17:30 08.09.2023
Կանադա – Արցախ խորհրդարանական բարեկամության խմբակցության համանախագահներ Ռեյչլ Թամսը և Լեո Հուսաքոսը սեպտեմբերի 6-ին նամակով դիմել են Կանադայի արտգործնախարար Մելանի Ժոլիին: Այս մասին տեղեկացնում են Արցախի ԱԺ-ից:
Կանադայի Օնթավիայի գրասենյակից տեղեկացրել են, որ նամակում խոսվում է Հարավային Կովկասում Արցախի շուրջ ծավալված ճգնաժամի մասին, նշելով, որ Ադրբեջանի կառավարությունը մարդասիրական ու տնտեսական ճնշում է գործադրում Լեռնային Ղարաբաղի 120 000 հայ բնակչության նկատմամբ:
Նամակի մեջ ընդգծվում է, որ Genocide Watch կազմակերպությունը Լեռնային Ղարաբաղի իրավիճակը մտել է «Հալածանք»-ի փուլ, հատկապես սկսած 2023 թվականի հունիսի 14-ից, երբ արգելափակված էր Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի մուտքը Արցախ ՝ սննդամթերքի ու բժշկական տարրական օգնություն տեղափոխելու համար:
Ռուսական խաղաղապահ զորախումբը, որին վստահված է Լաչինի միջանցքի պաշտպանությունը, ցավոք, չի կարողանում վերահսկել միջանցքը՝ խախտելով եռակողմ հրադադարի համաձայնագրով նախատեսված իր պարտավորությունները:
Լաչինի միջանցքի՝ Ադրբեջանի կողմից շրջափակումը բնիկ հայերի նկատմամբ գործադրված մարդու իրավունքների խախտումների շարքին է դասվում: Այդ խախտումների շարքում են ռազմական գործողությունների ժամանակ վարձկանների օգտագործումը, ինքնիշխան հայկական տարածքների վրա հարձակումն ու բռնագրավումը, քաղաքացիական բնակչության նկատմամբ ուժի կիրառումը:
Կանադայի համար որոշիչ պահ է: Հրամայական է, որ Կանադան պատժամիջոցներ սահմանի Ադրբեջանի բռնապետական կառավարության պաշտոնյաների դեմ, որոնք խախտել են խաղաղությունն ու անվտանգությունը՝ միաժամանակ կատարելով մարդկային իրավունքների կոպիտ և համակարգված խախտումներ:
ՄԱԿ-ի «Պաշտպանելու պատասխանատվությունը»( R2P) պարտավորության համաձայն՝ Կանադան պատասխանատու է Արցախի բնակչությունը պաշտպանելու այնպիսի վայրագություններից, ինչպիսիք են հալածանքները և էթնիկ զտումները: Ադրբեջանի այս ընթացքը կասեցնելու համար անհրաժեշտ են բոլոր համապատասխան միջամտությունները՝ դիվանագիտական և տնտեսական պատժամիջոցներից մինչև միջազգային քրեական հետապնդումները և որպես վերջին միջոց՝ ռազմական գործողությունները:
Կանադա- Արցախ խորհրդարանական բարեկամության խմբակցության համանախագահները նամակի ավարտին Կանադայի իշխանություններից խնդրում են ուժեղացնել Լեռնային Ղարաբաղի հայերի նկատմամբ շարունակվող հալածանքները դադարեցնելուն ուղղված աշխատանքները, վերստին շեշտելով, որ նրանք պահանջեն պատժամիջոցներ սահմանել ադրբեջանական իշխանությունների նկատմամբ և ստիպեն Բաքվի կառավարությանը ապաշրջափակել Լաչինի միջանցքը:
22:25 14.07.2025
Փաշինյան-Մակրոն հանդիպմանը քննարկվել են Հայաստան-Ֆրանսիա հարաբերությունների օրակարգային մի շարք հարցերԵլիսեյան պալատում տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առանձնազրույցը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ: Այս մասին հայտնել են ՀՀ կառավարությունից։ Վարչապետը ջերմորեն շնորհավորել է Էմանուել Մակրոնին Ֆրանսիայի ազգային տոնի առիթով և բարեկամ Ֆրանսիային մաղթել բարօրություն և բարգավաճում: Ֆրանսիայի նախագահը շնորհակալություն է հայտնել բարեմաղթանքների համար՝ ընդգծելով Հայաստանի հետ բազմակողմ համագործակցությունը զարգացնելու և խորացնելու իր հանձնառությունը: […] ...
