Ճանապարհատրանսպորտային պատահարները՝ Հայաստանում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
11 08 2025
  • $
    383.59
  • RUBLE
    4.80
  • 446.35
WEATHER
+24.09 oC

Ճանապարհատրանսպորտային պատահարները՝ Հայաստանում

12:52 02.10.2023

Սեպտեմբերի 29-ին, ժամը 19-ին, Երևանի Աշտարակի խճուղում իրար են բախվել «Ժակ» ավտոբուսը և «Օպել» մակնիշի ավտոմեքենան. «Օպելի» 26-ամյա վարորդը և երեք ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց։
Կատարվում է քննություն:

Սեպտեմբերի 30-ին, ժամը 00.30-ին, Երևանի Սեբաստիայի փողոցում «Ջիպ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 36-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Սեպտեմբերի 30-ին, ժամը 11.30-ին, Երևանի Սասնա Ծռերի փողոցում «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 66-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Սեպտեմբերի 30-ին, ժամը 12-ին, Երևանի Հալաբյան փողոցում անհայտ ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 17-ամյա երիտասարդի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Սեպտեմբերի 30-ին, ժամը 12.40-ին, Երևանի Բագրատունյաց փողոցում «Հոնդա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 26-ամյա երիտասարդի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Սեպտեմբերի 30-ին, ժամը 16.10-ին, հիվանդանոց ընդունված 38-ամյա կինը հայտնել է, որ մարմնական վնասվածքները ստացել է նույն օրը, ժամը 15.30-ին, Երևանի Տիգրան Մեծի պողոտայում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով:
Կատարվում է քննություն:

Սեպտեմբերի 30-ին, ժամը 12.10-ի սահմաններում, Վեդի քաղաքի սկզբնամասից դեպի Նոր Ուղի գյուղ տանող խաչմերուկի մոտ իրար են բախվել «ՎԱԶ-21014» և «Զիլ» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-21014»-ի 63-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Սեպտեմբերի 30-ին, ժամը 15.30-ի սահմաններում, Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհի 14-րդ կմ-ին «Ֆորդ-Ֆիեստա» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել դաշտամիջյան հատվածում: 29-ամյա վարորդը և 18-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Սեպտեմբերի 30-ին, ժամը 15-ի սահմաններում, Գեղարքունիքի մարզի Մեծ Մասրիկ գյուղում իրար են բախվել «Մերսեդես» և «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենաներ. «Օպել Աստրայի» չորս ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Սեպտեմբերի 30-ին, ժամը 20.40-ի սահմաններում, Գյումրի քաղաքի Շիրակացու փողոցում իրար են բախվել «ԲՄՎ» և «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենաներ. «Ֆոլքսգավենի» 63-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Սեպտեմբերի 30-ին, ժամը 14.30-ի սահմաններում, Երևան-Մեղրի ճանապարհի 169-րդ կմ-ին «Մերսեդես-Բենց C-200» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի մասից և բախվել հողաթմբի: 67-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Սեպտեմբերի 30-ին, ժամը 22.15-ին, Երևանի Սեբաստիայի փողոցում տեղի է ունեցել ավտովթար, որի հետևանքով 25-ամյա աղջիկը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։
Կատարվում է քննություն:

Հոկտեմբերի 1-ին, ժամը 18.10-ին, Երևանի Արշակունյաց պողոտայում «Նիսան» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել երկու քաղաքացու, որոնք մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Սեպտեմբերի 30-ին, ժամը 23.20-ին, Երևանի Կոմիտասի պողոտայում անհայտ ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 25-ամյա աղջկա, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Սեպտեմբերի 30-ին, ժամը 13.20-ին, Երևանի Ծովակալ Իսակովի պողոտայում տեղի ունեցած վթարի հետևանքով 24-ամյա աղջիկը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Սեպտեմբերի 30-ին, ժամը 12.50-ին, Երևանի Ծիծեռնակաբերդի խճուղում «Նիսան» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 15-ամյա տղայի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Հոկտեմբերի 1-ին, ժամը 12-ի սահմաններում, Դալար-Մրգավան ավտոճանապարհին իրար են բախվել «Մերսեդես» և «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենաներ. վարորդները, երկուսն էլ 34-ամյա, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Հոկտեմբերի 1-ին, ժամը 10-ի սահմաններում, Իջևան-Սևան-Երևան ավտոճանապարհի 122-րդ կմ-ին «Զիլ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը կորցրել է մեքենայի կառավարումը: Վարորդն իրեն նետել է մեքենայից, իսկ մեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին ու կողաշրջվել: 39-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Հոկտեմբերի 1-ին, ժամը 16-ին, Կոտայքի մարզի Ջրվեժ գյուղում «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան կողաշրջվել է. 54-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Հոկտեմբերի 1-ին, ժամը 18-ին, Երևան-Սևան ավտոճանապարհի 13-րդ կմ-ին «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենան կողաշրջվել է. 47-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Հոկտեմբերի 2-ին, գիշերվա ժամը 2-ին, Երևան-Սևան ավտոճանապարհի 12-րդ կմ-ին իրար են բախվել «ՎԱԶ-2107» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ. «Օպելի» 55-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Հոկտեմբերի 1-ին, ժամը 22.50-ին, Կոտայքի մարզի Նոր Գեղի գյուղում «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 34-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Հոկտեմբերի 1-ին, ժամը 12-ի սահմաններում, Երևան-Գյումրի ճանապարհի 100-րդ կմ-ին «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենան բախվել է ծառին. 27-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Իրանը օգոստոսի 11-ին բանակցություններ կվարի Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) փոխղեկավարի հետ

