Դավիթ Համբարձումյանը չէր եկել դատարան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
07 07 2025
  • $
    384.11
  • RUBLE
    4.88
  • 450.45
WEATHER
+28.09 oC

Դավիթ Համբարձումյանը չէր եկել դատարան

15:00 30.08.2018

Այսօր Երևանի ընդհանուր իրավասության Կենտրոն Մորք Մարաշ վարչական շրջանների դատարանը պետք է քններ Մասիսի նախկին քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի կալանքը ևս երկու ամսով երկարաձգելու միջնորդությունը, սակայն դատական նիստը տևել է մի քանի րոպե  և հետաձգվել մինչև ժամը 17.00:

Հիշեցնենք՝ Մասիսի նախկին քաղաքապետը, նրա եղբայրը ՝ Գոռ Համբարձումյանը, որի խափանման միջոց կալանքը ՀՀ Վերաքննիչ դատարանը փոխել է 2 միլիոն դրամ գրավով, մեղադրվում են խուլիգանության մի քանի դրվագով: Ըստ մեղադրանքի՝ նրանք կոպտորեն խախտել են հասարակական կարգը, բռնություն կիրառել ապրիլի 16-ին Հերացի-Կորյուն փողոցների խաչմերուկը փակած խաղաղ ցուցարարների նկատմամբ, հայհոյանքներ ուղղել նրանց հասցեին:

Ըստ մեղադրանքի՝ ապրիլի 22-ին  մի խումբ՝ քաղաքացիական հագուստով, դեմքերը բժշկական դիմակներով փակած անձանց հետ հարձակվել է Էրեբունի Նոր Արեշ 26 փողոցներում հավաքված ցուցարարների վրա: Ըստ մեղադրանքի՝ այդ  խումբը զինված է եղել քարերով, մահակներով, էլեկտրասարքերով: Տուժել են խաղաղ ցուցարարներ, նրանց թվում նաև լրագրողներ:

Բացի դրանից՝ նույն օրը Մասիսի քաղաքապետի գլխավորած զինված խումբը, ըստ մեղադրանքի, փորձել է  խոչընդոտել Հայանիստ-Հովտաշատ գյուղերից դեպի մայրաքաղաք հանրահավաքի ուղևորվող մարդկանց, փակել են նրանց ճանապարհը և ուժ կիրառել նրանց նկատմամբ, որի հետևանքով տուժել են բազմաթիվ ցուցարարներ, 60 ամյա մի տղամարդ հրազենային վնասված է ստացել: Քրեական գործով 13 անձ տուժող  է ճանաչվել, 12 -ը՝ մեղադրյալ, որոնցից 2-ը հետախուզման մեջ են:

Մասիսի նախկին քաղաքապետ Դավիթ Համբարձումյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ռոբերտ Աբիսողոմոնյանը հանդիպել է Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրության մասնակից պետությունների վեհաժողովի նախագահի հետ

18:30 07.07.2025

Ռոբերտ Աբիսողոմոնյանը հանդիպել է Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրության մասնակից պետությունների վեհաժողովի նախագահի հետ

Հուլիսի 6-ին Նյու Յորքում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը հանդիպել է Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրության մասնակից պետությունների վեհաժողովի նախագահ Պայվի Կաուկորանտայի հետ։ Զրուցակիցները մտքեր են փոխանակել հուլիսի 7-ից 9-ը կայանալիք Ագրեսիայի հանցագործության վերանայման հատուկ նստաշրջանի օրակարգային հարցերի վերաբերյալ։ Երկուստեք ընդգծվել է միջազգային իրավունքի անկյունաքարային դերը՝ միջազգային խաղաղության ու անվտանգության ապահովման հարցում։ ՀՀ ԱԳ […] ...

Հայտարարագիր լրացրած 33 հազար 104 քաղաքացի ետ է ստացել 2 միլիարդ 928 միլիոն դրամ սոցիալական կրեդիտ. վարչապետ

18:22 07.07.2025

Հայտարարագիր լրացրած 33 հազար 104 քաղաքացի ետ է ստացել 2 միլիարդ 928 միլիոն դրամ սոցիալական կրեդիտ. վարչապետ

Հունվարի 1-ից մինչև օրս Համընդհանուր հայտարարագիր լրացրած 33 հազար 104 քաղաքացի (նախորդ երկուշաբթի օրվա համեմատ + 1266 քաղաքացի) ետ է ստացել 2 միլիարդ 928 միլիոն դրամ սոցիալական կրեդիտ (նախորդ երկուշաբթի օրվա համեմատ +107 միլիոն դրամ): Մեկ մարդու կողմից ետ ստացած կրեդիտի միջին չափը 88.4 հազար դրամ է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է վարչապետ […] ...

Մարտունիում բախվել են շտապօգնության ավտոմեքենան և «Opel Vectra»-ն․ կա տուժած

18:14 07.07.2025

Մարտունիում բախվել են շտապօգնության ավտոմեքենան և «Opel Vectra»-ն․ կա տուժած

Այսօր՝ հուլիսի 7-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 15։30-ի սահմաններում Մարտունի քաղաքի Նարեկացի և Գետափնյա փողոցների խաչմերուկում բախվել են Գեղարքունիքի մարզի բնակիչներ 63-ամյա Մելիք Մկրտչյանի վարած «УАЗ» մակնիշի շտապօգնության ավտոմեքենան և 69-ամյա Անդրանիկ Մկրտչյանի վարած «Opel Vectra» մակնիշի ավտոմեքենան։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով շտապօգնության բժիշկը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Մարտունի» բժշկական […] ...

Հայաստանի հավաքականը թիմային պայքարում չորրորդն է․ Ըմբշամարտի Մ20 ԵԱ

18:06 07.07.2025

Հայաստանի հավաքականը թիմային պայքարում չորրորդն է․ Ըմբշամարտի Մ20 ԵԱ

Իտալիայի Կաորլե քաղաքում ավարտված ազատ ոճի ըմբշամարտի մինչև 20 տարեկանների Եվրոպայի առաջնությունում Հայաստանի հավաքականը թիմային պայքարում զբաղեցրել է չորրորդ տեղը: Մեր հավաքականը առաջնությունում նվաճել էր երկու մեդալ. Սարգիս Բեգոյանը (61 կգ) ոսկե մեդալակիր էր դարձել, Ռազմիկ Եփրեմյանը (86 կգ)` բրոնզե: ...

SHANTNEWS

18:00 07.07.2025

SHANTNEWS

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը տեղեկացնում է

17:54 07.07.2025

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը տեղեկացնում է

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը տեղեկացնում է՝ ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրում իրականացված փոփոխությունների շրջանակում ընդլայնվել է 4 մլն դրամ սահմանաչափով բնակավայրերի ցանկը․ նախկին 452 բնակավայրի փոխարեն՝ այժմ ցանկում ներառված է 57 համայնքի 611 բնակավայր։ Բնակավայրերի ընդլայնված ցանկին կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ՝ https://mlsa.am/news/974: Հուլիսի 1-ից ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքների […] ...

BACK_TO_TOP