Վերջին տվյալներով՝ Արցախից բռնի տեղահանված անձանց թիվը կազմում է 100 625 – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
03 05 2025
  • $
    389.41
  • RUBLE
    4.71
  • 441.28
WEATHER
+16.09 oC

Վերջին տվյալներով՝ Արցախից բռնի տեղահանված անձանց թիվը կազմում է 100 625

16:48 03.10.2023

Վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը և Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանը Կառավարության «Հումանիտար կենտրոնից» ներկայացրել են մանրամասներ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց Կառավարության աջակցության ծրագրերի վերաբերյալ:

Ըստ Նազելի Բաղդասարյանի ներկայացրած տվյալների՝ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձան թիվը կազմում է 100 625, Հակարիի կամուրջը հատած տրանսպորտային միջոցների թիվը կազմում է 21 195, հաշվառված անձանց թիվը կազմում է 91 924: Հաշվառում անցնելու համար պետք է դիմել համայնքային կենտրոններ, քանի որ առավել քան 60 համայնքում նման կենտրոններ են գործում:

Այս նույնականացումը խիստ կարևոր է պետության կողմից իրականացվող աջակցության ծրագրերի համար: Արդեն իսկ երկու ծրագիր մեկնարկել է: Առաջին ծրագրի շրջանակում Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված յուրաքանչյուր անձ կստանա 100 000 դրամ միանվագ աջակցություն: Մամուլի քարտուղարը ևս մեկ անգամ ներկայացրել է գումարի ստացման ընթացքը, ըստ որի՝ այն անձինք, ովքեր ունեն բանկային քարտեր, մոտ օրերս կստանա այդ գումարը, իսկ այն անձինք, ովքեր չունեն բանկային քարտեր, պետք է մոտենան մոտակա ցանկացած բանկ և բանկային քարտի հաշիվ բացեն, որից հետո կստանան այդ գումարը: Բանկային քարտային հաշվի բացումը և քարտի տրամադրումը տեղի կունենա անվճար: Բանկային քարտային հաշվի բացումից հետո, անհրաժեշտություն չկա այն ներկայացնել Միասնական սոցիալական ծառայություն, բավարար է պարզապես մոտենալ բանկ և բացել քարտային հաշիվ: Անչափահաս երեխաների համար գումարը կհատկացվի հետևյալ կերպ՝ երեխայի մայրը պետք է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կայքէջում գործարկվելիք հարթակում կցի երեխայի տվյալները, որպեսզի փոխանցումն իրականացվի իր հաշվեհամարին:

Երկրորդ ծրագրով՝ բռնի տեղահանված յուրաքանչյուր անձ բնակարանի վարձակալության նպատակով պետության կողմից կստանա 40 000 դրամ և 10 000 դրամ կոմունալ ծախսերի նպատակով: Այս գումարների փոխանցումը նույնպես իրականացվելու է անկանխիկ՝ բանկային քարտային հաշիվների միջոցով:

Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանը ներկայացրել է, որ մարզում ժամը 16:00-ի դրությամբ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց թիվը կազմում է 3017, որոնցից 478-ը բնակեցվել են հյուրանոցներում, հյուրատներում, իսկ 2539-ը՝ բնակարաններում, սեփական տներում:

Մասնավորապես՝ Աշտարակ խոշորացված համայնքում 2305 անձ է բնակեցվել, որից հյուրանոցներում, հյուրատներում՝ 390 անձ, իսկ սեփական տներում և բնակարաններում՝ 1915 անձ: Ապարան խոշորացված համայնքում բնակեցվել է 354 անձ, որից հյուանոցներում հյուրատներում՝ 57 անձ, իսկ սեփական տներում և բնակարաններում՝ 297 անձ: Թալին խոշորացված համայնքում բնակեցվել է 264 անձ, որից հյուրանոցներում և հյուրատներում՝ 31 անձ, իսկ սեփական տներում և բնակարաններում՝ 233 անձ: Ծաղկահովիտ խոշորացված համայնքում բնակեցվել է 94 անձ սեփական տներում և բնակարաններում, քանի որ համայնքում չկան հյուրատներ և հյուրանոցներ: Այս պահի դրությամբ մարզում հաշվառում անցած 2539 անձից 2086 անձ ստացել է սնունդ, իսկ հյուրատներում և հյուրանոցներում սնունդն ապահովում է հենց տվյալ տնտեսվարողը: Դպրոց է ընդունվել 150 երեխա, տրանսպորտի հարցը կազմակերպում է Կառավարությունը: Աշխատանքներ են տարվում հյուրանոցներում և հյուրատներում բնակեցված անձանց սեփական տներ և բնակարաններ տեղափոխելու ուղղությամբ:

Մարզում գործում է թեժ գծի հեռախոսահամար՝ 0232 32464, որին կարելի է զանգել ցանկացած խնդրի դեպքում:

Նազելի Բաղդասարյանը հիշեցրել է, որ Առողջապահության նախարարությունը և Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն արդեն հրապարակել են թափուր աշխատատեղերի ցանկը: Առողջապահության նախարարության թեժ գծի համարն է 083, իսկ ԿԳՄՍ նախարարության թեժ գծի համարն է 010599600:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Կիբեռմարտահրավեր․ 5G թարմացում․ զգուշացե՛ք, խարդախություն է

