ՀՀԿ-ն երկու մասի է բաժանվել. ո՞ւմ կսատարեն. «Ժողովուրդ» – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
24 06 2025
  • $
    386.08
  • RUBLE
    4.93
  • 442.60
WEATHER
+23.09 oC

ՀՀԿ-ն երկու մասի է բաժանվել. ո՞ւմ կսատարեն. «Ժողովուրդ»

09:25 30.08.2018

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Քսան տարի շարունակ իշխանության ղեկին եղած և այս տարվա ապրիլին իշխանությունից հեռացված ՀՀԿ-ն Երևանի ավագանու ընտրություններին չի մասնակցելու: Սակայն ՀՀԿ-ն, ինչպես պնդում են «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները, ձեռքերը ծալած չի նստելու և փորձելու է ներքին կարգով սատարել:

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` այս հարցում ՀՀԿ-ն երկու մասի է կիսվել: Այն խումբը, որ գումարի դիմաց մշտապես զբաղված է եղել ընտրություններում այստեղից-այնտեղից ձայներ բերելով, և մեծ հաշվով կարևոր չի եղել գաղափարախոսությունը, այս անգամ իր լծակները կուղղի ԲՀԿ-ին օգնելուն, իհարկե, առանց ընտրակաշառք բաժանելու, քանի որ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը հաստատակամ է ընտրակաշառքի դեմն առնելու հարցում:

Ինչ վերաբերում է ՀՀԿ մյուս, ավելի «էլիտար» հատվածին, ապա այն իր ռեսուրսներն ուղղելու է «Լույս» դաշինքի թեկնածու Արտակ Զեյնալյանին սատարելուն:

«Ժողովուրդ» օրաթերթը երեկ փորձեց մեկնաբանություններ ստանալ ՀՀԿ-ական պատգամավորներից, սակայն նրանք գերադասեցին լռել` պնդելով, որ պաշտոնական որոշում չունեն»:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Տարադրամի փոխարժեքները հունիսի 24-ին

11:18 24.06.2025

Տարադրամի փոխարժեքները հունիսի 24-ին

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 385 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 387․5 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 443 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 450 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4.87 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.98 դրամ: ...

Իսրայելի կողմից իրականացված հարձակման հետևանքով զոհվել է իրանցի միջուկային գիտնական․ ԶԼՄ

11:07 24.06.2025

Իսրայելի կողմից իրականացված հարձակման հետևանքով զոհվել է իրանցի միջուկային գիտնական․ ԶԼՄ

Իսրայելի կողմից իրականացված հարձակման հետևանքով զոհվել է իրանցի միջուկային գիտնական Մոհամմադ Ռեզա Սադիղին: Այս մասին հաղորդում է NourNews գործակալությունը։ Լրատվամիջոցի հաղորդմամբ՝ Իսրայելը հարձակումը սկսել է առավոտյան, նախքան հրադադարի պայմանավորվածության ուժի մեջ մտնելը։ ...

Իսրայելը կարձագանքի հրադադարի ցանկացած խախտման․ Նեթանյահուի գրասենյակ

10:55 24.06.2025

Իսրայելը կարձագանքի հրադադարի ցանկացած խախտման․ Նեթանյահուի գրասենյակ

Իսրայելը մտադիր է վճռականորեն արձագանքել Իրանի կողմից հրադադարի ցանկացած խախտման, հայտարարել է այդ երկրի վարչապետ Բենիամին Նեթանյահուի գրասենյակը։ «Իսրայելը վճռականորեն կարձագանքի հրադադարի ցանկացած խախտման: Իսրայելի քաղաքացիները պետք է շարունակեն հետևել հրամանատարության հրահանգներին մինչև հրադադարի լիարժեք պահպանումը», – ասվում է պաշտոնական հայտարարության մեջ: ...

Արտերկրի գիտնականների ղեկավարությամբ կստեղծվի 12 հեռավար լաբորատորիա. մրցույթի արդյունքները հայտնի են

10:43 24.06.2025

Արտերկրի գիտնականների ղեկավարությամբ կստեղծվի 12 հեռավար լաբորատորիա. մրցույթի արդյունքները հայտնի են

ՀՀ ԿԳՄՍ նախարարի հրամանով հաստատվել է «Հեռավար լաբորատորիաների հիմնադրման ծրագիր-2025» մրցույթի արդյունքում ֆինանսավորման երաշխավորված գիտական նախագծերի ցանկը։ Մրցույթի արդյունքում ընտրվել է արտերկրի գիտնականների ղեկավարությամբ ՀՀ պետական գիտական կազմակերպությունում հեռանկարային, ժամանակակից գիտական ուղղություններով նոր ստորաբաժանումների ստեղծմանն ուղղված 12 հնգամյա նախագիծ՝ 5 տարվա կտրվածքով մինչև 130 միլիոն ՀՀ դրամ բյուջեով: Մրցույթի մանրամասները   ...

Հրդեհ Հերհեր գյուղում

10:34 24.06.2025

Հրդեհ Հերհեր գյուղում

Հունիսի 24-ին, ժամը 02:45-ին Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Հերհեր գյուղում այրվում է տուն։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։  Հրդեհը մեկուսացվել է ժամը 04։02-ին, մարվել՝ 06:43-ին: Այրվել է տունը (մոտ 80 քմ): ...

Նեթանյահուն կառավարությանը տեղեկացրել է Իրանի հետ ունեցած պայմանավորվածության մասին

10:21 24.06.2025

Նեթանյահուն կառավարությանը տեղեկացրել է Իրանի հետ ունեցած պայմանավորվածության մասին

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն գիշերային նիստում նախարարների կաբինետին տեղեկացրել է ԱՄՆ-ի և Կատարի միջնորդությամբ Իրանի հետ հրադադարի վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածության մասին, երեքշաբթի օրը հաղորդել է իսրայելական պետական ​​Kan հեռարձակողը։ «Վարչապետը նախարարներին տեղեկացրել է Իրանի հետ հրադադարի վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածությունների մասին գրեթե մինչև ժամը 2:00-ը տևած կաբինետի նիստի ժամանակ», – ասվում է հաղորդագրության մեջ։ […] ...

BACK_TO_TOP