11:10 27.09.2023
Հռոմի Կաթոլիկ և Հայ եկեղեցիների համատեղ միջոցառումները, նվիրված «Առաքեալ երկնաւոր շնորհացն» Սբ. Ներսես Շնորհալու մահվան հոբելյանին տեղի կունենան Հռոմում՝ այս տարվա նոյեմբերի 30-ից դեկտեմբերի 2-ը: Այս մասին հայտնում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի մամուլի ծառայությունը:
2023 թվականին լրանում է համաշխարհային քրիստոնեության պատմության մեջ քիչ հայտնի, սակայն, ահռելի ազդեցիկ գործչի, Հայ Առաքելական եկեղեցու Սուրբ՝ Ներսես Շնորհալու մահվան 850-րդ տարելիցը (1102-1173), որը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի 2023թ. հռչակավոր մարդկանց և կարևոր իրադարձությունների հոբելյանների օրացույցում-2023 UNESCO calendar:
Քրիստոնեական երաժշտության և պոեզիայի արվեստում առաջամարտիկ և արևելքի քրիստոնեության առաջատար աստվածաբան Ներսեսը նաև քրիստոնեական եկեղեցիների երկխոսությունների միջև միջազգային դիրք ունեցող գործիչ էր:
Նրա մարդասիրական, խաղաղասեր մոտեցումն իր ժամանակի հակասությունների նկատմամբ՝ արդյունավետ դիվանագիտության մոդել է, և կենսական դասեր է պարունակում այսօրվա կրոնական և էթնիկ հակամարտությունների համար:
Քրիստոնեական պատմության մեջ Սբ. Ներսես Շնորհալու ունեցած մեծ ավանդի համար Վատիկանի անցկացնելու է մի շարք հիշատակի միջոցառումներ՝ նոյեմբերի 30-ից դեկտեմբերի 2-ը:
«Առաքեալ երկնաւոր շնորհացն. Սբ. Ներսես Շնորհալու մահվան 850-րդ տարելից» խորագրի ներքո ոգեկոչման միջոցառումները ներառում են.
• Միջազգային գիտաժողով (նոյեմբերի 30 – դեկտեմբերի 1) հեղինակավոր Քահանայապետական արևելագիտության ինստիտուտում, որը համախմբելու է տարբեր ծագում ունեցող առաջատար գիտնականների և եկեղեցականների: Երկու օր ինտենսիվ քննարկումներ՝ Սբ. Ներսես Շնորհալու թողած բազմաշերտ ժառանգության մասին։
• Սբ. Ներսես Շնորհալու շարականների և երաժշտության երկու համերգ. հանրային միջոցառում Սանտա Մարիա Մաջիորե տաճարում (դեկտեմբերի 1) և փակ միջոցառում Սիքստինյան կապելլայում (դեկտեմբերի 2), որոնք համաշխարհային լսարանին կներկայացնեն Շնորհալու հոգևոր երաժշտության ժառանգությունը։
• Սուրբ Պետրոսի տաճարում (դեկտեմբերի 2) Միջեկեղեցական աղոթքի արարողություն՝ Սբ. Ներսես Շնորհալու կրոնական միասնության կոչով, հանդիսապետությամբ՝ Նորին Սրբություն Փրանկիսկոս Ֆրանցիսկոս՝ Հռոմի Կաթոլիկ եկեղեցու Պապի, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ՝ Ամենայն հայոց Կաթողիկոսի, Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա՝ Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսի և Գերերջանիկ Ռաֆայել Պետրոս ԻԱ. Մինասյան՝ Հայ Կաթոլիկ եկեղեցու Պատրիարքի։
Ամենայն Հայոց Կաթողիկոսությունը, Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսությունը և Տանն Կիլիկիո Կաթոլիկ Հայոց Պատրիարքությունը բոլոր այս միջոցառումները իրականացնելու են Վատիկանի՝ Քրիստոնեական Միասնության Խթանման և Արևելյան Եկեղեցիների երկու բաժինների հետ համատեղ։
Միջոցառումների, առցանց տոմսերի, ճանապարհորդությունների կազմակերպման և Սբ. Ներսես Շնորհալու մասին տեղեկություններ կարող եք գտնել www.StNerses850.com կայքում:
* * *
Միջոցառումների ժամատախտակ
«Առաքեալ երկնաւոր շնորհացն. Սբ. Ներսես Շնորհալու մահվան 850-րդ տարելից»
Միջազգային գիտաժողով Քահանայապետական արևելագիտության ինստիտուտում.
Նոյեմբերի 30-ից դեկտեմբերի 1-ը (հինգշաբթի – ուրբաթ) 2023թ.
Մասնակցելու են բարձրաստիճան եկեղեցականներ և առաջատար գիտնականներ ամբողջ աշխարհից:
Հանրային համերգ Սանտա Մարիա Մաջորե տաճարում.
Դեկտեմբերի 1, 2023թ. (Ուրբաթ, ժամը՝ 19:00-ին)
Շնորհալի երաժշտական հանճարին հարգանքի տուրք են մատուցելու բարձր մակարդակի վոկալ երաժշտության արտիստներ:
Բաց է լինելու հանրության համար. հրավիրատոմսերը հասանելի են առցանց:
Միջեկեղեցական արարողություն Սուրբ Պետրոս տաճարում.
