, որ Կառավարությունը մի քանի տեխնիկական առաջարկներ է արել նախագծի վերաբերյալ, որոնք ընդունվել են:
Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել օրենքի նախագծերի փաթեթին:
22:25 14.07.2025
Փաշինյան-Մակրոն հանդիպմանը քննարկվել են Հայաստան-Ֆրանսիա հարաբերությունների օրակարգային մի շարք հարցերԵլիսեյան պալատում տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առանձնազրույցը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ: Այս մասին հայտնել են ՀՀ կառավարությունից։ Վարչապետը ջերմորեն շնորհավորել է Էմանուել Մակրոնին Ֆրանսիայի ազգային տոնի առիթով և բարեկամ Ֆրանսիային մաղթել բարօրություն և բարգավաճում: Ֆրանսիայի նախագահը շնորհակալություն է հայտնել բարեմաղթանքների համար՝ ընդգծելով Հայաստանի հետ բազմակողմ համագործակցությունը զարգացնելու և խորացնելու իր հանձնառությունը: […] ...
22:19 14.07.2025
Տիգրան Խաչատրյանը մասնակցել է Ֆրանսիայի Հանրապետության Ազգային տոնի առթիվ կազմակերպված միջոցառմանըՓոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը մասնակցել է Ֆրանսիայի Հանրապետության Ազգային տոնի առթիվ Ֆրանսիայի դեսպանությունում կազմակերպված հանդիսավոր միջոցառմանը: Այս մասին հայտնել են ՀՀ կառավարությունից։ Փոխվարչապետը Հայաստանի Հանրապետության կառավարության անունից շնորհավորել է բարեկամ Ֆրանսիային և ֆրանսիացիներին Ազգային տոնի առթիվ՝ մաղթելով շարունակական առաջընթաց և բարգավաճում։ Բարձր գնահատելով վերջին տարիներին Հայաստան-Ֆրանսիա բազմաոլորտ համագործակցության դինամիկան՝ փոխվարչապետ Խաչատրյանը նկատել է, որ համընդհանուր արժեքների […] ...
22:14 14.07.2025
Axios. ԱՄՆ-ն Կիևին 10 միլիարդ դոլարի զենք կմատակարարի ՆԱՏՕ-ի հետ կնքված համաձայնագրի շրջանակներումԱՄՆ կառավարությունը ակնկալում է, որ ՆԱՏՕ-ի հետ նոր համաձայնագրի համաձայն՝ դաշինքի դաշնակիցները Կիևի համար կգնեն ամերիկյան զենք՝ ընդհանուր առմամբ մոտ 10 միլիարդ դոլարի չափով։ Այս մասին հայտնել է Axios պորտալը՝ հղում անելով իր աղբյուրներին։ «Ծրագրերին ծանոթ աղբյուրը Axios-ին ասել է, որ ԱՄՆ-ն սկզբում ՆԱՏՕ-ի դաշնակիցներին կվաճառի մոտ 10 միլիարդ դոլարի զենք։ Ուկրաինայի համար նախատեսված մատակարարումների […] ...
21:44 14.07.2025
Փաշինյանի այցը Բրյուսել. ի՞նչ նշանակություն և ուղերձներ ունի այնՎարչապետ Նիկոլ Փաշինյանը Բրյուսելում է: Նա հանդիպումներ է ունեցել Եվրամիության բարձրաստիճան պաշտոնյաների հետ: Այս հանդիպումը հաջորդում է Իլհամ Ալիևի հետ բանակցություններին: Ի՞նչ ուղերձներ և արդյունքներ կարող են ունենալ տեղի ունեցող գործընթացները. թեմային «Հեռանկար»-ի տաղավարում անդրադարձել է քաղաքագետ Լիլիթ Դալլաքյանը: ...
21:23 14.07.2025
Ժամանակավորապես կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումը«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հուլիսի 15-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Արմավիրի մարզ՝ 11:00-17:00 Մյասնիկյան, Հացիկ, Բաղրամյան գյուղեր, Արարատի մարզ՝ 10:00-12:00 Արգավանդ, Գետափնյա, Ազատաշեն, Գեղանիստ գյուղեր մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, 10։00-13։00 Արարատ քաղաք՝ Ոսկու կորզման ֆաբրիկայի բանավան մասնակի, Արալեզ գյուղ մասնակի, 10։00-14։30 Շահումյան գյուղ […] ...