22:28 29.08.2018
Երևանի ավագանու ընտրություններին «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը կմասնակցի 195 թեկնածուով: Այս մասին Facebook-ում գրել է ԲՀԿ մամուլի խոսնակ Վանիկ Էլիզբարյանը:
Նա նաև տեղեկացրել է, որ Երևանի ավագանու ընտրություններին «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ցուցակը կգլխավորի ԲՀԿ քաղաքական խորհրդի գլխավոր քարտուղար Նաիրա Զոհրաբյանը, իսկ 195-րդ հորիզոնականում ԲՀԿ փոխնախագահ Վահե Էնֆիաջյանն է:
Երևանի ավագանու ընտրություններում ԲՀԿ ընտրացուցակի 20 թեկնածուներն են՝
1. Նաիրա Զոհրաբյան – ԱԺ պատգամավոր, ԱԺ Եվրոպական ինտեգրման հանձնաժողովի նախագահ
2. Պետրոս Ղազարյան – «Ուրվագիծ» հաղորդման հեղինակ-վարող
3. Արման Աբովյան – քաղաքագետ
4. Միքայել Մանրիկյան – պրոֆեսոր, բժշկական համալսարան
5. Արմեն Ներսիսյան – «Համերաշխություն» ՀԿ նախագահ
6. Նազիկ Ավդալյան – ծանրորդ
7. Մարկոս Հարությունյան – շուկայի զարգացման մենեջեր
8. Արմեն Այվազյան – ՀՀ ԱԺ պատգամավոր Հակոբ Նազարյանի օգնական
9. Ջիվան Պողոսյան – Երևանի ավագանու ԲՀԿ նախկին խմբակցության ղեկավար
10. Հռիփսիմե Առաքելյան – լրագրող, Կամերային թատրոնի տնօրեն
11. Լյուդմիլա Սարգսյան – ՍԴՀԿ նախագահ
12. Քրիստինա Վարդանյան – բժիշկ, բնապահպան, ԵՊՀ դասախոս
13. Գոռ Դարբինյան – իրավաբան
14. Գեւորգ Շեկոյան – մենեջեր
15. Հայկ Վարդանյան – ԲՀԿ Արաբկիր շրջանի պատասխանատու
16. Վարդան Ավետյան – ՀՀ մտավոր սեփականության գյուտերի և օգտակար մոդելների բաժնի գլխավոր մասնագետ
17. Էվելինա Խաչատրյան – Ծովակալ Իսակովի անվան 132 դպրոցի դասվար
18. Վարդան Միրզոյան – ԲՀԿ Շենգավիթի պատասխանատու
19. Ռաֆայել Այվազյան – ԲՀԿ Կենտրոն վարչական շրջանի պատասխանատու
20. Մարտիկ Իսախանյան – «Տորք Անգեղ» մարզամշակութային կենտրոնի փոխտնօրեն։
11:07 24.06.2025
Իսրայելի կողմից իրականացված հարձակման հետևանքով զոհվել է իրանցի միջուկային գիտնական․ ԶԼՄԻսրայելի կողմից իրականացված հարձակման հետևանքով զոհվել է իրանցի միջուկային գիտնական Մոհամմադ Ռեզա Սադիղին: Այս մասին հաղորդում է NourNews գործակալությունը։ Լրատվամիջոցի հաղորդմամբ՝ Իսրայելը հարձակումը սկսել է առավոտյան, նախքան հրադադարի պայմանավորվածության ուժի մեջ մտնելը։ ...
10:55 24.06.2025
Իսրայելը կարձագանքի հրադադարի ցանկացած խախտման․ Նեթանյահուի գրասենյակԻսրայելը մտադիր է վճռականորեն արձագանքել Իրանի կողմից հրադադարի ցանկացած խախտման, հայտարարել է այդ երկրի վարչապետ Բենիամին Նեթանյահուի գրասենյակը։ «Իսրայելը վճռականորեն կարձագանքի հրադադարի ցանկացած խախտման: Իսրայելի քաղաքացիները պետք է շարունակեն հետևել հրամանատարության հրահանգներին մինչև հրադադարի լիարժեք պահպանումը», – ասվում է պաշտոնական հայտարարության մեջ: ...
10:43 24.06.2025
Արտերկրի գիտնականների ղեկավարությամբ կստեղծվի 12 հեռավար լաբորատորիա. մրցույթի արդյունքները հայտնի ենՀՀ ԿԳՄՍ նախարարի հրամանով հաստատվել է «Հեռավար լաբորատորիաների հիմնադրման ծրագիր-2025» մրցույթի արդյունքում ֆինանսավորման երաշխավորված գիտական նախագծերի ցանկը։ Մրցույթի արդյունքում ընտրվել է արտերկրի գիտնականների ղեկավարությամբ ՀՀ պետական գիտական կազմակերպությունում հեռանկարային, ժամանակակից գիտական ուղղություններով նոր ստորաբաժանումների ստեղծմանն ուղղված 12 հնգամյա նախագիծ՝ 5 տարվա կտրվածքով մինչև 130 միլիոն ՀՀ դրամ բյուջեով: Մրցույթի մանրամասները ...
10:34 24.06.2025
Հրդեհ Հերհեր գյուղումՀունիսի 24-ին, ժամը 02:45-ին Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Հերհեր գյուղում այրվում է տուն։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 04։02-ին, մարվել՝ 06:43-ին: Այրվել է տունը (մոտ 80 քմ): ...
10:21 24.06.2025
Նեթանյահուն կառավարությանը տեղեկացրել է Իրանի հետ ունեցած պայմանավորվածության մասինԻսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն գիշերային նիստում նախարարների կաբինետին տեղեկացրել է ԱՄՆ-ի և Կատարի միջնորդությամբ Իրանի հետ հրադադարի վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածության մասին, երեքշաբթի օրը հաղորդել է իսրայելական պետական Kan հեռարձակողը։ «Վարչապետը նախարարներին տեղեկացրել է Իրանի հետ հրադադարի վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածությունների մասին գրեթե մինչև ժամը 2:00-ը տևած կաբինետի նիստի ժամանակ», – ասվում է հաղորդագրության մեջ։ […] ...
10:10 24.06.2025
Թրամփն Իսրայելի և Իրանի միջև հրադադարն անվանել է մեծ իրադարձությունԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իսրայելի և Իրանի միջև հրադադարը մեծ իրադարձություն է Իսրայելի և աշխարհի համար։ «Սա պատերազմի ավարտն է։ Սա հիանալի է Իսրայելի և աշխարհի համար», – ասել է Թրամփը Axios- ին տված հարցազրույցում ։ ...