Ամփոփվել են Դատախազության Աշխատանքային խմբի տվյալները՝ 14:00-ի դրությամբ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
14 07 2025
  • $
    384.14
  • RUBLE
    4.90
  • 449.25
WEATHER
+28.09 oC

Ամփոփվել են Դատախազության Աշխատանքային խմբի տվյալները՝ 14:00-ի դրությամբ

17:50 17.09.2023

Գլխավոր դատախազության Հակակոռուպցիոն կոմիտեում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության պետ Էդգար Արսենյանն այսօր Կենտրոնական ընտրական հանձնաժողովում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ներկայացրել է 2023 թվականի օգոստոսի 23-ից մինչև սեպտեմբերի 15-ն ընկած ժամանակահատվածում և այսօր՝ ժամը 14:00-ի դրությամբ, ՀՀ գլխավոր դատախազի հրամանով ստեղծված Աշխատանքային խմբի իրականացրած աշխատանքները:

Էդգար Արսենյանը, մասնավորապես, նշել է.

«Նախքան ընտրությունների օրվա՝ ժամը 08:00-ից 14:00-ի դրությամբ իրականացված մշտադիտարկման արդյունքներն ամփոփելը՝ հակիրճ տեղեկություն ներկայացնեմ Երևան քաղաքի ավագանու ընտրություններին ընդառաջ՝ ՀՀ գլխավոր դատախազի հրամանով ստեղծված Աշխատանքային խմբի կողմից իրականացված աշխատանքների մասին:

Աշխատանքային խմբի նպատակը՝ առերևույթ ընտրական հանցանքների մասին դիմումները, հաղորդումները, ինչպես նաև ԶԼՄ-ներով կամ սոցիալական ցանցերով արված հրապարակումներն ու ահազանգերը գրանցելը, հաշվառելը, ուսումնասիրելը, ստուգելը, ըստ ենթակայության ուղարկելն ու այդ հաղորդումների քննարկման և դրանց հիման վրա նախաձեռնված քրեական վարույթների նախաքննության նկատմամբ դատախազական հսկողության արդյունավետությունը բարձրացնելն է:

Այն դեպքերում, երբ ընտրական գործընթացին առնչվող առերևույթ հանցանքների վերաբերյալ հաղորդումը պարունակել է վերացական, ընդհանուր և անորոշ տեղեկատվություն, ապա ՀՀ գլխավոր դատախազի կողմից աշխատանքային խմբին հանձնարարվել է հետևողական լինել, որպեսզի բոլոր նման հաղորդումներն ուղարկվեն Ոստիկանության համապատասխան տարածքային բաժիններ՝ դրանցով ստուգողական գործողություններ ձեռնարկելու:

Այս համատեքստում, Քրեական օրենսգրքի 218-221-րդ և 231-232-րդ հոդվածների վերաբերյալ ստացված դիմումները, բողոքները և հաղորդումներն ուղարկվել են Հակակոռուպցիոն կոմիտեի իրավասու ստորաբաժանում՝ «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» օրենքով սահմանված կարգով ստուգելու: Նշված հոդվածները վերաբերում են ընտրակաշառք տալուն և ստանալուն, դրա միջնորդությանը, ընտրության ժամանակ բարեգործության արգելքը խախտելուն, ինչպես նաև կուսակցության օգտին խոշոր չափերով ապօրինի նվիրատվություն ներգրավելուն և կուսակցությանը նվիրատվություն կատարելու՝ օրենքով սահմանված չափը չգերազանցելու արգելքը կամ օրենքով չթույլատրված աղբյուրներից նվիրատվությունների արգելքը խոշոր չափերով շրջանցելուն:

Այն դեպքերում, երբ հաղորդումն ի սկզբանե բովանդակել է հանցագործության վերաբերյալ բավարար տեղեկատվություն կամ այդ տեղեկությունը ձեռք է բերվել հաղորդման հիման վրա ձեռնարկված ստուգողական գործողությունների արդյունքում, քրեական վարույթ նախաձեռնելու հարցը լուծելու նպատակով՝ հաղորդումն անհապաղ վերահասցեագրվել է իրավասու քննչական մարմին:

Գլխավոր դատախազի կողմից հանձարարվել է նաև քրեական վարույթ նախաձեռնելուց հետո նախաքննության շրջանակներում ապահովել ամբողջ ծավալով գործի հանգամանքներից բխող ապացուցողական և վարութային այլ գործողությունների կատարումը՝ անհապաղ:

Նախընտրական քարոզչության ընթացքում, այսինքն՝ 2023 թվականի օգոստոսի 23-ից մինչև սեպտեմբերի 15-ն ընկած ժամանակահատվածում, աշխատանքային խումբը փաստացի ուսումնասիրել է 17 հրապարակում, ահազանգ, առերևույթ հանցանքի մասին հաղորդում՝ 17 դեպքի վերաբերյալ:

  1. Ստացված առերևույթ հանցանքի մասին հաղորդումների հիման վրա նախաձեռնվել է 6 քրեական վարույթ, որից`
  • 4-ը՝ նախընտրական քարոզչություն կատարելուն կամ քարոզչություն կատարելուց հրաժարվելուն հարկադրելու կամ նախընտրական քարոզչություն կատարելուն այլ կերպ խոչընդոտելու դեպքերի առթիվ:
  • 1-ը՝ անձի կամ նրա մերձավոր ազգականի կամ մերձավորի նկատմամբ բռնություն գործադրելու, գույքը ոչնչացնելու, վնասելու կամ վերցնելու սպառնալիքով կամ շանտաժի միջոցով, ինչպես նաև հավաքին մասնակցելու կամ հավաքին մասնակցելուց հրաժարվելու նպատակով նյութապես շահագրգռելու եղանակով օրինական կամ անօրինական հավաքին մասնակցելուն հարկադրելու փաստի առթիվ:
  • 1-ը՝ ընտրական իրավունքի իրականացումը, ընտրական հանձնաժողովների աշխատանքներին կամ ընտրությանը մասնակցող անձանց իրավունքների կամ պարտականությունների իրականացումը խոչընդոտելու դեպքի առթիվ:

Ստացված առերևույթ հանցանքի մասին հաղորդումներից 1-ը քրեական վարույթ նախաձեռնելու հարցը լուծելու նպատակով ուղարկվել է նախաքննական մարմին` ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչություն: 1 հաղորդում վերաբերել է ընտրական պաստառների տեղադրման ծառայության համար վճարներ ստանալուն, սակայն դրանք չտեղադրելուն:

Ստացված առերևույթ հանցանքի մասին ընտրության ժամանակ բարեգործության արգելքը խախտելու վերաբերյալ 1 հաղորդման հիման վրա քրեական վարույթ նախաձեռնելու մասին արձանագրություն չի կազմվել:

Ստացված ահազանգերից, դիմումներից, հաղորդումներից 7-ն ուղարկվել են Ոստիկանության համապատասխան տարածքային բաժիններ՝ դրանցում նշված տեղեկությունների կապակցությամբ ստուգողական գործողություններ կատարելու նպատակով:

Վերոնշյալ 7 դեպքերից՝

  • 5 դեպք վերաբերել է անձի կամ նրա մերձավոր ազգականի կամ մերձավորի նկատմամբ բռնություն գործադրելու, գույքը ոչնչացնելու, վնասելու կամ վերցնելու սպառնալիքով կամ շանտաժի միջոցով, ինչպես նաև հավաքին մասնակցելու կամ հավաքին մասնակցելուց հրաժարվելու նպատակով նյութապես շահագրգռելու եղանակով օրինական կամ անօրինական հավաքին մասնակցելուն հարկադրելուն,
  • 1 դեպք վերաբերել է կուսակցության կողմից ընտրության ժամանակ բարեգործության արգելքը խախտելուն,
  • 1 դեպք վերաբերել է ընտրողների ցուցակները կազմելու, դրանք քաղաքացիներին կամ կուսակցություններին տրամադրելու կամ հրապարակելու կարգը խախտելուն:

Բացի այդ, 2 հաղորդում, որոնք վերաբերել են ընտրության ժամանակ բարեգործության արգելքը խախտելուն, համապատասխան օպերատիվ-հետախուզական միջոցառումներով ստուգելու նպատակով ուղարկվել է Հակակոռուպցիոն կոմիտե:

Աշխատանքային խմբի կողմից այսօր՝ ժամը 14:00-ի դրությամբ, ուսումնասիրվել է հրապարակում, ահազանգ, առերևույթ հանցանքի մասին հաղորդում պարունակող՝ 4 դեպք:

  • Ստացված առերևույթ հանցանքի մասին հաղորդումներից 2-ը՝ քրեական վարույթ նախաձեռնելու հարցը լուծելու նպատակով, ուղարկվել են նախաքննական մարմին` Քննչական կոմիտեի իրավասու ստորաբաժանումներ: Դրանցից մեկը վերաբերել է մեկից ավելի անգամ կամ այլ անձի փոխարեն քվեարկելուն, մյուսը՝ այլ իրավախախտման:
  • Ստացված 4 ահազանգներից, դիմումներից, հաղորդումներից 2-ն ուղարկվել է Ոստիկանության իրավասու ստորաբաժանումներ՝ դրանցում նշված տեղեկությունների կապակցությամբ ստուգողական գործողություններ կատարելու նպատակով: Դրանք վերաբերում են հավաքին մասնակցելուն հարկադրելուն»:
Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը հուլիսի 7-13-ը

23:59 14.07.2025

Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը հուլիսի 7-13-ը

Սևանա լճի մակարդակը 2025 թվականի հուլիսի 7-13-ն ընկած ժամանակահատվածում իջել է 2 սմ-ով և կազմել՝ 1900.66 մ (13.07.25թ․), որն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից ցածր է 2 սմ-ով, իսկ 2025 թվականի հունվարի 1-ի մակարդակից բարձր է 27 սմ-ով։ Այս մասին հայտնել են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից: Արփա-Սևան ջրատարով 2025 թվականի հուլիսի 7-13-ն ընկած ժամանակահատվածում […] ...

