17:22 11.10.2023
Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ռաֆայել Գևորգյանը և վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը Կառավարության «Հումանիտար կենտրոնից» ներկայացրել են թարմացված տվյալներ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց խնդիրների գույքագրման և հասցեական լուծումների վերաբերյալ:
Նազելի Բաղդասարյանը նախ ներկայացրել է, որ 100 000 դրամ միանվագ աջակցության տրամադրումն արդեն իսկ ստացել է ավելի քան 52 000 անձ: Նա տեղեկացրել է, որ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը գործարկել է ևս մեկ հարթակ, որի միջոցով հնարավոր է աջակցության տրամադրման գործընթացին հետևել առցանց եղանակով։ Դրա համար անհրաժեշտ է մուտքագրել անուն, ազգանուն, նույնականացման որոշակի տվյալներ, որից հետո կստացվի հաստատում, թե արդյոք տվյալ անձը հանդիսանում է ծրագրի շահառու, թե ոչ, որ բանկի կողմից է կատարվելու վճարումը կամ արդյոք արդեն կատարվել է վճարումը: Եթե մերժման հետ կապված խնդիրներ են ծագում, նույնպես ազդարարվում է այս հարթակում: Այս հարթակը գործում է dimum.ssa.am կայքում, այսինքն՝ կայք մուտք գործելիս բացվում է երկու դաշտ, որոնցից մեկը վերաբերում է 100 000 դրամ միանվագ վճարումներին, մյուսը վերաբերում է անչափահասների դիմումների կցագրմանը: Այս գործընթացին զուգահեռ, արդեն իսկ դիտարկվում են անչափահասների դիմումները: Այս պահին հաշվառված շուրջ 30 000 երեխաներից, 21 690-ի դիմումներն արդեն իսկ մուտքագրվել են: Այդ դիմումներն այժմ մշակվում է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից: Հնարավորություն կա հետադարձ կապով ստուգել, թե արդյոք այս դիմումները բավարարվել են, թե ոչ:
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության տրամադրած վերջին տվյալների համաձայն, այսօրվա դրությամբ արդեն 12 167 երեխա ընդգրկված է Հայաստանի կրթական հաստատություններում, այդ թվում՝ Սյունիքում՝ 504, Վայոց ձորում՝ 243, Գեղարքունիքում՝ 586, Արարատում՝ 1710, Կոտայքում՝ 2124, Արագածոտնում՝ 564, Արմավիրում՝ 1045, Շիրակում՝ 486, Լոռիում՝ 702, Տավուշում՝ 364, Երևանում՝ 3839:
ԼՂ-ից ռազմական գործողությունների և պայթյունի հետևանքով ՀՀ տեղափոխված և մայրաքաղաքի բժշկական տարբեր կենտրոններում բուժում ստացող պացիենտների թիվը` 234 է: Նրանցից 76-ի վիճակը ծանր է, 11-ը` ծայրահեղ ծանր: 7 երեխայի առողջական վիճակը միջին ծանրության է և տրամադրվում է համապատասխան բուժօգնություն: Նազելի Բաղդասարյանը ներկայացրել է, որ մի քանի բուժառուներ տեղափոխվել են այլ երկրներ՝ Բուլղարիա, Ֆրանսիա, Իսպանիա և այլ երկրներ, իրենց առողջության վերահսկման նպատակով: Այս պահի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 21 743 հայրենակից է կցագրվել պոլիկլինիկաներին և ամբուլատորիաներին: Կցագրման և հաշվառման գործընթացն այս պահին էլ շարունակվում է: Դա օգնում է կարիքների իրատեսական գնահատում իրականացնել` նրանց առողջապահական հետագա ծառայությունները, բուժօգնությունը պատշաճ կազմակերպելու համար:
Վարչապետի մամուլի քարտուղարը հիշեցրել է, որ հոկտեմբերի 9-ին Էկոնոմիկայի նախարարությունում տեղի է ունեցել հանդիպում Էկոնոմիկայի նախարարության թիմի և Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված գործարարների միջև: Այս հանդիպման վերաբերյալ մանրամասներ է ներկայացրել Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ռաֆայել Գևորգյանը: Ըստ այդմ՝ հանդիպմանը քննարկվել են բազմաթիվ գաղափարներ, ծրագրեր, որոնք նախարարության կողմից արդեն մշակվել են և ներկայացվել են Կառավարության հաստատմանը: Նախարարի տեղակալի ներկայացմամբ՝ Հայաստանում արդեն իսկ գործում է «Տնտեսական արդիականացման միջոցառումը», որի շրջանակում հնարավոր է վարկավորում ստանալ արտոնյալ պայմաններով (Էկոնոմիկայի նախարարությունը մինչև 10 տոկոսային կետով սորբսիդավորում է վարկեր և լիզինգ մեքենասարքավորումների ձեռք բերման համար):