22:19 14.07.2025
Տիգրան Խաչատրյանը մասնակցել է Ֆրանսիայի Հանրապետության Ազգային տոնի առթիվ կազմակերպված միջոցառմանըՓոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը մասնակցել է Ֆրանսիայի Հանրապետության Ազգային տոնի առթիվ Ֆրանսիայի դեսպանությունում կազմակերպված հանդիսավոր միջոցառմանը: Այս մասին հայտնել են ՀՀ կառավարությունից։ Փոխվարչապետը Հայաստանի Հանրապետության կառավարության անունից շնորհավորել է բարեկամ Ֆրանսիային և ֆրանսիացիներին Ազգային տոնի առթիվ՝ մաղթելով շարունակական առաջընթաց և բարգավաճում։ Բարձր գնահատելով վերջին տարիներին Հայաստան-Ֆրանսիա բազմաոլորտ համագործակցության դինամիկան՝ փոխվարչապետ Խաչատրյանը նկատել է, որ համընդհանուր արժեքների […] ...
22:14 14.07.2025
Axios. ԱՄՆ-ն Կիևին 10 միլիարդ դոլարի զենք կմատակարարի ՆԱՏՕ-ի հետ կնքված համաձայնագրի շրջանակներումԱՄՆ կառավարությունը ակնկալում է, որ ՆԱՏՕ-ի հետ նոր համաձայնագրի համաձայն՝ դաշինքի դաշնակիցները Կիևի համար կգնեն ամերիկյան զենք՝ ընդհանուր առմամբ մոտ 10 միլիարդ դոլարի չափով։ Այս մասին հայտնել է Axios պորտալը՝ հղում անելով իր աղբյուրներին։ «Ծրագրերին ծանոթ աղբյուրը Axios-ին ասել է, որ ԱՄՆ-ն սկզբում ՆԱՏՕ-ի դաշնակիցներին կվաճառի մոտ 10 միլիարդ դոլարի զենք։ Ուկրաինայի համար նախատեսված մատակարարումների […] ...
21:44 14.07.2025
Փաշինյանի այցը Բրյուսել. ի՞նչ նշանակություն և ուղերձներ ունի այնՎարչապետ Նիկոլ Փաշինյանը Բրյուսելում է: Նա հանդիպումներ է ունեցել Եվրամիության բարձրաստիճան պաշտոնյաների հետ: Այս հանդիպումը հաջորդում է Իլհամ Ալիևի հետ բանակցություններին: Ի՞նչ ուղերձներ և արդյունքներ կարող են ունենալ տեղի ունեցող գործընթացները. թեմային «Հեռանկար»-ի տաղավարում անդրադարձել է քաղաքագետ Լիլիթ Դալլաքյանը: ...
21:23 14.07.2025
Ժամանակավորապես կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումը«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հուլիսի 15-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Արմավիրի մարզ՝ 11:00-17:00 Մյասնիկյան, Հացիկ, Բաղրամյան գյուղեր, Արարատի մարզ՝ 10:00-12:00 Արգավանդ, Գետափնյա, Ազատաշեն, Գեղանիստ գյուղեր մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, 10։00-13։00 Արարատ քաղաք՝ Ոսկու կորզման ֆաբրիկայի բանավան մասնակի, Արալեզ գյուղ մասնակի, 10։00-14։30 Շահումյան գյուղ […] ...