Արցախից բռնի տեղահանված մարդկանց ի՞նչ է առաջարկում Հայաստանի աշխատաշուկան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
15 08 2025
  • $
    383.10
  • RUBLE
    4.79
  • 447.84
WEATHER
+26.09 oC

Արցախից բռնի տեղահանված մարդկանց ի՞նչ է առաջարկում Հայաստանի աշխատաշուկան

17:56 13.10.2023

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միասնական սոցիալական ծառայության 49 տարածքային կենտրոններում շարունակում են իրականացնել Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցների հաշվառման գործընթացը:

Այդ կենտրոններում մասնագետները գնահատում են արցախցիների աշխատանքի տեղավորման հետ կապված կարիքները և ուղղորդում աշխատաշուկա:

«Արցախցիների մեծ մասը մշտական բնակության վայր տեղափոխվելու որոշում դեռ չի կայացրել, շատերը դեռ չեն կողմնորոշվել: Այդ իսկ առումով դեռ այս փուլում միայն նրանք են, ովքեր կողմնորոշվել են բնակության հետ կապված, նրանց մասով հաշվառման ընթացքում գնահատվում են կարիքները, տրամադրվում է խորհրդատվություն աշխատաշուկայի իրավիճակի, աշխատաշուկա մուտք գործելու հնարավորությունների, ինչպես նաև մասնագիտական կողմնորոշման, աշխատանքի առաջարկ անելու, զբաղվածության կարգավորման ծրագրերում ընդգրկվելու և մի շարք այլ հնարավորությունների մասին»,-ասել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ՄՍԾ ներկայացուցիչ Հրայր Հակոբյանը:

Նրա փոխանցմամբ, կազմակերպությունները  սոցիալական տարբեր հարթակներով և հնարավոր բոլոր միջոցներով տեղեկացնում և նաև լրացուցիչ աշխատանքի տեղեր են ստեղծում, որպեսզի Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցները ունենան աշխատանք:

Մանրամասները՝ տեսանյութում:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Լուկաշենկոն Թրամփին և նրա ընտանիքին հրավիրել է Մինսկ

20:45 15.08.2025

Լուկաշենկոն Թրամփին և նրա ընտանիքին հրավիրել է Մինսկ

Բելառուսի և ԱՄՆ նախագահներ Ալեքսանդր Լուկաշենկոն և Դոնալդ Թրամփը հեռախոսով քննարկել են երկկողմ օրակարգը, տարածաշրջանային հարցերը և Ուկրաինան։ Այս մասին հայտնել է Բելառուսի ղեկավարի մամուլի ծառայությունը: «Երկու երկրների ղեկավարները քննարկել են երկկողմ օրակարգի հարցերը, տարածաշրջանային հարցերը և իրավիճակը թեժ կետերում, այդ թվում՝ Ուկրաինայում։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել շփումները։ Բելառուսի նախագահը Դոնալդ Թրամփին և նրա […] ...

Վիրջիլ վան Դեյկի գոլը դարպասի հետևից

20:32 15.08.2025

Վիրջիլ վան Դեյկի գոլը դարպասի հետևից

«Լիվերպուլի» պաշտպան Վիրջիլ վան Դեյկը մարզման ժամանակ գոլ է խփել դարպասի հետևից: Առաջին փորձն անհաջող է եղել, բայց երկրորդ փորձից 34-ամյա խաղացողը կարողացել է գրավել դարպասը: «Ես սիրում եմ մարտահրավերներ»,- ասել է «Լիվերպուլի» ավագը: Never in doubt, skipper 😎 pic.twitter.com/njM06rZS2I — Liverpool FC (@LFC) August 13, 2025 ...

Թրամփը հայտարարել է, որ կվրդովվի, եթե Պուտինի հետ չկարողանա հրադադարի համաձայնության գալ

20:16 15.08.2025

Թրամփը հայտարարել է, որ կվրդովվի, եթե Պուտինի հետ չկարողանա հրադադարի համաձայնության գալ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ հիասթափված կլինի, եթե Անքորիջում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ չկարողանա համաձայնության գալ Ուկրաինայում հրադադարի վերաբերյալ։ Նա այս հայտարարությունն արել է՝ պատասխանելով Սպիտակ տան մամուլի ասուլիսի հարցերին Անքորիջ մեկնելու ժամանակ՝ Ռուսաստանի առաջնորդի հետ հանդիպելու համար։ Երբ հարցրել են, թե ինչ հանգամանքներում կարելի է գագաթնաժողովը հաջողված համարել, Թրամփը […] ...

SHANTNEWS

20:00 15.08.2025

SHANTNEWS

Ես ինձ բախտավոր եմ համարում, որ քեզ նման թիմակից և ընկեր եմ ունեցել․ Սալահը՝ Նունյեսին

19:58 15.08.2025

Ես ինձ բախտավոր եմ համարում, որ քեզ նման թիմակից և ընկեր եմ ունեցել․ Սալահը՝ Նունյեսին

«Լիվերպուլի» առաջատար հարձակվող Մոհամեդ Սալահը հուզիչ գրառում է կատարել X-ի իր էջում` հրաժեշտ տալով «Ալ Հիլալ» տեղափոխված Դարվին Նունյեսին: «Ես ինձ բախտավոր եմ համարում, որ քեզ նման թիմակից և ընկեր եմ ունեցել։ Դու միշտ շատ անկեղծ էիր և լավ էներգիա էիր բերում, ուր էլ որ գնում էիր։ Դու մեզ ծիծաղեցնում էիր և սրտանց էիր վերաբերվում […] ...

Հրշեջ-փրկարարները մարել են Մեղրի համայնքի Կալեր բնակավայրի անտառամերձ տարածքում բռնկված հրդեհը

19:55 15.08.2025

Հրշեջ-փրկարարները մարել են Մեղրի համայնքի Կալեր բնակավայրի անտառամերձ տարածքում բռնկված հրդեհը

Օգոստոսի 11-ին՝ ժամը 17:28-ին, Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ էր ստացվել Կալեր գյուղում բռնկված հրդեհի վերաբերյալ: Դեպքի վայր էին մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության ուժերն ու միջոցները: Պարզվել էր, որ գյուղի անտառամերձ տարածքում չորս օջախով այրվում էր բուսածածկույթ: Կալեր գյուղի անտառամերձ տարածքում բռնկված հրդեհի մարման աշխատանքները շարունակվել են շուրջ չորս օր: […] ...

BACK_TO_TOP