Ըստ Ռաֆայելի Գրիգորյանի՝ կան նաև գյուղատնտեսական նշանակության ծրագրեր: Ծրագրերի մասին մանրամասն տեղեկատվություն հնարավոր է ստանել և՛ Էկոնոմիկայի նախարարության կայքում, և՛ առաջիկա օրերին տեղի ունենալիք գյուղատնտեսական ծրագրերին վերաբերող նմանատիպ քննարկմանը: Նա նշել է, որ հանդիպումը տեղի է ունենալու հոկտեմբերի 12-ին, որի հայտարարությունը տեղադրված է կայքում: Այդ հանդիպմանը հրավիրվում են բոլոր այն գործարարները, ովքեր հետաքրքրված են գյուղատնտեսության ոլորտով:
Նազելի Բաղդասարյանը հավելել է, որ գործադիրն առաջիկայում որոշում կընդունի, որը կվերաբերի Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ուսանողների վարձավճարներին:
08:24 15.07.2025
ՃՏՊ Մասիս քաղաքում. կա զոհ08:24 15.07.2025
ՃՏՊ Մասիս քաղաքում. կա զոհՀուլիսի 15-ին, ժամը 04:59-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Մասիս քաղաքի Երևանյան փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի և մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ և հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը: Պարզվել է, որ բախվել […] ...
08:15 15.07.2025
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 41-42-րդ կմ-ի հատվածը փակ է բեռնատարների համար, միակողմանի երթևեկելի՝ մարդատար տրանսպորտային միջոցների համար։ Ըստ Ճանապարհային դեպարտամենտի՝ ճանապարհաշինական աշխատանքներով պայմանավորված՝ հուլիսի 4-ից Մ-1 միջպետական ճանապարհի (Երևան-Գյումրի) կմ38+030 հատվածից (Ուջանի մոտից) երթևեկությունը կտեղափոխվի Հյուսիս-հարավի նորակառույց ճանապարհ։ ...
08:08 15.07.2025
Հրդեհ ավտոմեքենայումՀուլիսի 15-ին, ժամը 00:56-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Այգեձոր գյուղի սկզբնամասում «VAZ» մակնիշի ավտոմեքենայում ընթացքի ժամանակ հրդեհ է բռնկվել: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 01:51-ին, մարվել՝ 02:00-ին: Այրվել է «VAZ» մակնիշի ավտոմեքենան։ ...
08:00 15.07.2025
Հրդեհ Եղվարդ քաղաքումՀուլիսի 15-ին, ժամը 01:26-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Եղվարդ քաղաքում՝ գործարանի տարածքում, հրդեհ է բռնկվել: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ: Հայտարարվել է հրդեհի բարդության «Թիվ 2» աստիճան․ դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից ևս […] ...
23:59 14.07.2025
Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը հուլիսի 7-13-ըՍևանա լճի մակարդակը 2025 թվականի հուլիսի 7-13-ն ընկած ժամանակահատվածում իջել է 2 սմ-ով և կազմել՝ 1900.66 մ (13.07.25թ․), որն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից ցածր է 2 սմ-ով, իսկ 2025 թվականի հունվարի 1-ի մակարդակից բարձր է 27 սմ-ով։ Այս մասին հայտնել են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից: Արփա-Սևան ջրատարով 2025 թվականի հուլիսի 7-13-ն ընկած ժամանակահատվածում […] ...
23:57 14.07.2025
Թբիլիսյան խճուղում խոշոր հրդեհ է բռնկվել․ կրակն ու ծուխը տեսանելի են անգամ 1 կմ-իցՀուլիսի 14-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 23։00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Թբիլիսյան խճուղուն հարակից մոտ 2000 մետր քառակուսի խոտածածկ տարածքում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, օպերատիվորեն ժամանել են Երևանի թիվ 5-րդ հրշեջ-փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ։ Կրակի դեմ […] ...