Թբիլիսյան խճուղում խոշոր հրդեհ է բռնկվել․ կրակն ու ծուխը տեսանելի են անգամ 1 կմ-ից

23:57 14.07.2025

Թբիլիսյան խճուղում խոշոր հրդեհ է բռնկվել․ կրակն ու ծուխը տեսանելի են անգամ 1 կմ-ից

Հուլիսի 14-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 23։00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Թբիլիսյան խճուղուն հարակից մոտ 2000 մետր քառակուսի խոտածածկ տարածքում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, օպերատիվորեն ժամանել են Երևանի թիվ 5-րդ հրշեջ-փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ։ Կրակի դեմ […] ...

Մեկնարկեց «Ոսկե ծիրան 2025» կինոփառատոնը

23:50 14.07.2025

Մեկնարկեց «Ոսկե ծիրան 2025» կինոփառատոնը

Հուլիսի 13-ին մեկնարկեց «Ոսկե ծիրան» կինոփառատոնի հանդիսավոր բացումը: Ուղիղ մեկ շաբաթ մինչև հուլիսի 20-ը երևանյան հանդիսատեսը հնարավորություն կունենա դիտելու ավելի քան 100 ֆիլմ, այդ թվում այնպիսիք, որոնք արժանացել են Կաննի միջազգային կինոփառատոնի մրցանակների: Կինոփառատոնի շրջանակում Հայաստան են ժամանել աշխարհահռչակ կինոաստղեր: Պատվավոր հյուրերի շարքում են կինոյի միջազգային մեծություններ՝ Ամիր Նադերին, Աբդերահման Սիսակոն, Աթինա Ցանգարին, Ֆեդոն Պապամայքլը, […] ...

ՌԴ 21-ամյա քաղաքացին ՆԳՆ կրթահամալիրի մոտ «Toyota Camry»-ով բախվել է բազալտե եզրաքարին, հաստաբուն ծառին և տապալել այն

23:38 14.07.2025

ՌԴ 21-ամյա քաղաքացին ՆԳՆ կրթահամալիրի մոտ «Toyota Camry»-ով բախվել է բազալտե եզրաքարին, հաստաբուն ծառին և տապալել այն

Հուլիսի 14-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 18։00-ի սահմաններում Ծովակալ Իսակովի պողոտայում, ՀՀ Ներքին գործերի նախարարության կրթահամլիրի մոտ ՌԴ քաղաքացի 21-ամյա Ռոբերտ Մ․-ն իր վարած «Toyota Camry» մակնիշի ավտոմեքենայով դեռև անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բազալտե եզրաքարին, ապա հաստաբուն ծառին և տապալել այն։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով, ըստ նախնական […] ...

«Իմ քայլը» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստում ամփոփվել են կիսամյակի արդյունքներն ու իրականացված ծրագրերը

23:25 14.07.2025

«Իմ քայլը» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստում ամփոփվել են կիսամյակի արդյունքներն ու իրականացված ծրագրերը

Տեղի ունեցավ «Իմ քայլը» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստը, որտեղ ամփոփվեցին կիսամյակի արդյունքներն ու իրականացված ծրագրերը։ Այս մասին նշվում է հիմնադրամի տարածած հաղորդագրության մեջ: «Հաստատվեց «Կրթվելը նորաձև է» շարժման աջակից նոր ծրագիրը` իր բազմաճյուղ նախագծերով, որոնք միտված են անհատի ինքնակրթության խթանմանը: Շուտով կկիսվենք մանրամասներով. սպասեք հայտարարությունների»,- նշվում է հայտարարության մեջ: Մանրամասները՝ տեսանյութում։ ...

Մակրոն. Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի հնարավորինս շուտ ստորագրումը կարող է նոր էջ բացել տարածաշրջանի բոլոր ժողովուրդների համար

23:06 14.07.2025

Մակրոն. Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի հնարավորինս շուտ ստորագրումը կարող է նոր էջ բացել տարածաշրջանի բոլոր ժողովուրդների համար

Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի հնարավորինս շուտ ստորագրումը կարող է նոր էջ բացել տարածաշրջանի բոլոր ժողովուրդների, երկրների և դրա սահմաններից դուրս գտնվողների համար։ Այս մասին X-ի իր միկրոբլոգում գրել է Ֆրանսիայի նախագահը: «Ուրախ եմ Փարիզում ողջունել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Վերահաստատեցի Ֆրանսիայի աջակցությունը նրա քաջ ջանքերին՝ ուղղված Ադրբեջանի հետ խաղաղության հաստատմանը։ Հայաստանի և Ադրբեջանի […] ...

BACK_TO_TOP