Այն մասին, թե ինչպես նախարարը «ստուգեց» դպրոցի տնօրենի անգլերենի գիտելիքները – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
07 07 2025
  • $
    384.11
  • RUBLE
    4.88
  • 450.45
WEATHER
+27.09 oC

Այն մասին, թե ինչպես նախարարը «ստուգեց» դպրոցի տնօրենի անգլերենի գիտելիքները

19:42 29.08.2018

Օտար  լեզուների դասավանդումը  մեր դպրոցներում շատ ցածր մակարդակի վրա է, դասավանդումը սկսվում է 3-րդ դասարանից, շաբաթական երկու ժամով, դասագրքերի վիճակն էլ բավարար չէ: Այս մասին այսօր խոսել է մայրաքաղաքի դպրոցներից մեկի տնօրենը ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանի հետ հանդիպման ժամանակ: «Հնարավոր չէ՞ արդյոք ունենալ օտար լեզվի խորացված ուսուցմամբ դպրոցներ»,- հարցրել է տնօրենը: Տնօրենն ասել է նաև, որ խորհրդային տարիներին կային օտար լեզվի խորացված ուսուցմամբ դպրոցներ: Դրանցից մեկն էլ ինքն է ավարտել, և այդ դպրոցները փայլուն գիտելիքներ էին տալիս:

Նախարարը նախ ճշտել է, թե ինչ օտար լեզու է սովորել տնօրենը, այնուհետև ընդունել է, որ դպրոցներում իսկապես շատ թույլ է օտար լեզի դասավանդումը, կան մեթոդաբանության և դասաժամերի բաշխման խնդիրներ: Եվ խնդիրը, խորացված ուսուցմամբ դպրոցներ ունենալով, չի լուծվի: Պետք է որակյալ դասավանդում և մասնագետներ ունենալ, «որովհետև ես վստահ եմ, որ այն տեքստը, որը դուք հիմա ասացիք հայերեն՝ լինելով  խորացված ուսուցմամբ դպրոցի նախկին սան, չեք կարող էդ տեքստը ասել անգլերեն»,- ասել է Արայիկ Հարությունյանը:

Տնօրենը հավաստիացրել է, որ վստահ կարող է ու շարունակել է միտքը անգլերեն, թե Հայաստանում օտար լեզուների խնդիրը շատ լուրջ է: Օրինակ, «եթե համեմատենք Վրաստանի հետ, ապա այնտեղ երեխաները առաջին դասարանից են սովորում օտար լեզու: Նրանք անվճար ստանում են բոլոր դասագրքերը: Ընդ որում՝ ամեն տարի այդ դասագրքերը նոր են»,- անգլերեն ասել է տնօրենը:

Նախարարը նկատեց, որ տնօրենն այլ տեքստ է ասում: Տնօրենը կրկին անգլերեն հավատացրեց, որ կարող է նաև նույնն ասել օտար լեզվով, պարզապես այն ինչ ասաց՝ մոռացել էր նշել հայերեն:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Արագածոտնի մարզում 33-ամյա վարորդը «ԶԻԼ»-ով դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվել

19:39 07.07.2025

Արագածոտնի մարզում 33-ամյա վարորդը «ԶԻԼ»-ով դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվել

Այսօր՝ հուլիսի 7-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 06։50-ի սահմաններում Աշտարակ-Եղվարդ ավտոճանապարհի 2-րդ կմ հատվածում Գեղարքունիքի մարզի բնակիչ 33-ամյա Վիգեն Մ․-ն իր վարած «ԶԻԼ» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվել։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով վարորդը հետազոտման նպատակով դիմել է հիվանդանոց։ Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի պատճառը եղել […] ...

Մայրաքաղաքի պարեկները հայտնաբերել են օրինազանց վարորդին

19:27 07.07.2025

Մայրաքաղաքի պարեկները հայտնաբերել են օրինազանց վարորդին

Օրերս սոցցանցերում տեսանյութ էր հրապարակվել. վարորդը երթևեկում էր մանկահասակ երեխան գրկին։ Երևանի պարեկները պարզել են վարորդի ինքնությունը։ Հուլիսի 5-ի երեկոյան պարեկները «Հյունդային» ու վարորդին հայտնաբերել են։ Տղամարդու նկատմամբ կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն։ «Հարգելի՛ վարորդներ, անհրաժեշտ է խստորեն պահպանել երթևեկության կանոնները, հատկապես՝ երեխաների հետ երթևեկելիս։ Նույնիսկ աննշան թվացող խախտումը կարող է ողբերգության հանգեցնել»։ ...

