16:42 10.10.2023
Հստակեցումներ ենք իրականացնում այն հոդվածներում, որոնք իրավակիրառ պրակտիկայում որոշակի տարընկալումների տեղիք էին տալիս. ասել է ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Դավիթ Խաչատրյանն ԱԺ աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի` հոկտեմբերի 10-ի արտահերթ նիստի ժամանակ: ««Պետական նպաստների մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը հանձնաժողովը քննարկել է երկրորդ ընթերցմամբ:
Նախագծի ընդունումը պայմանավորված է ընտանեկան նպաստի, սոցիալական նպաստի եւ հրատապ օգնության վճարման հարաբերություններին առնչվող կարգավորումներն «Անձի ֆունկցիոնալության գնահատման մասին» օրենքի պահանջներին համապատասխանեցնելու, ինչպես նաեւ մինչեւ երկու տարեկան երեխայի խնամքի նպաստի եւ երեխայի ծննդյան միանվագ նպաստի նշանակման եւ վճարման գործընթացները հստակեցնելու անհրաժեշտությամբ:
Օրենքում առաջարկվող փոփոխություններով ընտանեկան եւ սոցիալական նպաստը, ինչպես նաեւ հրատապ օգնությունը դիմումի հիման վրա կվճարվեն կանխիկ կամ անկանխիկ եղանակով ֆունկցիոնալության խոր աստիճանի սահմանափակմամբ կամ ֆունկցիոնալության ծանր աստիճանի սահմանափակումով անձանց, կհստակեցվեն երեխայի ծննդյան միանվագ նպաստ նշանակելու պայմաններն օտարերկրյա քաղաքացի ծնողի համար եւ այն դեպքում, երբ նոր ծնված երեխայի ծննդի պետական գրանցումն իրականացրել է օտարերկրյա պետության իրավասու մարմինը, նպաստի նշանակման ժամկետները կփոխկապակցվեն միայն երեխայի 70 օրականը լրանալու ամսվա հետ, իսկ ծնողի կարգավիճակը (խնամքի արձակուրդում գտնվող, խնամքի արձակուրդում չգտնվող, խնամքի արձակուրդում գտնվող գյուղաբնակ) հաշվի կառնվի նպաստը վճարելիս. վճարման ամսվա նպաստի չափը որոշել այդ ամսվա 1-ի դրությամբ ծնողի ունեցած կարգավիճակով:
Հիմնական զեկուցող, ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Դավիթ Խաչատրյանը նշել է, որ առաջին ընթերցումից հետո Կառավարության ներկայացրած խմբագրական եւ տեխնիկական բնույթի առաջարկներն ընդունվել են, արդյունքում նախագիծը լրամշակվել է:
Հարակից զեկուցող, ԱԺ աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Գայանե Եղիազարյանը ներկայացրել է գլխադասային հանձնաժողովի դրական եզրակցությունը եւ փաստել, որ նախագծի վերաբերյալ առարկություններ չկան:
Երկրորդ ընթերցմամբ քննարկվել է նաեւ «ՀՀ աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը:
Առաջարկվում է սահմանել հեռավար եղանակով աշխատանքների կազմակերպման հստակ եւ ճկուն ընթացակարգեր, որոնցով գործատուները եւ աշխատողները կունենան ոչ նվազ բարենպաստ պայմաններով աշխատանքի կազմակերպման տարբերակներ (պահպանելով աշխատողների համար սահմանված աշխատանքային իրավունքներն ու երաշխիքները), քան ֆիքսված աշխատատեղերում աշխատանքն է:
Սահմանվում են «հեռավար աշխատանք» եզրույթը, ինչպես նաեւ հեռավար աշխատանքի իրականացման կարգն ու պայմանները, անհրաժեշտ սարքավորումների, նյութերի կամ դրանց ձեռքբերման հետ կապված ծախսերի փոխհատուցման հետ կապված հարաբերությունները:
Ըստ հիմնական զեկուցող, ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ռուբեն Սարգսյանի` առաջին ընթերցումից հետո Կառավարությունն առաջարկել է բովանդակային, խմբագրական եւ տեխնիկական բնույթի փոփոխություններ, որոնք ընդունվել են: Ներկայացվել է օրինագծի լրամշակված տարբերակը:
ԱԺ աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հերիքնազ Տիգրանյանը տեղեկացրել է, որ մի շարք առաջարկներ ստացվել են հանրային քննարկումների ժամանակ եւ դրանք նույնպես ընդունվել են:
Հանձնաժողովականները կողմ են արտահայտվել օրենքների նախագծերին եւ տվել դրական եզրակացություն:
08:24 15.07.2025
ՃՏՊ Մասիս քաղաքում. կա զոհՀուլիսի 15-ին, ժամը 04:59-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Մասիս քաղաքի Երևանյան փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի և մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ և հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը: Պարզվել է, որ բախվել […] ...
08:15 15.07.2025
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 41-42-րդ կմ-ի հատվածը փակ է բեռնատարների համար, միակողմանի երթևեկելի՝ մարդատար տրանսպորտային միջոցների համար։ Ըստ Ճանապարհային դեպարտամենտի՝ ճանապարհաշինական աշխատանքներով պայմանավորված՝ հուլիսի 4-ից Մ-1 միջպետական ճանապարհի (Երևան-Գյումրի) կմ38+030 հատվածից (Ուջանի մոտից) երթևեկությունը կտեղափոխվի Հյուսիս-հարավի նորակառույց ճանապարհ։ ...
08:08 15.07.2025
Հրդեհ ավտոմեքենայումՀուլիսի 15-ին, ժամը 00:56-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Այգեձոր գյուղի սկզբնամասում «VAZ» մակնիշի ավտոմեքենայում ընթացքի ժամանակ հրդեհ է բռնկվել: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 01:51-ին, մարվել՝ 02:00-ին: Այրվել է «VAZ» մակնիշի ավտոմեքենան։ ...
08:00 15.07.2025
Հրդեհ Եղվարդ քաղաքումՀուլիսի 15-ին, ժամը 01:26-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Եղվարդ քաղաքում՝ գործարանի տարածքում, հրդեհ է բռնկվել: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ: Հայտարարվել է հրդեհի բարդության «Թիվ 2» աստիճան․ դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից ևս […] ...
23:59 14.07.2025
Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը հուլիսի 7-13-ըՍևանա լճի մակարդակը 2025 թվականի հուլիսի 7-13-ն ընկած ժամանակահատվածում իջել է 2 սմ-ով և կազմել՝ 1900.66 մ (13.07.25թ․), որն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից ցածր է 2 սմ-ով, իսկ 2025 թվականի հունվարի 1-ի մակարդակից բարձր է 27 սմ-ով։ Այս մասին հայտնել են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից: Արփա-Սևան ջրատարով 2025 թվականի հուլիսի 7-13-ն ընկած ժամանակահատվածում […] ...
23:57 14.07.2025
Թբիլիսյան խճուղում խոշոր հրդեհ է բռնկվել․ կրակն ու ծուխը տեսանելի են անգամ 1 կմ-իցՀուլիսի 14-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 23։00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Թբիլիսյան խճուղուն հարակից մոտ 2000 մետր քառակուսի խոտածածկ տարածքում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, օպերատիվորեն ժամանել են Երևանի թիվ 5-րդ հրշեջ-փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ։ Կրակի դեմ […] ...