Դեկտեմբեր 2, 2023 (Շաբաթ առավոտյան)
Մեծարելու Շնորհալու հոգևոր միասնության տեսլականը:
Հանդիսապետելու են՝
Նորին Սրբություն Փրանկիսկոս Պապ, Հռոմի Կաթոլիկ Եկեղեցի
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոս, Հայ Առաքելական Եկեղեցի (Ամենայն Հայոց Կաթողիկոսություն)
Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Կաթողիկոս, Հայ Առաքելական Եկեղեցի (Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսություն)
Գերերջանիկ Ռաֆայել Պետրոս ԻԱ. Մինասյան պատրիարք, Հայ Կաթոլիկ Եկեղեցի (Տանն Կիլիկիոյ Կաթողիկէ Հայոց Պատրիարքություն):
Համերգ Սիքստինյան կապելլայում.
Դեկտեմբեր 2, 2023 (Շաբաթ երեկոյան)
Երաժշտական երեկո Սիքստինյան կապելլայի վսեմ միջավայրում:
Տեղերը սահմանափակ են. 200 հանդիսատես՝ հրավիրատոմսով:
11:00 02.07.2025
Ադրբեջանական զորքերը շարունակում են օկուպացնել ՀՀ շուրջ 200 քկմ ինքնիշխան տարածք․ Լիլիթ Գալստյանը՝ ԵԱՀԿ ԽՎ նստաշրջանումԵԱՀԿ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Լիլիթ Գալստյանը ելույթ է ունեցել Պորտուգալիայում ընթացող ԵԱՀԿ ԽՎ տարեկան 32-րդ նստաշրջանում: ՀՀ ԱԺ պատգամավորը նշել է. «Հարգելի՛ գործընկերներ, 1951 թվականին վավերացված Ցեղասպանության կոնվենցիան սահմանել է մարդու դեմ ամենածանր հանցագործությունների կանխարգելման եւ պատժելու իրավական շրջանակը: Սակայն այսօր մենք կանգնած ենք ցավալի իրականության առջեւ, երբ այս պարտավորություններն անտեսվում են, իսկ […] ...
10:52 02.07.2025
Նրանք, ովքեր ՀԷՑ աշխատակիցներին պարտադրում են հավաքների մասնակցել, կդատվեն․ ՓաշինյանՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեեյսբուքի իր էջում գրել է, որ ՀԷՑ-ի որոշ աշխատակիցներ կազատվեն աշխատանքից։ «ՀԷՑ-ի այն աշխատողները, ովքեր իրենց գործը թողած զբաղված են քաղաքական խարդավանքներով, հուլիսին կազատվեն աշխատանքից։ Նրանք, ովքեր ՀԷՑ աշխատակիցներին պարտադրում են հավաքների մասնակցել, նաեւ կդատվեն։ ՀԷՑ-ի այն աշխատողները, ովքեր դիմադրում են առաջին երկու խմբերին եւ հավատարիմ են մնում իրենց աշխատանքային պարտականությունների […] ...
10:45 02.07.2025
Տարադրամի փոխարժեքները հուլիսի 2-ինShantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 384 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 386․50 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 448 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 457 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․85 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.96 դրամ: ...
10:20 02.07.2025
Գազայում 24 ժամվա ընթացքում զոհվել է ավելի քան 100 մարդ․ Al JazeeraԻսրայելի բանակի կողմից Գազայի հատվածին հասցված հարվածների հետևանքով հուլիսի 1-ին զոհվել է ավելի քան 100 պաղեստինցի, հաղորդում է «Ալ Ջազիրա» հեռուստաալիքը։ Լրատվամիջոցի տեղեկություններով՝ սպանվել է 109 պաղեստինցի, այդ թվում՝ 28 մարդ, ով սպասում էր մարդասիրական օգնության բաշխման կետերում սնունդ ստանալուն: Անկլավի առողջապահության նախարարության տվյալներով՝ մայիսի վերջից ի վեր մարդասիրական օգնության բաշխման կետերի վրա հարձակումների հետևանքով […] ...
10:11 02.07.2025
Հզոր պայթյուն Կալիֆոռնիայի հրավառության նյութերի պահեստումԿալիֆոռնիայի Յոլո շրջանում հրավառության պարագաների պահեստում հզոր պայթյուն է տեղի ունեցել։ Հրդեհ է բռնկել, և հայտարարվել է տարհանում, հայտնել է շրջանի շերիֆի գրասենյակը: «Պայթյուն է տեղի ունեցել պահեստում, որտեղ պահվում էին հրավառության նյութեր, և ակտիվ հրդեհները շարունակվում են։ Մենք կոչ ենք անում բոլորին խուսափել տարածքից, որպեսզի հրշեջներն ու փրկարարները կարողանան անվտանգ կատարել իրենց աշխատանքը։ Դեպքի […] ...
10:00 02.07.2025
Ավտոմեքենան գլորվելով հայտնվել է դաշտամիջյան հատվածում․ կան զոհերՀուլիսի 1-ին, ժամը 21:33-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աբովյան-Ջրաբեր ավտոճանապարհին գտնվող ռեստորաններից մեկի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Աբովյան-Ջրաբեր ավտոճանապարհի 2-րդ կմ-ին «BMW» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի […] ...