ՀՀ վարչապետի հովանու ներքո անցկացված բանակային խաղերում ՆԳ նախարարությունը նվաճել է 5 ոսկե մեդալ

19:16 07.07.2025

ՀՀ վարչապետի հովանու ներքո անցկացված բանակային խաղերում ՆԳ նախարարությունը նվաճել է 5 ոսկե մեդալ

Հունիսի 29-ից հուլիսի 6-ը ՀՀ վարչապետի հովանու ներքո ուժային կառույցների միջև անցկացվել են ամենամյա բանակային խաղերը, որին մասնակցում էին նաև ՆԳ նախարարության 4 հավաքական թիմեր՝ կազմված նախարարության, Պարեկային ծառայության, Ոստիկանության զորքերի և Փրկարար ծառայության աշխատակիցներից։ Ընդհանուր հաշվարկով ՆԳ նախարարության 4 հավաքական թիմերի ներկայացուցիչները անհատական պայքարում նվաճել են 10 մեդալ, այդ թվում՝ 3 ոսկե ինքնաձիգով, ատրճանակով […] ...

Բենակի թանգարանի գիտական տնօրենի հետ քննարկվել են հայաստանյան թանգարանների հետ համագործակցության հնարավորությունները

19:05 07.07.2025

Բենակի թանգարանի գիտական տնօրենի հետ քննարկվել են հայաստանյան թանգարանների հետ համագործակցության հնարավորությունները

Հունաստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը հանդիպել է Բենակի թանգարանի գիտական տնօրեն դոկտոր Ջորջ Մանգինիսի հետ։ Ինչպես տեղեկացնում են Հունաստանում Հայաստանի դեսպանությունից, հանդիպմանը քննարկվել են հայաստանյան թանգարանների հետ բազմաշերտ համագործակցության հնարավորությունները։ Դեսպան Մկրտչյանը նշել է, որ Հայաստանում մեծ հետաքրքրություն կա Հունաստանի տարբեր թանգարանների հետ համագործակցության ուղղությամբ և Բենակի թանգարանը իր հարուստ հավաքածուներով, […] ...

Հիանալի խաղացի․ Խաչանով

18:54 07.07.2025

Հիանալի խաղացի․ Խաչանով

Ռուսաստանը ներկայացնող հայ թենիսիստ Կարեն Խաչանովը «Մեծ սաղավարտի» տարվա երրորդ մրցաշար «Ուիմբլդոնի» 1/8 եզրափակչում հաղթելուց հետո կորտում ճեպազրույց է տվել: «Այսօր ես պարզապես հիանալի խաղացի։ Ես շատ ուրախ եմ, որ կրկին «Ուիմբլդոնի» քառորդ եզրափակչի մասնակից եմ։ Ես պատրաստ էի անցկացնել 5-սեթանոց մրցախաղ, բայց ուրախ եմ, որ ամեն ինչ ավարտվեց երեք սեթում»,- ասել է աշխարհի 20-րդ […] ...

Փեզեշքիանը հայտնել է իր նկատմամբ մահափորձի մասին, հերքել Թրամփի դեմ մահափորձերին առնչությունը

18:46 07.07.2025

Փեզեշքիանը հայտնել է իր նկատմամբ մահափորձի մասին, հերքել Թրամփի դեմ մահափորձերին առնչությունը

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հայտարարել է, որ Իսրայելի իշխանությունները փորձել են սպանել իրեն, բայց ձախողվել են։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը ամերիկացի լրագրող Թաքեր Կառլսոնին տված հարցազրույցում, որը հրապարակվել է նրա YouTube-յան ալիքում։ «Այո, նրանք փորձել են…. բայց ձախողվել են», – ասել է Փեզեշքիանը՝ պատասխանելով Կառլսոնի համապատասխան հարցին: Իրանի նախագահը […] ...

BACK_TO_TOP