10:00 11.08.2025

Իրանը օգոստոսի 11-ին բանակցություններ կվարի Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) փոխղեկավարի հետ

Իրանի իշխանությունները օգոստոսի 11-ին Ատոմային էներգիայի միջազգային կազմակերպության (ԱԷՄԳ) գլխավոր տնօրենի տեղակալի հետ կքննարկեն հնարավոր համագործակցության շրջանակը, հայտարարել է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին։ «Օգոստոսի 11-ին բանակցություններ կանցկացվեն ԱԷՄԳ-ի հետ՝ համագործակցության շրջանակը որոշելու համար։ ԱԷՄԳ-ի գլխավոր տնօրենի տեղակալը կժամանի Թեհրան», – նրա խոսքերն է մեջբերում Mehr գործակալությունը։ Ինչպես ճշտել է արտաքին քաղաքականության գերատեսչության […] ...

Բոլթոն. Թրամփը Պուտինին տվել է առաջին քայլը Ուկրաինայի հակամարտության կարգավորման գործում

09:50 11.08.2025

Բոլթոն. Թրամփը Պուտինին տվել է առաջին քայլը Ուկրաինայի հակամարտության կարգավորման գործում

Ռուսաստանի և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի միջև առաջիկա հանդիպումը Ռուսաստանի առաջնորդին առավելություն կտա ուկրաինական հակամարտության կարգավորման հարցում, կարծում է ԱՄՆ ազգային անվտանգության նախկին խորհրդական Ջոն Բոլթոնը։ «Թրամփը թույլ տվեց Պուտինին ունենալ առաջին քայլի առավելությունը, քանի որ նրա խաղաղության ծրագիրը կլինի առաջինը բանակցային սեղանին։ Թրամփի հայտարարություններից հետևում է, որ, նրա կարծիքով, Զելենսկին պետք […] ...

Կոլումբիան Վենեսուելայում ռազմական գործողությունները կհամարի որպես ագրեսիա ամբողջ տարածաշրջանի դեմ

09:40 11.08.2025

Կոլումբիան Վենեսուելայում ռազմական գործողությունները կհամարի որպես ագրեսիա ամբողջ տարածաշրջանի դեմ

Վենեսուելայի տարածքում առանց երկրի իշխանությունների թույլտվության ցանկացած ռազմական գործողություն կդիտարկվի որպես ամբողջ տարածաշրջանի դեմ ագրեսիայի ակտ, հայտարարել է Կոլումբիայի նախագահ Գուստավո Պետրոն։ «Ես հրապարակավ հայտարարում եմ իմ հրամանը՝ որպես Կոլումբիայի զինված ուժերի հրամանատար։ Կոլումբիան և Վենեսուելան մեկ ժողովուրդ են, մեկ դրոշ, մեկ պատմություն։ Եղբայրական երկրների հավանության բացակայության դեպքում ցանկացած ռազմական գործողություն կլինի ագրեսիա Լատինական Ամերիկայի […] ...

Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ

09:35 11.08.2025

Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ

Ըստ Շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի՝ օգոստոսի 11-15-ն Արարատյան դաշտում, Վայոց ձորի, Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում, Սյունիքի հովիտներում և Երևանում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ: ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը հորդորում է հնարավոր հրդեհներից և դրանց անկանխատեսելի հետևանքներից խուսափելու համար խստորել հետևել հակահրդեհային նորմերի պահպանմանը։ ...

Bloomberg. Եվրոպական երկրները ցանկանում են խոսել Թրամփի հետ՝ նախքան նրա և Պուտինի հանդիպումը

09:30 11.08.2025

Bloomberg. Եվրոպական երկրները ցանկանում են խոսել Թրամփի հետ՝ նախքան նրա և Պուտինի հանդիպումը

Եվրոպական երկրները փորձում են կազմակերպել բանակցություններ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ՝ նախքան նրա՝ Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի հետ Ալյասկայում նախատեսված հանդիպումը, հաղորդում է Bloomberg-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։ Քայլը հաջորդել է շաբաթավերջին տեղի ունեցած ինտենսիվ դիվանագիտական ​​միջամտությանը, այդ թվում՝ շաբաթ օրը ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի և Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Դեյվիդ Լեմմիի միջև […] ...

Յոթ երկրներից 131 կոնտեյներ օգնություն է հասցվել Գազա․ Իսրայելի զինված ուժեր

09:25 11.08.2025

Յոթ երկրներից 131 կոնտեյներ օգնություն է հասցվել Գազա․ Իսրայելի զինված ուժեր

Իսրայելի զինվորականները շարունակում են ապահովել մարդասիրական օգնության մատակարարումը Գազայի հատված օդային ճանապարհով, հաղորդում է բանակի մամուլի ծառայությունը։ Դրա տվյալներով՝ վերջին մի քանի ժամվա ընթացքում յոթ երկիր ինքնաթիռներով 131 կոնտեյներ սնունդ է տեղափոխել Գազայի հատվածի բնակիչների համար։ Օգոստոսի 10-ին օգնություն են ուղարկել Բելգիան, Գերմանիան, Հորդանանը, Իտալիան, ԱՄԷ-ն, Նիդեռլանդները և Ֆրանսիան։ Իսրայելական բանակը «կշարունակի աշխատել Գազայի հատվածում […] ...

BACK_TO_TOP