23:59 02.05.2025

Կիբեռմարտահրավեր․ 5G թարմացում․ զգուշացե՛ք, խարդախություն է

Ձեզ զանգահարել և առաջարկե՞լ են 5G թարմացում․ այս շաբաթ Կիբեռմարտահրավերի եթերում ներկայացվել է, թե ինչպես են հանցագործները այս պատրվակով քաղաքացիներին առաջարկում տեղադրել «հատուկ ծրագիր», որի միջոցով ստանում են հասանելիություն նրանց հեռախոսին ու ֆինանսական տվյալներին։ Եթե դարձել եք հանցագործության զոհ, ապա զանգահարեք ՆԳՆ ինտերնետային խարդախություններով թեժ գծի հեռախոսահամարին՝ 011 52 52 52 (թեժ գիծը գործում է […] ...

70 տարի չհիմնանորոգված «Երևան» բժշկագիտական կենտրոնը հիմնանորոգվում և արդիականացվում է

23:57 02.05.2025

70 տարի չհիմնանորոգված «Երևան» բժշկագիտական կենտրոնը հիմնանորոգվում և արդիականացվում է

70 տարի չհիմնանորոգված «Երևան» բժշկագիտական կենտրոնը հիմնանորոգվում և արդիականացվում է: Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։ «Առողջության առաջնային պահպանման օղակն ամենակարևոր շերտերից է առողջապահական համակարգում։ Երբ այն լավ է զարգացած, հնարավոր է ժամանակին արձագանքել, կանխել բարդացումները և շատ դեպքերում՝ խուսափել հիվանդության զարգացման հետագա փուլերից։ Սա է պատճառը, որ Երևանի քաղաքապետարանը […] ...

Ստավրոպոլի երկրամասում բարձր պատրաստության ռեժիմ են սահմանել՝ վատ եղանակի պատճառով

23:54 02.05.2025

Ստավրոպոլի երկրամասում բարձր պատրաստության ռեժիմ են սահմանել՝ վատ եղանակի պատճառով

Ստավրոպոլի երկրամասում ուժեղ անձրևների, կարկուտի և մինչև 23 մ/վ արագությամբ քամու պատճառով հայտարարվել է բարձր պատրաստության ռեժիմ: Այս մասին նշվում է նահանգապետ Վլադիմիր Վլադիմիրովի հրամանագրի մեջ։ Ստավրոպոլի հիդրոօդերևութաբանության կենտրոնի տվյալներով՝ տարածաշրջանում վատ եղանակ է կպահպանվի մինչև մայիսի 3-ը: ...

Վարչապետը ծանոթացել է Լոռու մարզում իրականացված և ընթացքի մեջ գտնվող ծրագրերին

23:50 02.05.2025

Վարչապետը ծանոթացել է Լոռու մարզում իրականացված և ընթացքի մեջ գտնվող ծրագրերին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Լոռու մարզ՝ ծանոթացել իրականացված և ընթացիկ ծրագրերին: Նիկոլ Փաշինյանին նախ ներկայացվել է Վանաձորի Սանկտ Պետերբուրգ փողոցի հիմնանորոգված ճանապարհը: Աշխատանքների ընդհանուր արժեքը կազմել է շուրջ 553 մլն դրամ, որը հատկացվել է պետբյուջեից։ Ծրագրի արդյունքում իրականացվել են 1.8 կմ ճանապարհի հիմնանորոգման աշխատանքներ: Հաջորդիվ՝ վարչապետն այցելել է Վանաձորի Խ.Աբովյանի անվան N9 հիմնական դպրոց, […] ...

Մասնավոր ընկերության կողմից 8 մլն դոլարի ներդրումային ծրագիր է իրականացվում Փամբակ բնակավայրում․ Նիկոլ Փաշինյան

23:44 02.05.2025

Մասնավոր ընկերության կողմից 8 մլն դոլարի ներդրումային ծրագիր է իրականացվում Փամբակ բնակավայրում․ Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է. «Փամբակ բնակավայրում մասնավորի կողմից իրականացված ներդրումային ծրագրով կառուցվել է «ՄաունթրիMounthree» հյուրանոցը: Ներդրումային ծրագիրը կազմել է 8 մլն դոլար»: Մանրամասները՝ տեսանյութում: ...

Հայաստանի 10 լավագույն շախմատիստները և շախմատիստուհիները՝ 2025 թ. մայիսի 1-ի դրությամբ

23:36 02.05.2025

Հայաստանի 10 լավագույն շախմատիստները և շախմատիստուհիները՝ 2025 թ. մայիսի 1-ի դրությամբ

Հայաստանի շախմատի ֆեդերացիան ներկայացրել է 2025 թվականի մայիսի 1-ի դրությամբ Հայաստանի 10 լավագույն շախմատիստների և շախմատիստուհիների ցանկը։ Այն հետևյալն է․ ...

BACK_TO_TOP